Գլխավոր տեղեկություն
Համար
N 402-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.01/28(380) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
19.11.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

19 նոյեմբերի 2010 թ.  
ք. Երևան

N 402-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 19.11.2010թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Էյ Ընդ Թի Սիսթրզ» ՍՊԸ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0812 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Արմենիա Ռիելթի» ՍՊԸ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0726 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։

3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

«Փի-էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(19.11.2010թ. հր. 402-Լ)

Հ/հ

Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն),
իրավաբա-նական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը, գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցեն-զիան տալու ամսա-թիվը

Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործու-նեության տեսակը

Գործու-նեության իրակա-նացման վայրը

Գործո-ղության ժամկետը

Տեղեկություններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկու-թյուններ

1

«Էյ Ընդ Թի Սիսթրզ» ՍՊԸ

Ք. Չարենցավան, Խանջյան 1

ԱԳ0812

04.11.08թ.

02809085

807

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկետ

Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

 

2

«Արմենիա Ռիելթի» ՍՊԸ

Ք. Երևան, Անդրանիկի 86, բն. 21

ԱԳ0726

16.11.07թ.

01839824

035

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկետ

Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

 

3

«Փի-Էյջ-ՓԻ Փարթնըրզ» ՓԲԸ

Ք. Երևան,
Ա. Մանուկյան 15ա

ԱԳ0934

19.11.10թ.

01554985

929

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկետ

 

Լիցենզիայի տրամադրում