Գլխավոր տեղեկություն
Համար
N 1306-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
СДЗ РА 2006-2007 гг. том 10 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.08.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 օգոստոսի 2010 թ.

 N 1306-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄՅՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 149 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 8-րդ մասերի, համաձայն «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացության`

 

Հրամայում եմ՝

 

1. Կասեցնել «Մյուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2002թ. սեպտեմբերի 3-ի N 396-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության N 149 լիցենզիայի գործողությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի ա. պարբերությամբ, 6-րդ ենթակետով նախատեսված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների (մարզադահլիճ, ուսումնաարտադրական պրակտիկա) կոպիտ խախտման հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությանը:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Նախարար`

 Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան