Գլխավոր տեղեկություն
Համար
N 1640-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2011-11.09.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հոդ.62
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.11.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 նոյեմբերի 2010 թ.

N 1640-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 619-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1350-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 13, 14-րդ և 17 կետերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի ա) ենթակետով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «ՀՀ պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը հաստատելու մասին» 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն և «Այլ երկրներից 11-ամյա հանրակրթական ծրագրով իրականացվող ուսուցումը ընդհատած և Հայաստան տեղափոխված սովորողների դասարանի համապատասխանությունը որոշելու մասին» 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

Ա. Աշոտյան

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության
նախարար Ա. Աշոտյան
24.11.2010 թ.
N 1640-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

Սույն կարգով սահմանվում է սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման հետ կապված ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն և հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` դպրոց) միջև փոխհարաբերությունները:

 

II. Սովորողի ընդունելությունը, տեղափոխումը

 

1. Սովորողների ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի հրամանով` երեխայի (սովորողի) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի և հաստատության միջև կնքված պայմանագրի հիման վրա:

2. Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է: Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

3. Հատուկ դպրոցի 1-ին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում վեց տարին լրացած և ավելի բարձր տարիքի դպրոց չհաճախած երեխաները:

4. Մինչև 16 տարին լրանալը, հիմնական կրթություն չստացած երեխային (սովորողին) դպրոց ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը` օրենքով սահմանված կարգով:

5. Սահմանված ժամկետից ուշ երեխան դպրոց ընդունվում է.

1) մինչև երկու տարի ուշացման դեպքում` առաջին դասարան ընդհանուր հիմունքներով,

2) երկու տարուց ավելի ուշ (մինչև 13 տարին լրանալը) երեխան ընդունվում է դպրոցի` իր տարիքային խմբին համապատասխան դասարան:

6. 5-րդ կետի երկրորդ ենթակետի դրույթներին համապատասխան դպրոց ընդունված սովորողի համար կազմակերպվում են պարապմունքներ չուսումնասիրված հանրակրթական հիմնական ծրագրային թեմաներից` ըստ անհատական ուսուցման ծրագրի:

7. 13-ից մինչև 16 տարեկան դպրոց չհաճախած երեխաները, մանկավարժական խորհրդի որոշմամբ, ընդունվում են իրենց տարիքային խմբից մեկ կամ երկու դասարան ավելի ցածր: Նրանց հետ կազմակերպվում են պարապմունքներ` չուսումնասիրված հանրակրթական հիմնական ծրագրային թեմաներից` ըստ անհատական ուսուցման ծրագրի:

8. 16 տարեկանից բարձր տարիքի դպրոց չհաճախած երեխաները հանրակրթական ծրագրերը կարող են յուրացնել ինքնակրթությամբ և էքստեռն կարգով ստանալ հիմնական կրթության վկայական (կամ միջնակարգ կրթության ատեստատ):

9. Պետական դպրոցի տնօրենը տվյալ վարչական տարածքում բնակվող երեխաներին (սովորողներին), ծնողի կողմից դիմում ներկայացնելու դեպքում, ընդունում է դպրոց` ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ:

10. Դպրոց ընդունելության ժամանակ սովորողի գիտելիքների ստուգում չի թույլատրվում, բացառությամբ 16-րդ կետի և 22-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերի:

11. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի (սովորողի) ընդունելությունը դպրոց կատարվում է ընդհանուր հիմունքներով, իսկ հատուկ դպրոց` համաձայն ոլորտը կարգավորող օրենսդրության:

12. Ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների ընդունելությունը դպրոց կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում` ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների (սովորողների) ծնողները:

13. Օտարերկրյա քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող, երկքաղաքացի անձանց, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը`օտարերկրացի, երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) անկախ ազգային պատկանելությունից:

14. Երեխային (սովորողին) դպրոց ընդունելու համար ծնողը դպրոց է ներկայացնում.

1) դիմում,

2) 2 լուսանկար,

3) երեխայի ծննդյան վկայականի պատճենը,

4) տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից),

5) դպրոցից դպրոց սովորողի տեղափոխման (ընդունելության) թերթիկը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար),

6) սովորողի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելիս),

7) վկայագիր «կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար,

8) տեղեկանք «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` հակասոցիալական վարք ցուցաբերած երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար:

15. Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ընդունելությունը հատուկ դպրոց կատարվում է ամբողջ տարվա ընթացքում:

16. Երեխաների (սովորողների) ընդունելությունը մասնագիտացված դպրոց կատարվում է նրա ծնողի և մասնագիտացված դպրոցի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

17. Հիմնական կրթության վկայական ստացած բոլոր աշակերտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու նույն կամ ավագ դպրոցի 10-րդ դասարանում:

18. Ավագ դպրոց ընդունվելիս սովորողի ծնողը ներկայացնում է հիմնական կրթության վկայականի բնօրինակը և սույն կարգի 14-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, բացառությամբ «Անձնական գործ» գրքույկի:

19. Հայաստանի Հանրապետության միևնույն մարզի (համայնքի) ներսում կամ մի մարզի դպրոցից այլ մարզի դպրոց սովորողի ընդունելությունը կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն:

20. Սովորողների (այդ թվում՝ ոչ պետական դպրոցների) ընդունելությունը դպրոց ըստ ենթակայության հաշվառվում է.

1) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություններում,

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության և ոչ պետական դպրոցների սովորողներինը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությունում:

21. Հատուկ դպրոցից հանրակրթական դպրոց աշակերտի ընդունելությունը կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն: Դասարանի համապատասխանությունը որոշվում է ըստ ուսումնական ծրագրերի համարժեքության:

22. Այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի ընդունելությունը հանրակրթական դպրոց կատարվում է.

1) կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի բացակայության դեպքում` միջնակարգ կրթության 1-ին և 2-րդ աստիճանում, ինչպես նաև հիմնական կրթության վկայականի առկայության դեպքում` 3-րդ աստիճանում դասարանը որոշվում է տնօրենի հրամանով ստեղծված առարկայական հանձնաժողովների կողմից` գիտելիքների համարժեքության արդյունքների որոշման հիման վրա:

2) Համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տասնմեկամյա ծրագրով ուսուցումը ընդհատած սովորողը ուսումը շարունակում է մեկ դասարան բարձր, իսկ տասներկուամյա ծրագրով ուսուցումը ընդհատած սովորողը` նույն դասարանում: Ուսումնական տարվա ընթացքում վերադարձած սովորողը ներկայացնում է նաև տեղեկանք ընթացիկ գնահատականների մասին:

3) Ուսումնական տարվա ընթացքում վերադարձած սովորողը, որը չի ներկայացրել տվյալ ուսումնական տարվա ընթացիկ գնահատականների մասին տեղեկանք, ընդունվում է համապատասխան դասարան` բաց թողած ծրագրային նյութը լրացուցիչ պարապմունքների միջոցով լրացնելու պայմանով:

23. 1-ին և 2-րդ դասարանները այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում:

24. Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ համապատասխան դասարաններում:

25. Մնացած դեպքերում այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետություն քաղաքացիների երեխաները ուսումնական տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում` մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:

26. Հանրակրթական դպրոցից հատուկ դպրոց ընդունելությունը կատարվում է համաձայն սույն կարգի 14-րդ կետի` պահպանելով դասարանի համապատասխանությունը ըստ ուսումնական ծրագրի:

 

III. Սովորողի ազատումը

 

27. Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է.

1) ծնողի դիմումի հիման վրա,

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

28. Ոչ պետական, մասնագիտացված դպրոցների կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողների ազատումը կամ այլ դպրոց տեղափոխումը կարող է կատարվել նաև ծնողի և տվյալ դպրոցի միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանելու դեպքում: