«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 փետրվարի 2011 թ. |
N 79-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ (ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1419-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով.
Հաստատել`
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների (մետաղական արգելափակոցներ) պահպանման աշխատանքների կատարման և դրանց ընդունման կարգը, համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հավելված Տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի փետրվարի 24-ի N 79-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ (ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների (մետաղական արգելափակոցներ) պահպանման աշխատանքների կատարման, ինչպես նաև դրանց ընդունման սկզբունքները և մեթոդիկան:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների (մետաղական արգելափակոցներ ԳՈՍՏ 26804-86, ԳՈՍՏ ր 52605-2006) (այսուհետ` պարսպող հարմարանքներ) պահպանման հիմնական խնդիրն է` մշտապես ապահովել կառույցի պահպանվածությունն այնպիսի վիճակում, որը համապատասխանում է անվտանգ և անխափան երթևեկության ապահովման պահանջներին:
2. Պետական կարիքների համար Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների կապալի պայմանագրերը կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում նշված ժամկետով այն կապալառու կազմակերպությունների հետ, որոնք բավարարում են սույն կարգի V բաժնի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման մրցույթների առարկան և մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներ»-ում բերված նվազագույն տեխնիկական պահանջներին և ընտրվել են մրցութային կարգով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրպետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող պարսպող հարմարանքներն ըստ վիճակի խմբավորվում են համաձայն սույն կարգի Աղյուսակ 1-ի
Աղյուսակ 1
Վիճակը |
Խումբը և ծածկագիրը |
Վիճակի հիմնական |
Վիճակի լրացուցիչ | ||
Ցուցանիշ 1 |
Ցուցանիշ 2 |
Ցուցանիշ 1 |
Ցուցանիշ 2 | ||
Ճանապարհի երթևեկային |
Պարսպող հարմարանք-ների նորմերով սահմանված բարձրության չափից |
Պարսպող հարմարանք-ների ներկվա-ծության խախտումով հատվածներ(տոկոսը ամբողջի նկատմամբ) |
Պարսպող հարմարանքների լուսային անդրադարձիչների բացակայությամբ հատվածներ (տոկոսը ամբողջի նկատմամբ) | ||
Լավ |
Լավ (ԱԼ) |
0-5 |
0-5 |
0-10 |
0-10 |
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԱՌԿԱ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
4. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող պարսպող հարմարանքների վիճակը բնորոշվում է դրանց շահագործողական և անվտանգ երթևեկության ապահովման հատկանիշներով: Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող պարսպող հարմարանքների վիճակի գնահատման հիմնական ցուցանիշներ են համարվում` ճանապարհի երթևեկային մասի եզրից մինչև պարսպող հարմարանքի երեսամասը հեռավորությունը և պարսպող հարմարանքի բարձրությունը: Լրացուցիչ ցուցանիշներ են համարվում` պարսպող հարմարանքի ներկվածության և պարսպող հարմարանքի լուսային անդրադարձիչների վիճակը: Եթե հիմնական ցուցանիշների գնահատման արդյունքում պարսպող հարմարանքի վիճակը բնութագրող խմբերը չեն համընկնում, ապա որպես պարսպող հարմարանքի վիճակի խումբ ընդունվում է ավելի ցածր խումբը (օրինակ` ցուցանիշ 1-ի համապատասխան վիճակը գնահատվում է որպես լավ, իսկ ցուցանիշ 2-ի համապատասխան` բավարար: Այս դեպքում, պարսպող հարմարանքի վիճակը գնահատվում է որպես բավարար):
5. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված N 1 Աղյուսակում օգտագործվող Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող պարսպող հարմարանքների վիճակների սահմանումները`
1) Լավ (ԱԼ) վիճակ` պարսպող հարմարանքների վիճակն է, երբ գնահատման պահին ճանապարհի երթևեկային մասի եզրից մինչև պարսպող հարմարանքի երեսամասը հեռավորության (նորմերով պահանջվում է` ոչ պակաս 0.9 մ) խախտումով հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 0-5% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ, գնահատման պահին նորմերով սահմանված բարձրության չափից +/- 5 սմ-ից ավելի խախտումով հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 0-5% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ, գնահատման պահին ներկվածության խախտումով մակերևույթների ընդհանուր մակերեսը կազմում է 0-10% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ մակերեսի նկատմամբ, գնահատման պահին լուսային անդրադարձիչների բացակայությամբ հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 0-10% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ:
2) Բավարար (ԱԲ) վիճակ` պարսպող հարմարանքների վիճակն է, երբ գնահատման պահին ճանապարհի երթևեկային մասի եզրից մինչև պարսպող հարմարանքի երեսամասը հեռավորության (նորմերով պահանջվում է` ոչ պակաս 0.9 մ) խախտումով հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 5-10% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ, գնահատման պահին նորմերով սահմանված բարձրության չափից +/- 5 սմ-ից ավելի խախտումով հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 5-10% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ, գնահատման պահին ներկվածության խախտումով մակերևույթների ընդհանուր մակերեսը կազմում է 10-20% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ մակերեսի նկատմամբ, գնահատման պահին լուսային անդրադարձիչների բացակայությամբ հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 10-20% սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ:
3) Վատ (ԱՎ) վիճակ` պարսպող հարմարանքների վիճակն է, երբ գնահատման պահին ճանապարհի երթևեկային մասի եզրից մինչև պարսպող հարմարանքի երեսամասը հեռավորության (նորմերով պահանջվում է` ոչ պակաս 0.9 մ) խախտումով հատվածների ընդհանուր երկարությունը սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ 10%-ից բարձր է, գնահատման պահին նորմերով սահմանված բարձրության չափից +/- 5 սմ-ից ավելի խախտումով հատվածների ընդհանուր երկարությունը սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ 10%-ից բարձր է, գնահատման պահին ներկվածության խախտումով մակերևույթների ընդհանուր մակերեսը սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ մակերեսի նկատմամբ 20%-ից բարձր է, գնահատման պահին լուսային անդրադարձիչների բացակայությամբ հատվածների ընդհանուր երկարությունը սպասարկման հանձնվող պարսպող հարմարանքների ամբողջ երկարության նկատմամբ բարձր է 20%-ից:
6. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների վիճակի գնահատումը և պահպանման աշխատանքների ընդունումը իրականացվում է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ` պատասխանատու) կողմից: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման «3»-րդ կետում նշված դրույթները, ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատուներ են սահմանվում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման հավելված N 1-ում նշված միջպետական նշանակության և հավելված N 2-ում նշված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված համապատասխան մարզի ենթակայության հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` մարզպետի հրամանով սահմանված պատասխանատու ստորաբաժանումը:
7. Ընթացիկ տարվա մինչև հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հաջորդ տարվա համար պատասխանատուի կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների վիճակի գնահատում, որի հիման վրա որոշվում է պարսպող հարմարանքների վիճակը և խումբը` սույն կարգի Աղյուսակ 1-ում բերված ցուցանիշներին համապատասխան:
8. Ուսումնասիրության և գնահատման վերաբերյալ պատասխանատուի կողմից նախապատրաստվում է պարսպող հարմարանքների վիճակի գնահատման ակտ, որը հաստատվում է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
9. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման հիմնական նպատակն է` պարսպող հարմարանքների վնասվածքների առաջացման կանխարգելումը, վթարների հետևանքով առաջացած վնասվածքների վերացումը, գործող տեխնիկական նորմերից շեղված պարսպող հարմարանքների գործող տեխնիկական նորմերին համապատասխանեցնելը և ընթացիկ խնամքը: Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման հիմնական տեխնիկական պահանջները, որոնք պարտադիր են պարսպող հարմարանքների պահպանման կապալառու կազմակերպությունների (այսուհետ` կապալառու) կողմից կատարման համար, հետևյալն են`
1) Զննումների և դիտարկումների պարբերական իրականացում: Զննումները և դիտարկումները պետք է կատարվեն կապալառուի կողմից պարբերաբար` նվազագույնը տասը օրը մեկ անգամ: Կապալառուն պարտավոր է գրանցումներ կատարել պարսպող հարմարանքների պահպանման մատյանում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` զննման արդյունքում հայտնաբերված անսարքությունները կամ թերությունները վերացնելու ուղղությամբ: Տեխնածին կամ բնածին վթարների դեպքում տեղեկացված լինելուց կամ հայտնաբերելուց հետո ողջամիտ ժամկետում ձեռնարկում է երթևեկության անվտանգության ապահովման ժամանակավոր միջոցառումներ և անհապաղ տեղյակ պահում պատվիրատուին` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Իրականացվող զննումների ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի պարսպող հարմարանքների ամրացմանը սյուներին, եզրերի թեքված մասերին, մակերևույթի հարթությանը, նրա վրա տեղադրված լուսային անդրադարձիչներին, ներկմանը, տեղադրման համապատասխանությանը գործող տեխնիկական նորմերին: Զննման ժամանակ անհրաժեշտ է պիկետաժավորել և քարտեզագրել առկա բոլոր թերությունները: Հեղույս-մանեկային և եռակցման միջոցով կատարված միացումներում թերությունների առկայության դեպքում դրանք համարակալվում են և գրանցվում պարսպող հարմարանքների պահպանման մատյանում:
2) Խնամքի և ընթացիկ նորոգման ապահովում: Պարսպող հարմարանքների կոնստրուկտիվ տարրերի ընթացիկ նորոգման և խնամքի աշխատանքների հիմնական նպատակն է` կանխել դրանց ժամանակից շուտ մաշվածությունը և շարքից դուրս գալը: Այդ նպատակով կապալառուն պարտավոր է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ` վերացնելով վնասվածքներն ու անսարքությունները: Որպես խնամքի և ընթացիկ նորոգման աշխատանքներ, կապալառուն պարտավոր է իրականացնել պարսպող հարմարանքների շահագործման համար անհրաժեշտ վիճակում գտնվելու ապահովման, առաջացած թերությունների, վթարների հետևանքով առաջացած վնասվածքների վերացման աշխատանքները: Պահպանման աշխատանքներն իրականացնելուն զուգահեռ, պատվիրատուի կողմից սահմանված հատվածներում և ժամկետներում, կապալառուն պարտավոր է բերել լավ վիճակին (ԱԼ) այն պարսպող հարմարանքները, որոնք պահպանման հանձնելու պահին գնահատվել են որպես բավարար (ԱԲ) և/կամ վատ (ԱՎ) վիճակում գտնվող պարսպող հարմարանքներ: Պահպանման հանձնման պահին բավարար (ԱԲ) և/կամ վատ (ԱՎ) վիճակում գտնվող պարսպող հարմարանքների լավ վիճակին (ԱԼ) բերման աշխատանքները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ-ի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետում նշված գարուն-ամառ-աշուն ժամանակահատվածում: Նշված աշխատանքների իրականացման վերջնաժամկետն է սահմանվում ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Ներկման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ տարվա մայիսի 31-ը: Բնական աղետների (երկրաշարժ, սելավներ, գետերի վարարում, փլուզումներ, սողանքներ, խոշոր հրդեհներ, ձնահյուսքեր) արդյունքում վնասված պարսպող հարմարանքների վերականգնումը չի հանդիսանում պարսպող հարմարանքների պահպանումն իրականացնող կապալառուի պարտավորությունը:
IV. ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
10. Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող պարսպող հարմարանքների պահպանման կապալառու կազմակերպությունը պարտավոր է վարել պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների մատյան (Ձև 3), որը պետք է լինի կարված, համարակալված էջերով և պատվիրատուի կողմից կնքված: Մատյանը պետք է պահվի կապալառու կազմակերպության գրասենյակում և տրամադրվի տվյալ ավտոմոբիլային ճանապարհի պետական կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լիազոր ներկայացուցիչներին` պարսպող հարմարանքների պահպանման վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ գրանցելու նպատակով: Յուրաքանչյուր քաղաքացի իրավասու է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնին և/կամ տվյալ պարսպող հարմարանքների պահպանումն իրականացնող կազմակերպությանն իրազեկել պարսպող հարմարանքների վիճակի մասին:
11. Պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքները ընդունվում են հետևյալ կերպ`
1) Պահպանման միջանկյալ դիտարկում
Պարսպող հարմարանքների պահպանման միջանկյալ դիտարկումները պատասխանատուի կողմից իրականացվում են յուրաքանչյուր ամիս` առնվազն երեք անգամ: Միջանկյալ դիտարկման ժամանակ ստուգվում է պարսպող հարմարանքների պահպանման համապատասխանությունը սույն կարգի III բաժնի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման հիմնական նպատակները և հիմնական տեխնիկական պահանջները»-ում բերված պահանջներին և առկա թերություններն արձանագրվում են պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների միջանկյալ դիտարկման ամփոփագրում (Ձև 1): Արձանագրված թերությունները և դրանց վերացման ժամկետները գրանցվում են նաև պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների մատյանում: Պարսպող հարմարանքների պահպանման միջանկյալ դիտարկման ամփոփագրում և պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների մատյանի գրանցումների հիման վրա կատարվում է պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունումը:
2) Պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունում
Պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունումը իրականացվում է մինչև հաշվետու ամսին հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը: Հիմնվելով միջանկյալ դիտարկումների արդյունքների վրա, կատարվում է պարսպող հարմարանքների պահպանման գնահատումը` արդյունքները ձևակերպելով պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների ընդունման ամսական ամփոփագրում (Ձև 2):
12. Պատասխանատուի կողմից պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքներն ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից վճարվում են ամբողջությամբ, եթե ապահովված են սույն կարգի III բաժնում բերված պահանջները:
13. Պատասխանատուի կողմից պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքներն ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից վճարվում են մասնակիորեն` աղյուսակ N 2-ում բերված տոկոսաչափերով նվազեցումով, եթե սույն կարգի III բաժնում բերված պահանջները լիարժեք ապահովված չեն:
Աղյուսակ 2
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական ԵՎ հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման պահանջների ապահովման արժեքների տոկոսային հարաբերակցությունը
Պարսպող հարմարանքների կոնստրուկտիվ տարրերի թերություններ և դրանց վերացման պահանջվող առավելագույն ժամկետը |
Թերությունը սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում պարսպող հարմարանքների պահպանման արժեքից պակասեցվող % | |
1 |
Ամրացման սյուների թեքվածություն, ծռվածություն, բացակայություն` ընդհանուր քանակի 5 %-ից ավելի |
15 |
2 |
Ամրացման հանգույցների հեղույս-մանեկ միացման բացակայություն, ոչ բավարար ձգվածություն, եռակցման կարերի անընդհատության խախտում |
15 |
3 |
Մետաղական հորիզոնական թիթեղների բացակայություն, ծռվածություն (առավելագույնը` /Պահպանման միջանկյալ դիտարկումների ժամանակ թիթեղների ծռվածության չափումները իրականացվում են մի ամրացման սյունից մյուս ամրացման սյուն և հորիզոնական թիթեղի առավելագույն ճկվածքի չափը բաժանվում է սյուների միջև ընկած հեռավորության վրա: Թերությունը վերացնելուց հետո հորիզոնական թիթեղի ճկվածքի չափը պետք է համապատասխանի ԳՈՍՏ 26804-86-ում բերված պահանջին |
20 |
4 |
Լուսային անդրադարձիչների բացակայություն, վնասվածք, խամրում` ընդհանուր քանակի 3%-ից ավելի |
10 |
5 |
Մակերևույթների ոչ ամբողջական ներկված լինելը կամ դրա ոչ բավարար ընթեռնելիությունը |
15 |
6 |
Եզրային թիթեղի բացակայություն կամ վնասվածք |
15 |
7 |
Պարսպող հարմարանքների բարձրության անհամապատասխանությունը նորմերին` լավ վիճակում գտնվող պարսպող հարմարանքների ընդհանուր երկարության 5%-ից ավելի վրա |
10 |
1-7 կետերում նշված թերությունների վերացման պահանջվող առավելագույն ժամկետը` թերությունը հայտնաբերելուց հետո 5-օրյա ժամկետում:
14. Ամսական ամփոփագրի տվյալների հիման վրա ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների տվյալ ամսվա պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի վերաբերյալ պատասխանատուի համապատասխան եզրակացությունը:
V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
15. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման մրցույթների առարկան է հանդիսանում պարսպող հարմարանքների պահպանումը պահանջող չափանիշներով ապահովող որակյալ կապալառու կազմակերպությունների ձեռք բերումը:
16. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման մրցույթներն անց են կացվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
17. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման մրցույթներին կապալառու կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել աշխատանքների արժեքների հաշվարկները` Ձև 4-ի համապատասխան:
18. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման կապալառու կազմակերպությունների ձեռք բերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են
1) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա հետևյալ հիմնական մեքենասարքավորումները`
Հ/հ |
Անվանումը |
Պահանջվող քանակը |
Սեփականության ձևը |
1 |
Ուղևորաբեռնատար |
Նվազագույնը` 2 հատ |
Սեփական կամ վարձակալած |
2 |
Ամբարձիչ |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
3 |
Կոմպրեսոր |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
4 |
Եռակցման սարք |
Նվազագույնը` 1 հատ |
Սեփական կամ վարձակալած |
5 |
Ներկման սարքավորում |
Նվազագույնը` 1 լրակազմ |
Սեփական կամ վարձակալած |
2) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա 3 մասնագետ` տրանսպորտի և/կամ շինարարության և/կամ մեխանիկայի բնագավառի բարձրագույն և/կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ:
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ճանապարհի անվանումը`__________________________________________
Ճանապարհի վրա գտնվող պահպանվող պարսպող հարմարանքների տեղադրությունը (աջ կողմ` կմ….-կմ….. , ձախ կողմ` կմ….-կմ…..)
_______________________________________________________________________________________
Հ/հ |
Թերությունները |
Թերության տեղադրությունը |
Վերացման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
1 |
|||
2 |
|||
3 |
|||
4 |
|||
5 |
|||
6 |
|||
7 |
|||
8 |
|||
Ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման լիազոր ներկայացուցիչ
_________________________________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
_____ ________________ 20 թ.
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՊԱՐՍՊՈՂ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ճանապարհի անվանումը`__________________________________________
Ճանապարհի վրա գտնվող պահպանվող պարսպող հարմարանքների տեղադրությունը (աջ կողմ` կմ….- կմ…. , ձախ կողմ` կմ….-կմ…..)`
________________________________________________________________________________________
Տարին ________________ ամիսը ___________________
NN ը/կ |
Պարսպող հարմա-րանքների պահ-պանման արժեքը |
Նվազեցման տոկոսներն ըստ կոնստրուկտիվ տարրերի |
Նվազեցման ընդհանուր տոկոսը |
Նվա-զեցվող գումարը | ||||||
Ամրաց-ման սյուներ |
Ամրաց-ման հանգույց |
Մետա-ղական հորիզո-նական թիթեղ |
Լուսային անդրա-դարձիչներ |
Ներկված մակերևույթ |
Բարձրության անհամապա-տասխա-նություն նորմերին |
Եզրային թիթեղի բացակա-յություն | ||||
Կատարողականի գումարը նվազեցումից հետո՝ __________________ դրամ։
_________________________________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
Կապալառու կազմակերպության լիազոր ներկայացուցիչ
_________________________________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
_____ ________________ 20 թ.
Ձև 3
Պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների տիպային մատյանի ձԵՎ
1. Կապալառու __________________________
2. Պատվիրատու ________________________
3. Կապալի պայմանագիր N ________________
4. Ճանապարհի անվանումը ____________________________
5. Հայտնաբերված թերությունների մասին գրառումներ`
Արձանագրված թերության հայտնաբերման մասին գրառումներ |
Արձանագրված թերության վերացման մասին գրառումներ | |||||||||
Ամսա-թիվ |
Կոնստրուկ-տիվ տարր |
Թերու-թյան տեղա-դրու-թյունը |
Արձա-նագրված թերության նկարա-գրու-թյունը |
Վերաց-ման ժամ-կետը |
Թերու-թյունը արձա-նագրողի անունը, ազգա-նունը, պաշտոնը և ստորա-գրությունը |
Կապա-լառուի ներկայա-ցուցչի անունը, ազգա-նունը, պաշտոնը և ստորա-գրությունը |
Վերացված է սահ-մանված ժամ-կետում |
Սահման-ված ժամ-կետում չի վերացվել |
Ստու-գումը իրակա-նացնողի անունը, ազգա-նունը, պաշտոնը և ստորա-գրությունը |
Կապալա-ռուի ներկայա-ցուցչի անունը, ազգա-նունը, պաշտոնը և ստորա-գրությունը |
6. Գրառումներ կատարված զննումների վերաբերյալ`
Զննման օրը, ամիսը |
Արձանագրված թերություն/վնասվածք (նշել որ կոնստրուկտիվ տարրերում) |
Կապա-լառուի պատասխա-նատուի ստորա-գրությունը |
Կապա-լառուի պարսպող հարմա-րանքների պահ-պանման պատասխա-նատուի հանձնարա-րականը |
Կապա-լառուի պարսպող հարմա-րանքների պահ-պանման պատասխա-նատուի ստորա-գրությունը |
Թերության/վնասվածքի վերացման համար կատարված աշխա-տանքները և դրանց կատարման օրը, ամիսը |
Մեկնաբա-նություն |
7. Գրառումներ պարսպող հարմարանքների պահպանման կատարված այլ աշխատանքների վերաբերյալ
Աշխատանքի տեսակը |
Տեղադրու-թյունը |
Աշխատանքի կատարման օրը, ամիսը |
Կապալառուի պատասխանատուի ստորագրությունը |
Ձև 4
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական ԵՎ հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային
ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքների արժեքների հաշվարկներ
1) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող պարսպող հարմարանքների 1 գծ.մ-ի պահպանման աշխատանքների արժեք
N |
Հիմնական աշխատանքների անվանումը |
Տարվա կտրվածքով պարսպող հարմարանքների 1 գծ.մ-ի պահպանման արժեք (ՀՀ դրամ) |
1.1 |
Ամրացման սյուների թեքվածության, ծռվածության վերացում և բացակայող ամրացման սյուների տեղադրում |
|
1.2 |
Ամրացման հանգույցների հեղույս-մանեկ միացման բացակայության վերացում, ոչ բավարար ձգվածության վերացում, եռակցման կարերի անընդհատության խախտման վերացում |
|
1.3 |
Մետաղական հորիզոնական թիթեղների ծռվածության ուղղում, բացակայող թիթեղների տեղադրում, կոտրվածքների վերացում, միացման հատվածներում եռակցման կարերի ընդհատվածության վերացում, կոռոզիայի վերացում |
|
1.4 |
Լուսային անդրադարձիչների լրացում, վնասվածքների վերացում, խամրածների փոխարեն նորերի տեղադրում |
|
1.5 |
Ներկում, ներկի վնասվածքների վերացում |
|
1.6 |
Բացակայող կամ վնասված եզրային թիթեղի տեղադրում |
|
1.7 |
Լավ վիճակում գտնվող պարսպող հարմարանքների նորմերով սահմանված բարձրության ապահովում |
|
Ընդամենը |
||
2. |
Այլ ծախսեր |
|
Ընդամենը |
||
3. |
Շահութաբերություն___________% |
|
Ընդամենը |
||
ԱԱՀ-20 % |
||
Ամբողջը` տարվա կտրվածքով պարսպող հարմարանքների 1գծ.մ-ի պահպանման համար |
2) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող` առանձին պահպանման հանձնվող բավարար և վատ վիճակում գտնվող 1 գծ.մ պարսպող հարմարանքների լավ վիճակին բերելու աշխատանքների արժեք
|
Բավարար և վատ | |
Ճանապարհի երթևեկային մասի եզրից մինչև պարսպող հարմարանքների երեսամասը նորմերով սահմանված հեռավորության ապահովում |
||
Նորմերով սահմանված բարձրության ապահովում |
||
|
||
Այլ ծախսեր |
||
|
||
Շահութաբերություն___________% |
||
|
||
|
||
Ամբողջը` բավարար և վատ վիճակում գտնվող պարսպող հարմարանքների 1 գծ.մ-ի լավ վիճակին բերելու համար |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.03.2022, N 6-Ն | 06.04.2022, N 79-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|