ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հունիսի 2010 թ. |
N 294-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՐԻԱՄ-79» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ N ՏԿՈՒ 00226 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով` «ՄԱՐԻԱՄ-79» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի հունիսի 9-ի գրությունն ու տարեկան պետական տուրքերի և տույժերի վճարման անդորրագրերի պատճենները.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 579-Ա հրամանի 1-ին կետով նշված «ՄԱՐԻԱՄ-79» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի փետրվարի 28-ի N ՏԿՈՒ 00226 լիցենզիայի գործողության կասեցումը 2010 թվականի հունիսի 12-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|