Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2011-10.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.29/5(808) Հոդ.22
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.12.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011027

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 դեկտեմբերի 2010 թ. 
ք. Երևան

N 35-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների հաշվառման համակարգն ավելի լիարժեք, արդյունավետ և եվրոպական մոտեցումներին համահունչ դարձնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել

1) «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության» սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները` համաձայն հավելված 1-ի:

2) «Առանձին վարակիչ հիվանդությունների, որոնք ենթակա են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն արտահերթ հաղորդման ցանկը», «Առանձին վարակիչ հիվանդությունների և վիճակների, որոնք ենթակա են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմիններ շտապ հաղորդման ցանկը»` համաձայն հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին`

1) Վերանայել վարակիչ հիվանդությունների բոլոր հաշվառման և հաշվետվական ձևերը` մշակելով դրանց լրացման համար համապատասխան մեթոդականներ:

2) Մեկ տարվա ընթացքում մշակել «Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հետազոտության քարտերի», վարակիչ հիվանդությունների վերաբերյալ շտապ հաղորդումների, վարակիչ հիվանդությունների գրանցամատյանի էլեկտրոնային ձևերը:

 

Նախարար՝

 Հ. Քուշկյան

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. դեկտեմբերի 17-ի

թիվ 35-Ն հրամանի

 

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ

ՍԿ 3.1.1-018-10

 

1. ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը (այսուհետ` Կանոններ և Նորմեր) նախատեսված է բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև առողջարանների, հանգստյան տների, մանկական առողջարարական ճամբարների և ուսանողական շինարարական ջոկատների, գիտահետազոտական ինստիտուտների, լաբորատոր ախտորոշիչ, բժիշկների և միջին բուժաշխատողների, պետական կառավարման և տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) տարածքային մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ` ՀՀ ԱՆ «ՀՎԿԿ» ՓԲԸ/ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության /այսուհետ` ՀՀ ԱՆ «ՀՎՎԿԿ» ՊՈԱԿ/ համար:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Սույն նորմերի 1-ին կետով ամրագրված կազմակերպություններն արձանագրած վարակիչ հիվանդությունների դեպքերի մասին ընթացիկ կամ արտահերթ համակարգով տեղեկատվություն են ներկայացնում համապատասխանաբար Տեսչության տարածքային մարմիններին և Տեսչության կենտրոնական ապարատ:

4. Վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվությունն օգտագործվում է`

1) համաճարակաբանական հսկողության համակարգի աշխատանքն ապահովելու,

2) հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու,

3) բնակչության առողջության վերաբերյալ տեղեկատվության համակարգում առանձին վարակիչ հիվանդությունների մասին տվյալների առկայությունն ապահովելու,

4) պատվաստանյութերի, շիճուկների և այլ բժշկակենսաբանական, ախտորոշիչ պատրաստուկների, դեղերի, ինչպես նաև բժշկական գործիքների ու սարքավորումների հայտ ներկայացնելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն ապահովելու,

5) կիրառական - գիտական ուսումնասիրություններ իրականացնելու,

6) գործնականում վարակիչ հիվանդությունների հսկողության և կանխարգելման նպատակային ծրագրերի մշակման ու գործադրման համար:

 

3. ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

5. Առանձին վարակիչ հիվանդության դեպքեր հայտնաբերած բուժաշխատողները (ախտորոշումը դրվում է դեպքերի ստանդարտ բնորոշումների հիման վրա) դրանց մասին (հաստատված և/կամ կասկածելի դեպքերի) շտապ հաղորդում են Տեսչության տարածքային մարմիններին` անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով կամ ֆաքսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում ուղարկում են շտապ հաղորդման քարտ (ձև ՇՀ1), հաստատված` ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» N 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր, հավելված 13-ի կամ «իրական ժամանակում» էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո էլեկտրոնային ձևաչափով:

6. Այն հիվանդությունները, որոնց կասկածելի կամ հաստատված մեկ դեպքը սահմանված կարգով ենթակա է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի արտահերթ հաղորդման` այդ հիվանդությունները հայտնաբերած բուժաշխատողները դրանց մասին (հաստատված կամ կասկածելի) շտապ հաղորդում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն անմիջապես, էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով կամ ֆաքսով, համաձայն սույն հրամանի հավելված 2-ով հաստատված ձև 1ա և 1բ-ի կամ «իրական ժամանակում» էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո` արտահերթ հաղորդման էլեկտրոնային ձևաչափով:

7. Բոլոր բուժաշխատողների կողմից պահպանվում է վարակիչ հիվանդությունների դեպքերին առնչվող տեղեկատվության գաղտնիությունը:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում Տեսչության տարածքային կենտրոններում սույն Կանոններով և Նորմերով 1-ին կետով ամրագրված բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, գիտահետազոտական ինստիտուտներում, առանձին լաբորատորիաներում անհատապես հաշվառման ենթակա են հավելված 2-ի ձև 1ա-ում և հավելված 1բ-ում ներկայացված վարակիչ հիվանդությունները` անկախ վարակման վայրից և հիվանդի քաղաքացիությունից:

9. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ենթակա են անհատական, իսկ Տեսչության տարածքային կենտրոններում` ամփոփ հաշվառման հետևյալ հիվանդությունները (կոդավորումը` ըստ Հիվանդությունների Միջազգային դասակարգման (10-րդ վերանայման))՝

1) սուր շնչառական վիրուսային հիվանդություններ (Ջ 00-Ջ06), գրիպ (Ջ 10, Ջ 11),

2) վերին շնչուղիների բազմաթիվ կամ չճշտված տեղակայմամբ սուր վարակիչ հիվանդություններ (սուր լարինգոֆարինգիտ, շնչական ուղիների այլ բազմաթիվ, չճշտված տեղակայմամբ հիվանդություններ Ջ 06),

3) բոլոր տեսակի անգինաները,

4) մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ` սիֆիլիսի բոլոր ձևերը, սուսանակ, տրիխոֆիթիա, միկրոսպորիա, ֆավուս, քոս, քլամիդիային վարակ, հերպեսային վարակ (պարզ հերպես), մարդու պապիլոմայի վիրուսային վարակ:

10. Մանկական նախադպրոցական, հատուկ ուսումնական կրթական կազմակերպությունները, դպրոցները սպասարկող բուժաշխատողը Տեսչության տարածքային կենտրոն շտապ հաղորդման քարտ ուղարկում են այն դեպքերում, երբ հիվանդության դեպքը հայտնաբերվում (կասկածվում) է առաջին անգամ` նշված կազմակերպության սաների զննման ժամանակ կամ այլ պարագաներում:

11. Շտապ բժշկական օգնության կազմակերպությունների բուժանձնակազմը վարակիչ (կամ կասկածելի) հիվանդություններ հայտնաբերելու դեպքում հայտնաբերման և հոսպիտալացման անհրաժեշտության և չհոսպիտալացման մասին հայտնում է քաղաք Երևանում` ՀՀ ԱՆ «ՀՎԿԿ» ՓԲԸ, մարզերում` Տեսչության մարզային կենտրոններ, ինչպես նաև չհոսպիտալացված դեպքերում` նաև հիվանդի բնակության վայրի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն` անհրաժեշտության դեպքում տանը հիվանդի բուժումը կազմակերպելու համար: Տվյալ դեպքերում շտապ հաղորդման քարտ կազմում է այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բուժանձնակազմը, որտեղ հոսպիտալացվել է հիվանդը, և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության տնային կանչ կատարող բժիշկը:

12. Ինֆեկցիոն հիվանդանոցը (բաժանմունքը) հոսպիտալացված հիվանդի մասին համապատասխան շտապ հաղորդմամբ հայտնում է տեղակայման վայրի Տեսչության տարածքային կենտրոն, 24 ժամվա ընթացքում, Երևան քաղաքում` ՀՀ ԱՆ «ՀՎԿԿ» ՓԲԸ:

13. Ախտորոշումը հաստատելու կամ փոխելու մասին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը կազմում է նոր շտապ հաղորդման քարտ և 24 ժամվա ընթացքում ուղարկում հիվանդի հայտնաբերման տարածքի Տեսչության տարածքային կենտրոն` նշելով ախտորոշման հաստատման (ճշտման) մասին, դրա ամսաթիվը, նախնական ախտորոշումը և լաբորատոր հետազոտությունների արդյունքները, իսկ Երևան քաղաքում` ՀՀ ԱՆ «ՀՎԿԿ» ՓԲԸ: Տեսչության տարածքային կենտրոնն օպերատիվ, համապատասխան մշակված կարգով հիվանդի հոսպիտալացման, ախտորոշման ճշտման (փոփոխման, հիվանդի մահվան) մասին հայտնում է հիվանդությունը հայտնաբերող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն, ինչպես նաև հիվանդի աշխատանքի, ուսման և այլ կազմակերպություն հաճախման վայրում գտնվող Տեսչության համապատասխան տարածքային կենտրոն:

14. Վարակիչ հիվանդությունների դեպքերն անհատապես հաշվառվում են «Վարակիչ, այդ թվում` մակաբուծային հիվանդությունների հաշվառման մատյանում» (հավելված 12), հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 21-Ն «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով: Մատյանը վարվում է բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (բաժանմունքներում)` անկախ կազմակերպական իրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից /բացառությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից/, մանկական նախադպրոցական, հատուկ ուսումնական կրթական, առողջարանային կազմակերպություններում, դպրոցներում, գիտահետազոտական ինստիտուտների, այլ կազմակերպությունների առանձին լաբորատորիաներում:

15. Տեսչության տարածքային կենտրոնները վերը նշված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ուղարկված շտապ հաղորդումների տվյալները գրանցում են տվյալների էլեկտրոնային բազայում:

16. Շտապ հաղորդման քարտի և կատարած համաճարակաբանական հետազոտությունների հիման վրա յուրաքանչյուր վարակիչ հիվանդության համար լրացվում են համաճարակաբանական հետազոտութայն քարտեր` ըստ նոզոլոգիական ձևերի:

17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ստացված արտահերթ հաղորդումների տվյալները գրանցվում են հանրապետական մակարդակում գործող տվյալների էլեկտրոնային բազայում:

18. Վերլուծություններն իրականացվում են տարածաշրջանային, մարզային և հանրապետական մակարդակներում: Հանրապետական մակարդակում վերլուծությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը: Վերլուծության տվյալներն էլեկտրոնային ձևաչափով ներկայացվում են Տեսչության կենտրոնական ապարատ:

19. Տարածաշրջանային և մարզային և հանրապետական մակարդակներում համակարգչային տվյալների հիման վրա իրականացվում են ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան վերլուծություններ:

20. Սահմանված ձևաչափով ամփոփ տվյալները թղթային տարբերակով ամեն ամիս` մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն և տարեկան՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան «Առողջապահության ազգային իստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հանրապետական առողջապահական տեղեկատվական վերլուծական կենտրոն:

21. Լաբորատորիաներում նմուշների համար սահմանվում են նույնականացման համարներ: Այսպես` անհատական նույնականացման համարները տրվում են լաբորատոր և համաճարակաբանական տվյալների միջև կապն ապահովելու համար: Նույնականացման համարների տրման համակարգը ստանդարտ է:

22. Հայաստանի Հանրապետության առողջապահության, գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների միջև մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների արձանագրման վերաբերյալ փոխտեղեկատվությունն իրականացվոմ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 480-Ն որոշման 3-րդ հավելվածի և հավելված 4-ով ամրագրված ձևաչափերի` էլեկտրոնային ձևաչափով:

23. ՀՀ ԱՆ «ՀՎՎԿԿ» ՊՈԱԿ-ում կենդանիներից, կրծողներից վարակիչ հիվանդությունների հարուցիչների անջատման դեպքում հայտնվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` էլեկտրոնային ձևաչափով:

 

4. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

24. Նույնականացման համարի տրման գործընթացը հետևյալն է`

1) Քաղաք Երևանի նույնականացման համար -------101------

2) Լոռու մարզի նույնականացման համար ----------102------

3) Սյունիքի մարզի նույնականացման համար ---- -103------

4) Արագածոտնի մարզի նույնականացման համար ---- 104------

5) Արարատի մարզի նույնականացման համար ---- 105------

6) Արմավիրի մարզի նույնականացման համար ---- 106------

7) Կոտայքի մարզի նույնականացման համար ---- 107------

8) Գեղարքունիքի մարզի նույնականացման համար ---- 108------

9) Տավուշի մարզի նույնականացման համար ---- 109------

10) Վայոց ձորի մարզի նույնականացման համար ---- 110------

11) Շիրակի մարզի նույնականացման համար ---- 111------

25. Այս համարը գրվում է սկզբում, ապա գրվում է տարեթիվը` երկնիշ թվով, որից հետո կցվում է վարակիչ հիվանդության տեսակը: Լրացվում է դեպքի համարը, որը քառանիշ թիվ է, սկսվում է հաշվառումը յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` 0001:

 

 Աղյուսակ 1

 

Նույնականացման համարի տրման օրինակելի ձևաչափ

 

103

10

..........

0015

մարզ / ԲԿԿ

տարեթիվ

վարակիչ հիվանդության կոդ

դեպքի համար

5. ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

26. Տեսչության տարածքային կենտրոններն էլեկտրոնային ձևաչափով կազմում են հաշվետվություն վարակիչ հիվանդությունների ուղղությամբ իրենց կազմակերպությունում և տարածաշրջանում իրականացված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների մասին: Մարզային մակարդակում համակարգչային ծրագրից օգտվելով կատարվում է առանձին տարածաշրջանների կողմից ներկայացված հաշվետվությունների ամփոփում և միացյալ մարզային հաշվետվության կազմում:

27. Հանրապետական մակարդակում` «ՀՎԿԿ» ՓԲԸ-ում տվյալները մուտքագրվում են հանրապետական մակարդակի համար նախատեսված տվյալների էլեկտրոնային բազա, որոնց հիման վրա իրականացվում է կիսամյակային և տարեկան վերլուծություն: Հանրապետության համար ամփոփ տվյալները և կիսամյակային/տարեկան վերլուծությունները ներկայացվում են Տեսչության կենտրոնական ապարատ:

 

 

Հավելված 2

Հաստատում եմ

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. դեկտեմբերի 17-ի

թիվ 35-Ն հրաման

 

Ձև 1ա

 

Ց Ա Ն Կ

 

առանձին վարակիչ հիվանդությունների, որոնք ենթակա են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն արտահերթ հաղորդման

 

/վարակիչ հիվանդությունների կոդերը ներկայացված են համաձայն «Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման»/

 

1. Սուր պոլիոմիելիտ/սուր թորշոմած կաթված (Ա 80/ Գ 61.0)

2. Բնական ծաղիկ

3. Ատիպիկ թոքաբորբ

4. Վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ

5. Թռչնի գրիպ

6. Ժանտախտ (Ա20: Ա20.1, Ա20.2, Ա20.3, Ա20.7, Ա20.8, Ա20.9)

7. Դեղին տենդ (Ա95: Ա95.0, Ա95.1, Ա95.9)

8. Խոլերա, այդ թվում 0139 (Ա00: Ա.00.0, Ա00.1, Ա00.9)

9. Մալարիա ( Բ 50, ( Բ 51, Բ 52, Բ 53, Բ54)

10. Մարբուրգի տենդ (Ա98.3)

11. Էբոլի տենդ (Ա98.4)

12. Ղրիմ-Կոնգոյան, Օմսկի (Ա98.1), Հարավային Նեղոսի և այլ հեմոռագիկ տենդեր. հեմոռագիկ տենդ երիկամային համախտանիշով (Ա98.5), այլ վիրուսային հեմոռագիկ տենդեր (Ա99)

13. Ռիկեցիոզներ (Ա 75-Ա79), այդ թվում` Բրիլի հիվանդություն (Ա 75.1), Կու տենդ (Ա 78)

14. Լասսի տենդ (Ա96.2)

15. Խունինի տենդ (Ա96.0)

16. Մաչուպոյի տենդ (Ա96.1)

17. Խլնախտ (Ա24, Ա24.0)

18. Մելիոիդոզ (Ա24, Ա24.1, Ա24.2, Ա24.3, Ա24.4)

19. Կապիկների ծաղիկ (Բ04)

20. Ռիֆտ հովտի տենդ (Ա92.4)

21. Համաճարակային բծավոր տիֆ (Ա75.0)

22. Տուլարեմիա (Ա 21)

23. Կատաղություն (Ա 82)

24. Սիբիրյան խոց (Ա 22)

25. Դաբաղ

26. Տրիխինելլոզ (Բ75)

27. Բրուցելոզ, բոլոր ձևերը (Ա 23, Ա 23.0, Ա 23.1, Ա 23.2, Ա 23.3, Ա 23.9)

28. Որովայնային տիֆ (Ա 01.0)

29. Պարատիֆեր Ա,Բ,Ց (Ա 01.1, Ա 01.2,Ա 01.3)

30. Լեյշմանիոզներ ( Բ55) (մաշկային` Բ 55.1, ընդերային` Բ 55.0)

31. Լեպտոսպիրոզ ( Ա 27)

32. Էրիզիպելոիդ (Ա 26)

33. Ճպոնական, մոծակային, տզային, գարնանային-ամառային և այլ տարափոխիկ էնցեֆալիտներ, սուր լիմֆոցիտար խորիոմենինգիտ, լեթարգիկ էնցեֆալիտ և հոդվածոտանիների միջոցով չփոխանցվող կենտրոնական նյարդային համակարգի այլ վիրուսային էնցեֆալիտներ (Ա83-Ա88)Պրկախտ (Ա 35)

34. Դիֆթերիա (Ա 36)

35. Կարմրուկ (Բ 05 )

36. Կարմրախտ ( Բ 06 )

37. Բնածին կարմրախտային համախտանիշ (Պ35.0)

38. Տոքսիկ-սեպտիկ հիվանդություններ նորածինների մոտ (Պ36)

39. Սննդային թունավորումներ (Ա05.0-Ա05.8)

40. Մենինգակոկային վարակիչ հիվանդություններ` բոլոր ձևերը (Ա 39)

41. Պրիոնային հիվանդություններ

42. Ներհիվանդանոցային վարակիչ հիվանդություններ թարախաբորբոքային (թարախասեպտիկ) հիվանդություններ, որոնք կապված են`

1) ծննդաբերությունների և վիժումների,

2) նորածինների թարախային-սեպտիկ հիվանդությունների,

3) վիրահատական միջամտությունների,

4) ատամնաբուժական միջամտությունների,

5) բուժական և կանխարգելիչ պատրաստուկների ներարկումների,

6) արյան, դրա փոխարինողների և բաղադրամասերի ներարկման, հեմոդիալիզի, հեմադսորբցիայի, անոթների կաթետրացման,

7) արհեստական շնչառության սարքերի, տրախեոստոմիայի, ինտուբացիայի, միզապարկի կաթետրացման, տարբեր օրգան-համակարգերի էնդոսկոպիկ հետազոտությունների և այլնի հետ,

8) ցանակացած վարակիչ հիվանդություն, որն ունի ներհիվանդանոցային ծագումնաբանություն:

43. Անսովոր և անսպասելի դեպքեր: Անսովոր և անսպասելի դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի 21 օգոստոսի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 1138-Ն որոշմամբ:

 

Ձև 1բ

 

Ց Ա Ն Կ

 

առանձին վարակիչ հիվանդությունների և վիճակների, որոնք ենթակա են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմիններ շտապ հաղորդման

 

1. Հիվանդություններ

- այլ սալմոնելոզային հիվանդություններ (Ա 02)

- մանրէային դիզենտերիա (շիգելոզ) (Ա 03, Ա03.0-03.3)

- յերսինիոզներ, ներառյալ Յերսինիա էնտերոկոլիտիկա և Յերսինիա փսևդոտուբերկուլոզիս հարուցիչներով հարուցված, լաբորատոր հաստատված հիվանդություններ

- ամեոբիազ ( Ա.06), լյամբլիոզ (Ա 07.1), բալանտիդիազ (Ա 07.0)

- հաստատված մանրէային հարուցիչներով (էշերիխա կոլի, պրոտեուս և այլն) ադենովիրուսներով, արբովիրուսներով, էնտերովիրուսներով, ռոտավիրուսներով և այլ հարուցիչներով հարուցված կոլիտներ, էնտերոկոլիտներ, գաստրոէնտերիտներ, ինչպես նաև հաստատված հարուցիչներով հարուցված տոքսիկոինֆեկցիաներ (Ա05.0-Ա05.8)

- չհաստատված հարուցիչներով հարուցված սուր աղիքային վարակիչ հիվանդություններ, անհայտ ծագումնաբանությամբ սննդային տոքսիկոինֆեկցիաներ (Ա 05.9)

- կապույտ հազ (ներառյալ հարկապույտ հազ)` մանրէաբանորեն հաստատված (Ա 37)

- քութեշ (Ա 38)

- ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ` ՁԻԱՀ (Բ 20-Բ24)

- ցիտոմեգալովիրուսային հիվանդություն (Բ25),

- հերպեսի վիրուսից առաջացած վարակներ (Բ00)

- ջրծաղիկ (Բ 01)

- վիրուսային հեպատիտներ (Բ15-Բ19)

- համաճարակային պարոտիտ (Բ 26)

- օրնիթոզ

- վարակային մոնոնուկլեոզ (Դ 27)

- հելմինթոզներ (տրեմատոդոզ, էխինակոկոզ (Բ 67)), տենիոզ (Բ 68), տենիարինխոզ (Բ 68.1), դիֆիլոբոթրիոզ (Բ 70.0), հիմենոլեպիդոզ (Բ71.0), անկիլոստոմիդոզ, ասկարիդոզ (Բ 77), ստրոնգիլոիդոզ (Բ 78), տրիխոցեֆալոզ ( Բ 79), էնտերոբիոզ (Բ 80): Էնտերոբիոզի մեծաքանակ դեպքեր արձանագրելիս շտապ հաղորդումը տրվում է ցուցակային ձևով

- ոջլոտություն (Բ 85)

- լեգիոնելոզ ( Ա 48.1)

- պնևմոցիստոզ (Բ 59)

- կրիպտոսպորիդիոզ (Ա 07.2)

- տոքսոպլազմոզ (Բ 58)

- թոքաբորբեր (Ջ 10 - Ջ 18)

- տուբերկուլոզ (Ա 15 - Ա 19)

- կամպիլոբակտերիոզ։

2. Վիճակներ

1) Վարակակրություն (այդ թվում` մակաբուծակրություն)`

ա. որովայնային տիֆի և պարատիֆերի (Զ22.0)

բ. այլ սալմոնելոզային հիվանդությունների (Զ22.1)

գ. դիզենտերիայի (Զ22.1)

դ. հեպատիտ Բ-ի և Ց-ի վարակվածություն (Զ22.5)

ե. դիֆթերիայի տոքսիգեն շտամների (Զ 22.2)

զ. մալարիայի (Զ22.8)

է. մարդու իմունային անբավարարության` ՄԻԱՎ (Զ21)

ը. էշերիխիոզներ 1 և 2 խմբի

թ. մենինգակոկային վարակներ

ժ. կապույտ և հարկապույտ հազի

ժա. աղիքային յերսինիոզի:

2) Կենդանիների կողմից կծված, ճանկռոտված դեպքեր: