Գլխավոր տեղեկություն
Համար
N 358-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.11.01/25(377) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
13.10.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

13 հոկտեմբերի 2010 թ.
                 ք. Երևան

N 358-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 13.10.2010թ. կայացած նիստի).

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 12.10.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Ունիկո Գրուպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0916 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Էքսպրես Վելյու» ՓԲ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0713 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(13.10.2010թ. հր. 358-Լ)

Հ/հ

Ֆիզիկական անձ
(անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը,
գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի
հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործունեության
տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողության ժամկետը

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկություններ

1

«Ունիկո Գրուպ» ՍՊԸ

Ք. Վանաձոր, Ուսանողական 10

ԱԳ0916

17.07.10թ.

06940066

911

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

անժամկետ

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

2

«Էքսպրես Վելյու» ՓԲԸ

Սյունիքի մ-զ, Խնձորեսկի
հ-ք

ԱԳ0713

11.10.10թ.

09210854

708

Ռիելթորական գործու-նեություն

ՀՀ

անժամկետ

Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով