Basic information
Number
N 674-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.10.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.11.03/59(358) Հոդ.1023
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
24.09.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.09.2007
Effective date
04.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2007 թվականի N 674-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 401-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 7-ի «Բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմն ու կանոնակարգը հաստատելու մասին» N 401-Ն որոշմամբ հաստատված բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կազմում`

1) «Ա. Հարությունյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.

2) «Ա. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ» բառերով.

3) «Ե. Աթայան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային և կոմունալ քաղաքականության վարչության բնակարանային բաժնի պետ (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Ե. Աթայան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային և կոմունալ քաղաքականության վարչության պետ (խորհրդի քարտուղար)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 24
Երևան