Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.11.15/27(379) Հոդ.348
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010393

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 հոկտեմբերի 2010 թ. 
 ք. Երևան

 N 20-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի oգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետը և հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի պահանջները, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 06-Ն հրամանով հաստատված հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներում (այսուհետ` պահանջներ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Պահանջները լրացնել նոր 4.1 կետով հետևյալ բովանդակությամբ՝

«4.1 Սույն սանիտարական կանոնները նախատեսված չեն կազմակերպությունների աշխատողների սանիտարակենցաղուկների կազմում գտնվող, ինչպես նաև անհատական օգտագործման (հյուրանոցների համարների, հիվանդանոցների հիվանդասենյակների և այլն) զուգարանների համար:»։

2) Պահանջները լրացնել նոր 6.1, 6.2, 6.3 կետերով հետևյալ բովանդակությամբ`

«6.1 Հաշվի առնելով որ 1 սանիտարական սարքավորման առավելագույն թողունակությունը 1 ժամում 27 մարդ է, հասարակական զուգարանի հզորությունը սահմանվում է 500 մարդուն 1 սանիտարական սարքավորում (1 զուգարանակոնք և 2 միզաման):

6.2 Նոր կառուցվող թատրոնների, կինոթատրոնների, սպորտային կառույցների (մարզադաշտեր, մարզահամալիրներ և այլն) հասարակական զուգարաններում սանիտարական սարքավորումների պահանջվող թիվը հաշվարկվում է ընդունելով դահլիճում 50-ական տոկոս կին-տղամարդ հարաբերակցությունից, յուրաքանչյուր 100 նստատեղի համար 1-ական լվացարան, 100 տղամարդու համար 1 զուգարանակոնք և 2 միզաման, 100 կնոջ համար 2 զուգարանակոնք:

6.3 Մարդկանց զանգվածային կուտակման վայրերում ստացիոնար հասարակական զուգարանները տեղակայում են ապահովելով հասարակական և բնակելի շինություններից ոչ պակաս քան 50 մետր հեռավորությունը:»։

3) Պահանջների 9-րդ կետի 2-րդ ենթակետում «պիսուարների» բառը փոխարինել «միզամանների» բառով:

4) Պահանջների 16 կետից հետո լրացնել 16.1 կետը հետևյալ բովանդակությամբ`

«16.1 Կենտրոնացված կոյուղացանց չունեցող համայնքներում նոր կառուցվող օբյեկտներում (բազմաբնակարան, հասարակական և արտադրական շենքեր ու շինություններ) կոյուղաջրերը մաքրվում են մաքրման կայանների միջոցով` պահպանելով ՀՀ կառավարության 8 հոկտեմբերի 2009 թվականի «Կենտրոնացված կոյուղացանց չունեցող համայնքներում նոր կառուցվող օբյեկտների համար կոյուղաջրերի տեղային մաքրման կայանների պարտադիր տեղադրման նորմերը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման պահանջները:»։

5) Պահանջները լրացնել նոր 34, 35, 36, 37, 38, 39 կետերով` հետևյալ բովանդակությամբ`

«34. Հասարակական զուգարաններում ամենօրյա սանիտարական մաքրումը և ախտահանումը կատարվում է առնվազն 2 անգամ և ըստ անհրաժեշտության` եթե սենքերի պատերին, հատակին և սարքավորումների մակերեսներին կան տեսանելի աղտոտվածության հետքեր կամ հատակի մակերեսին կան ջրակուտակումներ կամ խոնավություն: Սանիտարական մաքրումը կատարվում է խոնավ եղանակով: Սանիտարական մաքրումը և ախտահանումը ընդգրկում է սենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումը և ախտահանումը:

35. Հասարակական զուգարաններում սենքերի հիմնական մաքրումը կատարվում է շաբաթը մեկ անգամ` ախտահանիչ նյութերի օգտագործմամբ (6%-անոց ջրածնի գերօքսիդի և 0.5%-անոց լվացող նյութի խառնուրդով): Հիմնական մաքրումը ընդգրկում է սենքերի պատերը, հատակը, առաստաղը, պատուհանները, դռները, աղբարկղները և սարքավորումները:

36. Հասարակական զուգարաններում կենցաղային աղբը կուտակում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղներում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:

37. Բնակչության զանգվածային այցելությունների (այդ թվում ավտոբենզալցակայանների, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, մարզադաշտերի, մարզահամալիրների, թատրոնների, կինոթատրոնների, կայարանների, օդանավակայանների, զբոսայգիների, հանգստի գոտիների և այլն) ստացիոնար հասարակական զուգարանների սենքերի օդային միջավայրը հոտից և վնասակար մանրէներից զերծ մնալու համար ենթակա է ճառագայթման (օզոնացման միջոցով)` առնվազն 3 ամիսը 1 անգամ:

38. Հասարակական զուգարանների զուգարանակոնքերի և միզամանների ջրի տակառիկները և մյուս սարքավորումները շահագործվում են սարքին վիճակում: Կեղտաջրերի հեռացման համակարգի, լվացարանների, զուգարանակոնքերի և միզամանների, ջրի տակառիկների, օդափոխիչ համակարգերի և այլ սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես:

39. Հասարակական զուգարանների զուգարանակոնքերի և միզամանների ջրի տակառիկները և լվացարանները ապահովվում են մշտական հոսող (առնվազն) սառը ջրով: Մշտական հոսող ջրի բացակայության դեպքում ջրի տակառիկների և լվացարանների ջրագծերը լրացուցիչ միացվում են անհրաժեշտ ծավալով խմելու ջրի տարողությունների:»։

 

Հ. Քուշկյան