Basic information
Number
N 1066-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.10.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.10.03/49(573) Հոդ.1006
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.09.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.09.2007
Effective date
04.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2007 թվականի N 1066-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1855-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցման կարգի մասին» N 1855-Ն որոշման 3-րդ կետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2007 թվականի նոյեմբերի 30-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


 2007 թ. սեպտեմբերի 24
Երևան