Գլխավոր տեղեկություն
Համար
N 1591-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.11.15/27(379) Հոդ.351
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.10.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 նոյեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010421

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 հոկտեմբերի 2010 թ.

N 1591-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«090200-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 14-ի «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 449-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը՝

 

 Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «090200-Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտության բակալավրի որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը /պետ` Ռ. Սուքիասյան/ և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, սահմանված կարգով սույն չափորոշիչը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

 Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

 2010 թ. հոկտեմբերի 29-ի

N 1591-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը` 090200 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

                                                   դասիչը, անվանումը

 

Որակավորման աստիճանը` Տեղեկատվական անվտանգության բակալավր

                                                                      անվանումը

 

 

I. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. 090200, «Տեղեկատվական անվտանգություն»

մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:

 

2. Շրջանավարտի որակավորումը` տեղեկատվական անվտանգության բակալավր:

090200, «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման չափորոշիչային նորմատիվային ժամկետը ուսուցման առկա ձևի դեպքում 4 տարի է:

 

3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը.

090200, «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները՝

1) ճարտարագետ-ծրագրավորող (ծրագրավորող),

2) համակարգային ադմինիստրատոր,

3) կառավարման ավտոմատացված համակարգերի ճարտարագետ, և նրա որակավորմանը համապատասխանող այլ պաշտոններ:

 

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

090200, «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությունը առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների այն ամբողջությանը, որն ուղղված է՝

1) ԷՀՄ-ների, համակարգերի և ցանցերի,

2) ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված համակարգերի,

3) ավտոմատացված նախագծման համակարգերի,

4) հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման,

5) էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորման և արտադրության,

6) ինֆորմացիայի պաշտպանության տեխնոլոգիաների և կազմակերպման ստեղծմանը, կիրառմանը և գիտագործնական խնդիրների լուծմանը:

 

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.

 090200, «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ բակալավրի մասնագիտական գործունեության օբյեկտներ են՝

1) հաշվողական մեքենաները, համալիրները, համակարգերը և ցանցերը,

2) ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված համակարգերը,

3) նախագծման ավտոմատացված համակարգերը,

4) հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի միջոցների ծրագրային ապահովումը (ծրագրեր, ծրագրային համալիրներ և համակարգեր),

5) ինֆորմացիայի պաշտպանության կազմակերպումն ու տեխնոլոգիաները,

6) թվարկված համակարգերի մաթեմատիկական, ինֆորմացիոն, տեխնիկական, էրգոնոմիական, կազմակերպչական և իրավական ապահովումը:

 

6. Մասնագիտական գործունեության տեսակները.

«Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`

1) նախագծակառուցավորական,

2) արտադրատեխնոլոգիական,

3) գիտահետազոտական,

4) կազմակերպակառավարչական,

5) շահագործողական:

Գործունեության կոնկրետ ձևերը սահմանվում են ըստ բուհի կողմից մշակվող մասնագիտակրթական ծրագրի բովանդակության:

 

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.

0902000, «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ բակալավրը՝ կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.

 

1) նախագծակառուցավորական գործունեություն.

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների առանձին բաղադրամասերի պահանջների և նկարագրությունների մշակում, հիմնված օգտագործողների հարցադրում-պահանջների, առարկայական ոլորտի մոդելների և տեխնիկական միջոցների հնարավորությունների վերլուծության վրա,

բ. ապարատածրագրային համալիրների մարդ-մեքենա ինտերֆեյսի նախագծում,

գ. հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի միջոցների, ծրագրավորման միջոցների կիրառում՝ ապարատածրագրային համալիրների արդյունավետ իրականացման համար,

դ. հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական, լինգվիստիկ, ինֆորմացիոն և ծրագրային ապահովման տարրերի նախագծում, հիմնված նախագծման ժամանակակից մեթոդների, միջոցների և տեխնոլոգիաների վրա, նախագծման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ,

 

2) արտադրատեխնոլոգիական գործունեություն.

ա. հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրերի ու ծրագրային համալիրների արտադրություն՝ տրված որակական և ժամկետային պահանջներին համապատասխան,

բ. ապարատածրագրային համալիրների թեսթավորում և կարգաբերում,

գ. մաթեմատիկական պրոցեսների և երևույթների մոդելների ընտրություն և ձևափոխություն՝ օգտագործող ինֆորմացիայի պաշտպանության համակարգերի արդյունավետ իրագործման նպատակով,

դ. ապարատային և ծրագրային միջոցների համախմբում, հաշվողական համակարգերի, համալիրների և ցանցերի համադրում,

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների հավաստագրում,

 

3) գիտահետազոտական գործունեություն.

ա. երևույթների, գործընթացների և համակարգերի մաթեմատիկական մոդելների ընտրություն և ձևափոխում, դրանց ապարատածրագրային արդյունավետ իրականացման և ՀՏ միջոցներով հետազոտումների նպատակով,

բ. գիտական հետազոտություններում, նախագծակառուցավորական գործունեությունում, տեխնոլոգիական, տնտեսագիտական, սոցիալական համակարգերի կառավարման և հումանիտար ոլորտներում մարդու գործունեության մաթեմատիկական մոդելների, մեթոդների, համակարգչային տեխնոլոգիաների և որոշումների ընդունման համակարգերի ընտրություն,

գ. մեթոդների, ալգորիթմների, ծրագրերի, ապարատածրագրային համալիրների և համակարգերի վերլուծություն, տեսական և փորձարարական հետազոտում,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների գործունեության հետ կապված հաշվողական և ինֆորմացիոն գործընթացների մաթեմատիկական և ծրագրային մոդելների ստեղծում և հետազոտում,

ե. ապարատածրագրային համալիրների հետազոտման պլանների, ծրագրերի և մեթոդիկաների մշակում,

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների ստեղծման ժամանակ կիրառվող ֆորմալ մոդելների և մեթոդների մշակում և կատարելագործում,

 

4) կազմակերպակառավարչական գործունեություն.

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի առանձին փուլերի կազմակերպում ըստ տրված որակի և ժամկետի,

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի գնահատում, հսկում և կառավարում,

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտման գործընթացի կազմակերպման ժամանակ տեխնոլոգիաների, գործիքային միջոցների և ՀՏ միջոցների ընտրություն,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի ընդունված կազմակերպման շրջանակներում անձնակազմի ուսուցում,

 

5) շահագործողական գործունեություն.

ա. հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի գործիքային, համակարգային և կիրառական ծրագրային ապահովման տեղադրում, կարգաբերում և սպասարկում,

բ. ծրագրային ապրանքների, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ուղեկցում,

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների շահագործողական բնութագրերի չափումների մեթոդների և միջոցների ընտրություն:

 

8. Որակավորման պահանջները.

1) Մասնագիտական խնդիրների իրավասու և պատասխանատու լուծման համար բակալավրը պատրաստ է՝

ա. մասնակցելու մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման բոլոր փուլերին,

բ. մասնակցելու ծրագրային, ապարատային և ապարատածրագրային համալիրների բոլոր տիպերի փաստաթղթային ապահովման մշակմանը,

գ. կիրառելու մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման ժամանակակից մեթոդներ, միջոցներ և տեխնոլոգիաներ,

դ. մասնակցելու իր մասնագիտական ոլորտում գիտական հետազոտությունների անցկացմանը և տեխնիկական մշակումների կատարմանը,

ե. ուսումնասիրելու մասնագիտական գրականություն և այլ գիտատեխնիկական տեղեկատվություն, հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումները իր մասնագիտական գործունեության ոլորտում,

զ. համագործակցելու հարակից ուղղությունների մասնագետների հետ գիտական հետազոտություններում նախագծակառուցավորական գործունեությունում, տեխնոլոգիական, տնտեսագիտական, սոցիալական համակարգերում և մարդկային գործունեության հումանիտար ոլորտներում իր մասնագիտական գործունեության օբյեկտների կիրառման մեթոդների, միջոցների և տեխնոլոգիաների մշակման ժամանակ,

է. գործընկերների հետ կոոպերացիայի և կոլեկտիվում աշխատանքի մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման ժամանակ,

ը. իր աշխատանքը կազմակերպելու գիտական հիմունքներով, տիրապետում է իր մասնագիտական գործունեության ոլորտում կիրառվող ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներին,

թ. գիտության զարգացման և փոփոխվող սոցիալական գործառնության պայմաններում վերագնահատելու կուտակած փորձը, վերլուծելու սեփական հնարավորությունները, կարող է ձեռք բերել նոր գիտելիքներ, կիրառելով ժամանակակից տեղեկատվական ուսուցողական տեխնոլոգիաներ,

ժ. մեթոդապես և հոգեբանորեն իր մասնագիտական գործունեության ձևի և բնույթի փոփոխմանը, միջառարկայական նախագծային աշխատանքին,

 

2) Բակալավրը պետք է իմանա՝

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման մեթոդական և նորմատիվային նյութերը,

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման տեխնոլոգիան,

գ. ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներն ու միտումները,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների հայրենական և արտասահմանյան լավագույն նմուշների տեխնիկական բնութագրերը և տնտեսական ցուցանիշները,

ե. ինտելեկտուալ սեփականության պաշտպանության կարգը, մեթոդները և միջոցները,

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների որակի վերլուծության մեթոդները,

է. հաշվողական տեխնիկայի, կոմունիկացիաների և կապի ժամանակակից միջոցները,

ը. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման ժամանակ աշխատանքի կազմակերպմանը ներկայացվող հիմնական պահանջները,

թ. տեխնիկական փաստաթղթերի պատրաստման կանոնները, մեթոդները և միջոցները,

ժ. տնտեսության, աշխատանքի կազմակերպման, արտադրության և գիտական հետազոտությունների կազմակերպման հիմունքները,

ժա. աշխատանքային օրենսդրության հիմունքները,

ժբ. աշխատանքի պաշտպանության, շրջակա միջավայրի պաշտպանության կանոններն ու նորմերը:

 

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը

090200, «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու՝

1) կրճատված ժամկետներում՝ ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով,

2) մագիստրատուրայում` ստանալու մագիստրոսի որակավորման աստիճան,

3) ասպիրանտուրայում (մագիստրոսի հիմնական կրթական ծրագիրը յուրացնելուց հետո)՝ ստանալու գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

 

II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի կրթությանը նախորդող մակարդակը՝

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն:

 

11. Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի փաստաթուղթ՝

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում առկա է դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը հավաստող գրառում:

 

III. 090200, «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Որակավորման պահանջները. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա և ընդգրկում է ուսումնական դասընթացների ցանկը, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների ծրագրերը:

13. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր մինիմումին, նրա իրագործման պայմաններին և յուրացման ժամկետներին ներկայացվող պահանջները որոշվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

14. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացների պարտադիր հանրապետական բաղադրամասից, դասընթացների բուհական բաղադրամասից, ուսանողի ընտրության դասընթացներից, ինչպես նաև ֆակուլտատիվ դասընթացներից:

15. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի դասընթացների հետևյալ կրթաբլոկների ուսումնասիրումը ուսանողի կողմից՝

1) Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ - ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաներ

2) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ - ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական առարկաներ

3) Ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ - ընդհանուր մասնագիտական առարկաներ

4) Մասնագիտական դասընթացների կրթաբլոկ - տվյալ մասնագիտությանը հատուկ մասնագիտական առարկաներ, հնարավոր են ընտրովի-տարբերակային առարկայական մասնաբաժիններ

5) Ֆակուլտատիվներ:

 

IV. 090200 «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՆԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Դասիչ

ԿՐԹԱԲԼՈԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Կրեդիտ

01.00

Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական - ԸՀՍՏ

34

02.00

Ընդհանուր մաթմատիկական և բնագիտական - ԸՄԲ

49

03.00

Ընդհանուր ճարտարագիտական - ԸՃ

32

04.00

Ընդհանուր բնագավառի - ԸԲ

32

05.00

Մասնագիտական - Մ

69

 

Արտադրական պրակտիկա

4

 

Նախաավարտական պրակտիկա

4

 

Ամփոփիչ ատեստավորում

4

 

Ավարտական աշխատանքի կատարում և պաշտպանություն

12

 

ԸՆԴԱՄԵՆԸ

240

 

Դասիչ

Դասընթացների անվանումները և նրանց հիմնական բաժինները

Կրեդիտ

ԸՀՍՏԴ
ԿԲ
01.00

Ընդհանուր հումանիտար և
սոցիալ-տնտեսագիտական առարկաներ

34

01.01

Հայոց պատմություն

Հայոց քաղաքական պատմության առարկան, դերն ու նշանակությունը: Հին և միջնադարյան Հայաստանի պետականությունները: Քրիստոնեություն՝ որպես պետական կրոնի ճանաչման և հայոց գրերի գյուտի քաղաքական և պատմամշակութային նշանակությունը: Հայ ազատագրական պայքարի օջախները: Եկեղեցու դերը: Հայ քաղաքական միտքը և կողմնորոշումները: Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման պատմաքաղաքական նշանակությունը: Հայ հասարակական հոսանքները: Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները: Հայկական հարցի միջազգայնացումը: Ֆիդայական-ապստամբական շարժումները, փորձը և դասերը: Հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումը և գործունեությունը: Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին: Հայոց մեծ եղեռնը և արդիականությունը: 1918թ. մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի խորհրդայնացումը: Խորհրդային ամբողջատիրական քաղաքական համակարգը: Հայ ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հասարակական և քաղաքական կյանքը հետպատերազմյան տարիներին: Ազգային ինքնագիտակցության զարթոնքը: Արցախյան շարժման նոր փուլը: Հայաստանի և ԼՂՀ-ի անկախության հռչակումը: Հայաստանի երրորդ հանրապետության և կայացման ներքին և արտաքին դժվարությունները, քաղաքական համակարգը:

4

01.02

Հայոց լեզու և հայ գրականություն

«Հայոց լեզու և հայ գրականություն» դասընթացի նպատակն է ընդլայնել և խորացնել ուսանողների գիտելիքներն ու աշխարհայացքային պատկերացումները հայ գրականության և մշակույթի դարավոր հարստության և զարգացման արդի ուղղությունների վերաբերյալ, բարձրացնել նրանց բանավոր և գրավոր խոսքի կուլտուրան, զարգացնել գործնական հմտություններ՝ փաստաթղթավարության և մասնագիտական գրականություն ստեղծելու կամ թարգմանելու նպատակով:

Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ հայոց լեզվից և գրականությունից, գործնական աշխատանք հայոց լեզվից:

Հայ գրականության դասախոսությունները կրում են ակնարկային բնույթ, ընդգրկում են գրականագիտական երևույթներ ու առանձին հեղինակների ստեղծագործություններ՝ իբրև հայ գրականության զարգացման օրինաչափությունների դրսևորումներ:

Հայոց լեզվի դասախոսությունների՝ սահմանափակ ժամաքանակով մասն ունի ընդհանուր հայագիտական բնույթ, ինչը նույնպես նպաստում է ուսանողի աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը, մյուս՝ առավել ծավալուն մասը նվիրված է շարահյուսական կառուցվածքների, խոսքի շարահյուսական կապակցման, ոճաբանության, թարգմանության և տերմինաբանության առանձնահատկությունների ուսուցմանը՝ իբրև հիմք ուսանողի գրավոր խոսքի բարձրացման և փաստաթղթավարության ու մասնագիտական գրականություն ստեղծելու կարողությունների զարգացման համար:

Հայոց լեզվի գործնական պարապմունքներն ուղղված են ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը՝ գործնական գրություններ և ճարտարագիտական փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև թարգմանություններ կատարելու, տերմիններ գործածելու, մասնագիտական գրականություն խմբագրելու նպատակով:

4

01.03

Ռուսաց լեզու

Понятие о функционально-стилистических разновидностях литературного языка. Научно-технический русский язык.

Текст. Типология научно-технических текстов. Четыре коммуникативных способа изложения, лежащие в основе типологии научно-технических текстов: описание, повествование, рассуждение, доказательство. Жанровая дифференциация научно-технических текстов: монография, учебник, руководство, журнальная статья, патентное описание, описание технических устройств и агрегатов, описание технологии и характера производственных процессов, описание чертежей и графиков; реферат, аннотация, рецензия.

 Лексический аспект научно-технического текста.

 Грамматический аспект научно-технического текста.

Производственно-деловой русский язык. Сфера его функционирования. Жанровое разнообразие. Языковые формулы официальных документов. Язык и стиль распорядительных документов. Язык и стиль инструктивно-методических документов. Язык и стиль коммерческой корреспонденции. Реклама в деловой речи. Правила оформления документов. Речевой этикет в документе.

4

01.04

Օտար լեզու

Բակալավրական ուսուցման համար նախատեսված ծրագրում օտար լեզվի ուսուցումը դիտվում է որպես բուհական ինքնուրույն դասընթաց: Շարունակելով դպրոցական դասընթացը և ապահովելով ապագա մասնագետների նախապատրաստումը հետագա աշխատանքներին, ինչպես օտար լեզվի գործածություն պահանջող մասնագիտության, այնպես էլ օտար լեզվի գծով, ծրագիրը դառնում է «դպրոց-հետբուհական ուսուցում» համակարգի օղակներից մեկը (ասպիրանտական դպրոց, որակավորման բարձրացում, ինքնակրթություն): Առաջին կիսամյակում նախատեսվում է ընդհանուր լեզվական, իսկ հաջորդ կիսամյակներում՝ ընդհանուր տեխնիկական ուսուցում:

10

01.05

Փիլիսոփայություն, սոցիոլոգիա

Փիլիսոփայելու դերը մարդու կյանքում։ Աշխարհայացք։ Փիլիսոփայության առարկան։ Փիլիսոփայության ծագման նախադրյալները։ Փիլիսոփայության հիմնական հարց հասկացությունը։ Դավիթ Անհաղթի փիլիսոփայության սահմանումները։ Փիլիսոփայության ֆունկցիաները։ Փիլիսոփայության և մյուս գիտությունների կապը։ Փիլիսոփայական հավատ հասկացությունը։ Փիլիսոփայության հանրակրթական և մասնագիտական նշանակությունը։

Մտքի ձև և բովանդակություն։ Մտքի ձևերը. հասկացություն, դատողություն, մտահանգում։ Բառ-հասկացություն, նախադասություն-դատողություն։ Տրամաբանության օրենքները։

Կեցության հիմնահարցի փիլիսոփայական իմաստը։ Կեցության տեսակները։ «Մատերիա» կատեգորիան։ Մատերիայի կառուցվածքի մասին ժամանակակից գիտական պատկերացումները։ Շարժում։ Շարժման ձևերը։ Տարածություն և ժամանակ։ Տարածության, ժամանակի և շարժվող մատերիայի կապը։ Զարգացման գաղափարը։ Օրենք կատեգորիան։ Օրենքի տեսակները։ Համակարգայնության և պատճառականության սկզբունքները։ Դինամիկական և վիճակագրական օրինաչափություններ (Մեծ Թվերի օրենքը)։ Որակաքանակական փոփոխությունների դիալեկտիկան։ Դիալեկտիկական հակասություններ։ Բնության ըմբռնումը մշակույթի պատմության մեջ։ Բնական և արհեստական միջավայր։ Էկոլոգիայի փիլիսոփայական հարցերը։ Կյանքը որպես արժեք։ Մարդու առաջացման հիմնահարցը։ Բարոյասոցիալական նորմերը որպես անտրոպոսոցիոգենեզի գործոն։ Կյանքի իմաստի հիմնահարցը։ Մահվան «իրավունք»։ Պրակտիկ գործունեության ձևերը։ Գիտակցության էությունը։ Ինքնագիտակցություն։ Ճանաչողություն և գիտելիք։ Ստեղծագործություն և բնազդ։ Ճշմարտության հիմնահարցը։ Գիտության ֆունկցիաները։ Գիտական և առօրյա ճանաչողություն։ Գիտական գիտելիքի կառուցվածքը։ Աշխարհի գիտական պատկերը։ Գիտական ճանաչողության մեթոդները։ Գիտության բարոյականությունը։ Նյութական և գաղափարական հարաբերություններ։ Հասարակական գիտակցություն. կառուցվածքը և ձևերը։ Պետության հատկանիշները և ֆունկցիաները։ Իրավունքի փիլիսոփայական ըմբռնումը։ Մարդկային հանրույթներ (ազգեր)։ Ազգ-Պետություն-Մարդկություն։ Ժողովրդավարություն և իրավական պետություն։ Ազատություն և անհրաժեշտություն։ Մարդ, անհատ, անձ հասկացությունները։ Անձնավորության բարոյական հիմքերը։ Ժամանակակից գլոբալ հիմնահարցերը։ Մարդկության ապագան։Արտադրական սոցիոլոգիայի առարկան։ Սոցիոլոգիայի առաջացման պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և գիտական նախադրյալները։ Սոցիալական փաստ (Մեծ Թվերի օրենքը)։ Սոցիոլոգիական հետազոտության կազմակերպումը։ Արտադրական սոցիոլոգիայի պատմությունը. աշխատանքի գիտական կազմակերպման տեսություն (Թեյլոր, Ֆորդ), Մարդկային հարաբերությունների դոկտրինա (Մեյո), «X» և «Y» տեսություններ։ Մարդը և աշխատանքը։ Անձնավորության սոցիոլոգիական նկարագիրը։ Մարդկային պահանջմունքների համակարգը։ Հույզերի ինֆորմացիոն-պահանջմունքային տեսությունը։ Պահանջմունքների բավարարման սոցիալական և հոգեբանական գործոնները։ Աշխատողի և արտադրության պահանջներ. համատեղելիություն և հակադրություն (հակասություններ)։ Աշխատանքային խմբի սոցիալ-հոգեբանական մթնոլորտը։ Պաշտոնական և ոչ պաշտոնական հարաբերություններ։ Հասարակական կարծիքը որպես բարոյական հսկիչ։ Աշխատանքային շարժառիթներ։ Կառավարման սոցիալ-հոգեբանական խնդիրների ըմբռնումը։ Կառավարման հիմնական ոճերը։ Լիդերության հարցը։ Ղեկավարի էթիկան։ Կազմակերպության սոցիալական ծառայություն։

4

01.06

Իրավագիտություն

Պետությունը և իրավունքը. նրանց դերը հասարակական կյանքում: Իրավունքի նորմերը և չափորոշիչ- իրավական ակտերը: Ժամանակակից հիմնական իրավական համակարգերը: Միջազգային իրավունքը որպես հատուկ իրավական համակարգ: Հայաստանի Հանրապետության իրավունքի աղբյուրները: Օրենքը և ենթաօրենսդրական ակտերը: Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը: Իրավախախտումը և իրավական պատասխանատվությունը:

Օրինականության և կարգուկանոնի տեղը ժամանակակից հասարակությունում: Իրավական պետություն. քաղաքացիական հասարակարգ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որպես պետության հիմնական օրենք: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետությունում, նրանց պաշտպանության երաշխիքները: Պետական իշխանության մարմինների համակարգը և տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում: Պետության տարածքային կազմավորման հիմունքները. տարածքային կազմավորումը Հայաստանի Հանրապետությունում: Քաղաքացիական իրավահարաբերություն հասկացությունը: Ֆիզիկական և իրավաբանական անձ: Սեփականության իրավունք: Պարտավորությունները քաղաքացիական իրավունքի մեջ և պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում:

Ժառանգական իրավունք: Ամուսնաընտանեկան հարաբերություններ: Ամուսինների, ծնողների և երեխաների փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները: Պատասխանատվությունը ըստ ընտանեկան իրավունքի: Աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ): Աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվությունը այն խախտելու դեպքում: Վարչական իրավախախտումները և վարչական պատասխանատվությունը: Հանցագործություն հասկացությունը: Քրեական պատասխանատվություն կատարած հանցանքի համար: Էկոլոգիական իրավունք: Ապագա մասնագիտական գործունեության իրավական կարգավորման յուրահատկությունները: Պետական գաղտնիքի պաշտպանության իրավական հիմքերը: Օրենսդրական և նորմատիվ-իրավական ակտերը ինֆորմացիայի և պետական գաղտնիքների պաշտպանության ոլորտներում:

2

01.07

Քաղաքագիտություն

Քաղաքական գիտության օբյեկտը, առարկան և մեթոդը: Քաղաքագիտության ֆունկցիաները: Քաղաքական կյանքը և իշխանային հարաբերությունները: Քաղաքականության դերն ու տեղը ժամանակակից հասարակության կյանքում: Քաղաքականության սոցիալական ֆունկցիաները: Քաղաքական ուսմունքների պատմությունը:Հայկական քաղաքական սովորույթները, ակունքները, սոցիալ-մշակութային հիմնավորումները, պատմական դինամիկա: Ժամանակակից քաղաքագիտական դպրոցները: Քաղաքացիական հասարակությունը, նրա ծագումն ու առանձնահատկությունը: Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները Հայաստանում:

Քաղաքականության ինստիտուցիոնալ ասպեկտները: Քաղաքական իշխանություն: Քաղաքական համակարգ: Քաղաքական վարչակարգերը: Քաղաքական կուսակցությունները, էլեկտորալ համակարգեր: Քաղաքական հարաբերություններն ու գործընթացները: Քաղաքական բախումներն ու նրանց լուծման ուղիները: Քաղաքական տեխնոլոգիաները: Քաղաքական մենեջմենթ:

Քաղաքական մոդեռնավորում: Քաղաքական կազմակերպություններն ու շարժումները: Քաղաքական ընտրախավեր: Քաղաքական լիդերություն: Քաղաքականության սոցիալ-մշակութային ասպեկտները: Համաշխարհային քաղաքականություն և միջազգային հարաբերություններ: Համաշխարհային քաղաքական գործընթացի առանձնահատկությունները: Հայաստանի հանրապետության ազգային-պետական շահերը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում: Քաղաքական իրականության իմացության մեթոդաբանությունը: Քաղաքական գիտելիքի մոդելները: Փորձնական քաղաքական գիտելիք: Քաղաքական վերլուծություն և կանխատեսում:

2

01.08

Տնտեսագիտություն

Տնտեսագիտության առարկան և մեթոդները: Խնայողության պրոբլեմի ներածություն: Զուտ կապիտալիզմը և եկամտի շրջապտույտը: Անհատական շուկաների վերլուծությունը: Պահանջարկ և առաջարկ: Պետության տնտեսական դերը: Մակրոտնտեսական ցուցանիշներ: Մակրոտնտեսական անկայունություն. գործազրկություն և ինֆլյացիա: Մակրոտնտեսական վերլուծություն. ամբողջական պահանջարկ և ամբողջական առաջարկ:

Ամբողջական ծախսերի մոդելը: Արտադրության հավասարակշռված ծավալը: Բյուջետային դեֆիցիտը և պետական պարտքը: Գանձարանային քաղաքականություն: Փողը: Բանկերը: Վարկադրամական քաղաքականություն: Տնտեսական աճ: Միջազգային առևտուր:

4

01.09

Ֆիզիկական կուլտուրա

Ֆիզիկական կուլտուրա առարկան անց է կացվում ուսանողի ուսումնառության բոլոր տարիներին և իրականացվում է պարտադիր և ինքնուրույն պարապմունքների ձևով: Պարտադիր պարապմունքները անց են կացվում 1-ին և 2-րդ կուրսերում շաբաթը 4-ական ժամաքանակով։ Բժշկական քննության անցնելուց հետո ուսանողները տեղավորվում են մարզական մասնագիտական խմբերում ըստ մասնագիտությունների՝ Վ/բոլ, Բ/բոլ, Ս/թենիս, ատլետիզմ, ծանրամարտ, լող, ռիթմիկ մարմնամարզություն, ձեռնամարտ։ Առողջության կողմից շեղումներ ունեցող ուսանողները տեղավորվում են հատուկ և բուժական խմբերում։ Առավել լավ պատրաստականություն ունեցող ուսանողները, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողները մարզվում են մարզական կատարելագործման խմբերում շաբաթը 6-12 ժամ ժամաքանակով։ Գնահատման համակարգը ընդգրկում է ուսանողի տեսական մասի յուրացման աստիճանը մինչև 20 միավոր: Տեսական հարցումը համապատասխանում է կիսամյակում տրված դասախոսական դասընթացին: Գործնական մասնագիտացված դասերից ուսանողը պարտավոր է հավաքել 30-50 միավոր: Ուսանողի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը գնահատվում է ԸՖՊ, ՀՖՊ, տեխնիկական և տակտիկական գնահատման համալիր վարժությունների միջոցով, որը գնահատվում է մինչև 30 միավոր: Այսպիսով օգտագործվում է 100 բալային համակարգ՝ 40-60 գնահատվում է բավարար, 61-80՝ լավ և 81-100՝ գերազանց: Ֆիզիկապես թույլ պատրաստված ուսանողները հնարավորություն ունեն 100% հաճախման և տեսական բաժնի յուրացման շնորհիվ հավաքել 75 բալ, այսինքն՝ գնահատվել լավ:

 Նշենք, որ բոլոր տեսակի բացակայությունները ենթակա են լրացման:

-

ԸՄԲԴԿԲ
02.00

ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական առարկաներ

46

02.01

Մաթեմատիկա

Գծային հանրահաշվի և անալիտիկ երկրաչափության տարրերը: Մաթեմատիկական անալիզի ներածումը: Մեկ փոփոխականի ֆունկցիայի դիֆերենցիալ հաշիվ (կիրառություններով): Մեկ փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալ հաշիվ: Մի քանի փոփոխականի ֆունկցիաների դիֆերենցիալ հաշիվ: Սովորական դիֆերենցիալ հավասարումներ: Թվային, ֆունկցիոնալ և Ֆուրյեի շարքեր: Օպերացիոն հաշիվ: Բազմապատիկ, կորագիծ և մակերևութային ինտեգրալներ: Վեկտորական անալիզ: Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն:

18

02.02

Ֆիզիկա

Կինեմատիկայի հիմնական հասկացությունները: Նյութական կետի կինեմատիկա: Դինամիկայի հիմնական հասկացությունները: Նյութական կետի դինամիկա: Նյուտոնի օրենքները: Նյութական կետերի համակարգ, նրա դինամիկան: Պահպանման օրենքները: Համակարգի ազատության աստիճանների թիվը: Պինդ մարմնի կինեմատիկայի և դինամիկայի տարրերը: Գալիլեյի հարաբերականության սկզբունքը: Հարաբերականության հատուկ տեսության տարրերը:

Մոլեկուլյար-կինետիկ տեսության հիմնական դրույթները: Մաքսվելի բաշխումը: Իդեալական և իրական գազեր, Վան-դեր-Վաալսի հավասարումը: Փուլային անցումներ: Բարոմետրական բանաձև, Բոլցմանի բաշխումը: Ջերմադինամիկայի առաջին օրենքը: Աշխատանքը ջերմադինամիկայում, իդեալական գազի աշխատանքը տարբեր իզոպրոցեսներում: Մոլեկուլների ազատության աստիճանների թիվը: Ադիաբատ պրոցեսի հավասարումը: Ջերմունակություն, նրա կապը նյութի քվանտային հատկությունների հետ: Ոչ հավասարակշիռ պրոցեսներ: Ջերմադինամիկայի երկրորդ օրենքը:

Էնտրոպիան ջերմադինամիկայում և վիճակագրական ֆիզիկայում: Ջերմային մեքենաներ, նրանց օգգ-ն: Փոխանցման երևույթների տեսության տարրերը: Էլեկտրաստատիկ դաշտը, նրա պոտենցիալային բնույթը և նրան բնորոշող մեծությունները: Էլեկտրական դիպոլ: Էլեկտրաստատիկ դաշտը նյութում, բևեռացման մեխանիզմները: Գաուսի թեորեմը: Էլեկտրաստատիկ դաշտի էներգիան: Հաղորդականության էլեկտրոնային տեսություն: Օհմի օրենքը շղթայի անհամասեռ տեղամասի համար, էլեկտրաշարժ ուժ: Ջոուլ-Լենցի օրենքը: Մագնիսական դաշտ, նրան բնորոշող մեծությունները: Բիո-Սավար-Լապլասի օրենքը: Լորենցի ուժ, Ամպերի ուժ, Հոլի էֆեկտը: Գաուսի թեորեմը և շրջապտույտի թեորեմը մագնիսական դաշտի ինդոկցիայի համար: Նյութի մագնիսական հատկությունները: Ինդուկտիվություն: Մագնիսական դաշտի էներգիան: Փոփոխական դաշտեր և անընդհատության հավասարում: Էլեկտրամագնիսական ինդուկցիա, ինքնինդուկցիա: Շեղման հոսանք: Մաքսվելի հավասարումները դիֆերենցիալ և ինտեգրալային տեսքով: Տատանումներ, նրանց առաջացման պայմանները, պարզագույն տատանողական համակարգեր: Մարող և ստիպողական տատանումներ, ռեզոնանս: Մեխանիկական ալիքներ: Խմբային արագություն: Էլեկտրամագնիսական ալիքներ, նրանց սանդղակը: Էլեկտրամագնիսական ալիքի էներգիան և էներգիայի հոսքը: Ինտերֆերենց: Կոհերենտություն: Հյույգենս-Ֆրենելի սկզբունքը, դիֆրակցիա: Լույսի դիսպերսիայի դասական տեսությունը: Ջերմային ճառագայթում, Կիրխհոֆի օրենքը: Վինի շեղման օրենքը: Պլանկի քվանտային վարկածը և Պլանկի բաշխումը: Լուսաէֆեկտը և Կոմպտոնի երևույթը, դրանց մեկնաբանումը ըստ քվանտային տեսության: Միկրոմասնիկների ալիքային հատկությունները, դը-Բրոյլի վարկածը: Շրյոդինգերի հավասարումը, ալիքային ֆունկցիան, նրա ֆիզիկական իմաստը: Ատոմի կառուցվածքը և ճառագայթման սպեկտրը: Շրյոդինգերի հավասարման լուծումը պարզագույն համակարգերի համար: Միկրոմասնիկների դիֆրակցիան և նրա կիրառությունները:

12

02.03

Ինֆորմատիկա

 

 Համակարգիչների ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը, հիմնական սարքերը, ծրագրային ղեկավարման սկզբունքը: Համակարգիչների նախագծման թվաբանական և տրամաբանական հիմունքները: Էլեկտրոնային փոստ: Կիրառական ծրագրային միջոցներ:Տվյալների հենքերի ղեկավարման համակարգեր:Հակավիրուսային ծրագրային միջոցներ: Արխիվացնող ծրագրային միջոցներ:
Ալգորիթմ, ներկայացման եղանակները, դասակարգումը: ՊԱՍԿԱԼ լեզվի հիմնական օբյեկտները (այբուբենը, տվյալներ, գործողություններ հասկացությունները, փոփոխականների, հաստատունների ներկայացման ձևերը, տիպերը, ստանդարտ ֆունկցիաներ, արտահայտություններ, Պասկալ ծրագրի կառուցվածքը:Գծային ծրագրերի կազմակերպում (վերագրման, մուտքի, ելքի օպերատորներ):
Ճյուղավորված ծրագրերի կազմակերպում (պայմանական, անպայման անցման և CASE օպերատորներ): Ցիկլային ծրագրերի կազմակերպում (FOR, WHILE, REPEAT): Ներդրված ցիկլեր:
Միաչափ և երկչափ զանգվածների մշակում: Պրոցեդուրա և ֆունկցիա: Տվյալների ոչ ստանդարտ տիպեր (տող, տիպ, գրառումներ): Ֆայլերի մշակում:
Էկրանի ղեկավարումը տեքստային և գրաֆիկական ռեժիմներում: Ստեղնաշարի, տպող սարքի և ձայնային սարքավորման ղեկավարում: C++ ծրագրի տարրերը (իդենտիֆիկատորներ, հաստատուններ, բանալի բառեր, մեկնաբանություններ): Պայմանի օպերատորներ (if...else, if...else...if...): Պայման գործողություն ?: Switch օպերատոր:
Ցիկլային ծրագրերի կազմակերպում (do-wհile, for): Ներդրված ցիկլեր: Զանգվածների մշակում: Սիմվոլային տողեր: Կառուցվածքներ և միավորումներ: Կառուցվածքների զանգվածներ: Ցուցիչներ: Ֆունկցիաներ:
Առանց պարամետրերի և պարամետրերով մակրոսներ: Օբյեկտային կողմորոշմամբ ծրագրավորման սկզբունքների իրականացումը C++-ում:
Դաս, օբյեկտ: Դասի սեկցիաները:
Ինկապսուլացիա: C++-ում կոնսուլային ներմուծում-արտածում (cin, cout): Ֆունկցիաների վերաբեռնում: Կոնստրուկտոր և դեստրուկտոր:  Օբյեկտների փոխանցումը ֆունկցիաներին, ֆունկցիաներից օբյեկտների վերադարձնումը:
Օբյեկտների զանգվածներ, ցուցիչներ: Tհis ցուցիչ: Դինամիկ հիշողություն: New և delete օպերատորներ:
Հղումներ: Հղումների փոխանցումը ֆունկցիաներին:
Ժառանգում: Դասերի ընտանիք և պոլիմորֆիզմ:
Վիրտուալ ֆունկցիաներ: Դինամիկ պոլիմորֆիզմ:
Շաբլոնային ֆունկցիաներ և դասեր:
Լոկալ, գլոբալ և դինամիկ փոփոխականներ: Ստատիկ փոփոխականներ:

12

02.04

Բնապահպանություն

Էկոլոգիայի հիմնական հասկացությունները: Էկոհամակարգը որպես ոչ հավասարակշռային թերմոդինամիկ համակարգ:

 Միջավայրի գործոններ, նրանց ազդեցության ընդհանուր օրինաչափությունները կենդանի օրգանիզմի վրա, ադապտացիա: Էկոլոգիական համակարգի բեռնվածությունը, հիմնական լիմիտավորող էկոլոգիական ֆակտորները, օպտիմումի օրենքը:

Կենսաերկրաքիմիական ցիկլեր, նյութերի շրջապտույտը բնության մեջ: Բիոգեն տարրերի շրջապտույտը:

Տեխնածին գործոնների ազդեցությունը բնության վրա, շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրները: Արդյունաբերական և կենցաղային թափոններ, նրանց վնասազերծումը և թաղումը: Կեղտաջրերի մաքրումը:

Անթափոն արտադրության կազմակերպումը: Շրջակա միջավայրի աղտոտումը հանքավայրերի հետախուզման և հանքավայրերի շահագործման աշխատանքների դեպքում և միջավայրի պաշտպանության միջոցները:

 Միջավայրի պաշտպանությունը սև և գունավոր մետալուրգիայի արտադրություններում, վերահսկումը, պաշտպանության միջոցները:

Շրջակա միջավայրի վիճակի հսկողությունը, ռացիոնալ բնօգտագործում:

Բնօգտագործման կառավարման կազմակերպաիրավական հիմքերը:

4

ԸՄԴԿԲ
03.00

Ընդհանուր ճարտարագիտական առարկաներ

33

03.01

Ճարտարագիտական գրաֆիկա

 Հիմնական հասկացություններ: Գրաֆիկական մոդելը և ճարտարագիտական գրաֆիկայի առարկան: Եռաչափ տարածության գրաֆիկական մոդելների կառուցումը աֆինական արտապատկերումների միջոցով: Աքսոնոմետրիա և համալիր գծագիր: Տարրական ֆիգուրների (գիծ, մակերևույթ, մարմին) գրաֆիկական մոդելների ուսումնասիրությունը: Ֆիգուրների ինցիդենտային փոխհարաբերությունները (դիրքային խնդիրներ): Կազմածո մարմինները և դրանց գրաֆիկական մոդելավորման առանձնահատկությունները: Կտրվածքների և հատույթների կիրառությունը: Հիմնական մետրական խնդիրները: Ֆիգուրի պարամետրավորումը որպես նրա առաջադրման մեթոդ: Ճարտարագիտական գծագրերի ձևավորման առանձնահատկությունները: Էսքիզներ: Միացումներ, հավաքման գծագրեր: Սխեմաներ և դիագրամներ:

4

03.02

Կենսագործունեության անվտանգություն

Կենսագործունեության միջավայրի վտանգավոր ու վնասակար գործոնների և բարենպաստ ու անվտանգ աշխատանքային պայմանների բնութագրերը: Կենսագործունեության անվտանգության ապահովման իրավական նորմատիվ տեխնիկական և կազմակերպչական հարցեր: Մարդու օրգանիզմի կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Պաշտպանություն անբավարար լուսավորությունից: Պաշտպանություն անբարենպաստ օդերևութաբանական պայմաններից: Պաշտպանություն վնասակար նյութերից: Պաշտպանություն թրթռոցներից: Պաշտպանություն աղմուկից, ինֆրա- և ուլտրաձայներից: Պաշտպանություն էլեկտրամագնիսական դաշտերի և լազերային ճառագայթների ներգործունեությունից: Պաշտպանություն իոնացնող ճառագայթների ազդեցությունից: Պաշտպանություն էլեկտրական հոսանքի ազդեցությունից: Պաշտպանություն ստատիկական և մթնոլորտային էլեկտրականության պարպումներից: Պաշտպանություն ճնշման տակ գտնվող համակարգերում առաջացող վթարներից: Պաշտպանություն տեխնոլոգիական սարքավորումների շահագործման ընթացքում առաջացած վտանգներից, արդյունաբերական կազմակերպությունների ու արտադրամասերի կառուցվածքի և պահպանմանը ներկայացվող կենսագործունեության պահանջները: Պաշտպանություն հրդեհներից:

3

03.03

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

Արտակարգ իրավիճակի սահմանումը, առաջացման հաճախականության ավելացման հավանականությունը և հետևանքները: Խաղաղ կամ պատերազմական ժամանակներում առաջացած իրավիճակների դասակարգումը, բնութագրումը և կանխարգելման միջոցառումները: Արտակարգ իրավիճակների դասակարգումն ըստ` տևողության, կանխատեսման հնարավորության, ընդգրկման մասշտաբների, կանխարգելման հնարավորության և ծագման առաջնահերթության: Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգի խնդիրներն ու գործառությունները: Արտակարգ իրավիճակներում ռադիացիոն և քիմիական իրադրությունների գնահատման մեթոդները: Բնակչության պաշտպանության կազմակերպումը խաղաղ և պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ իրավիճակներում: Խաղաղ և պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ իրավիճակներում արդյունաբերական օբյեկտների գործունեության կայունության ապահովման հիմնական ուղիներն ու եղանակները: Խաղաղ և պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ իրավիճակներում փրկարար և անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքները և կատարման անհրաժեշտ տեխնիկական միջոցների բնութագրերը: Արտակարգ իրավիճակների ռիսկի գնահատում:

2

03.04

Ճյուղի էկոնոմիկա և կազմակերպում

Կազմակերպության կազմակերպչաիրավական հիմունքները, կազմակերպության տեսակները, հիմնական արտադրական ֆոնդերի և շրջանառու միջոցների տնտեսական էությունը, արտադրական ֆոնդերի հիմնական կազմը և կառուցվածքը, նրանց գնահատման եղանակները՝ մաշվածություն, ամորտիզացիա, օգտագործման ցուցանիշներ: Շրջանառու միջոցների կազմը, կառուցվածքը, նրանց ձևավորման աղբյուրները, օգտագործման ցուցանիշները: Արտադրական ծախքերը՝ հաստատուն, փոփոխական, սահմանային և միջին: Արտադրանքի ինքնարժեք, ծախսային էլեմենտներ, արտադրանքի ինքնարժեքի որոշում տարբեր բնագավառների համար (արտադրամաս, գործարան, սպառիչ): Գներ և գնագոյացում, շահույթ, շահութաբերություն, գների տեսակները և նրանց ֆունկցիաները: Կազմակերպության ֆինանսական ռեսուրսներ, ֆինանսական փաստաթղթեր: Կազմակերպության ֆինանսատնտեսական հիմնական ցուցանիշները: Տնտեսական էֆեկտիվության հաշվարկի հիմունքները, մաքուր դիսկոնտացված արժեքի հաշվման եղանակը, տնտեսական էֆեկտիվության ցուցանիշներ՝ մաքուր ընթացիկ արժեք, ներքին եկամտի նորմ, հետգնման ժամանակամիջոց, կապիտալ ներդրման վերադարձի ժամանակահատված: Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորում:

6

03.05

Էլեկտրատեխնիկա

Հաստատուն հոսանքի էլեկտրական շղթաներ: Շղթայի տարրերը, էլեկտրական վիճակը բնութագրող հիմնական օրենքները և հաշվարկման մեթոդները (շղթաների հաշվարկը Կիրխհոֆի օրենքների կիրառմամբ, միջհանգուցային լարման, կոնտուրային հոսանքների, համարժեք գեներատորի և համարժեք ձևափոխությունների մեթոդները): Փոփոխական հոսանքի շղթաներ: Սինուսոիդական մեծությունների ստացումը, գործող և միջին արժեքները և նրանց արտահայտումը պտտվող վեկտորներով ու կոմպլեքս թվերով: Ռեզիստիվ, ինդուկտիվ և ունակային տարրերով ուսումնասիրությունը: Էլեկտրական շղթաների հիմնական օրենքները փոփոխական հոսանքի դեպքում և հաշվարկը: Եռաֆազ շղթաներ: Աստղաձև և եռանկյունաձև միացված սիմետրիկ և ոչ սիմետրիկ եռաֆազ շղթաների հետազոտումը և հաշվարկը: Անցումային պրոցեսների հետազոտումը պարզագույն էլեկտրական շղթաներում: Մագնիսական շղթաներ: Ֆեռոմագնիսական նյութեր, նրանց հատկությունները և կիրառությունը տարբեր նշանակության մագնիսական շղթաներում: Պարզագույն մագնիսական շղթաների հաշվարկը: Տրանսֆորմատորներ: Միաֆազ և եռաֆազ տրանսֆորմատորների կառուցվածքը, աշխատանքը, ռեժիմները: Ավտոտրանսֆորմատորներ, չափման և եռակցման տրանսֆորմատորներ: Կիսահաղորդչային սարքեր, բնութագծերը և կիրառման բնագավառները: Կիսահաղորդչային ուղղիչներ և ուժեղացուցիչներ: Ասինխրոն շարժիչներ: Եռաֆազ և միաֆազ շարժիչների կառուցվածքը, աշխատանքը, բնութագծերը և կիրառման բնագավառները: Սինխրոն մեքենաներ: Մեքենայի կառուցվածքը, բնութագծերը և կիրառման բնագավառները: Հաստատուն հոսանքի մեքենաներ: Կառուցվածքը, աշխատանքը որպես գեներատոր և որպես շարժիչ, բնութագծերը և կիրառման բնագավառները: Էլեկտրաշարժիչներ: Էլեկտրական շարժիչների տիպի և հզորության ընտրությունը: Էլեկտրական ապարատներ, կառավարման սխեմաներ:

Էլեկտրամատակարարման հիմունքները:

5

03.06

Կիրառական մեխանիկա

«Կիրառական մեխանիկա» դասընթացի հիմնական բաժինները, հիմնախնդիրները և դերը ճարտարագիտական կրթության բնագավառում: Ուսումնասիրվող օբյեկտների և դրանց տարրերի մոդելները: Բացարձակ և դեֆորմացվող պինդ մարմիններ: Մեխանիզմների կառուցվածքային վերլուծություն: Պինդ մարմնի կինեմատիկայի տարրեր: Մեխանիզմների կինեմատիկ վերլուծություն: Ստատիկայի և դինամիկայի տարրեր: Մեխանիզմների դինամիկ վերլուծություն: Մեխանիզմների և մասերի ամրության հաշվարկների հիմունքներ: Զսպանակների և միացությունների հաշվարկների հիմունքներ:

5

03.07

Նյութագիտություն

Ընդհանուր տեղեկություններ նյութերի կառուցվածքի մասին, կապերի տեսակները, պինդ մարմինների կառուցվածքը և դեֆեկտները:

Դիէլեկտրիկներ՝ դիէլեկտրիկների բևեռացում, էլեկտրա-հաղորդականություն, դիէլեկտրիկական կորուստներ, դիէլեկտրիկների ծակում: Դիէլեկտրիկների ջերմային, քիմիական, մեխանիկական հատկություններ: Էլեկտրամեկուսիչ նյութեր՝ բնական, արհեստական, սինթետիկ նյութեր, նրանց դասակարգումը ըստ ագրեգատային վիճակների, քիմիական բաղադրության և ֆունկցիոնալ պատկանելության, վերջիններիս հատկությունների կախումը արտաքին գործոններից, ստացման տեխնոլոգիան և կիրառումը էլեկտրաէներգետիկական, ռադիոէլեկտրոնային սարքավորումներում: Ակտիվ դիէլեկտրիկներ: Մագնիսական նյութեր՝ Ընդհանուր տեղեկություններ նյութերի մագնիսական հատկությունների մասին: Մագնիսափափուկ և մագնիսակոշտ նյութեր, պատրաստման տեխնոլոգիան և կիրառումը էլեկտրաէներգետիկական, ռադիոէլեկտրոնային սարքավորումներում: Հաղորդիչ և կիսահաղորդիչ նյութեր՝ դասակարգումը, ընդհանուր տեղեկություններ և հիմնական հատկություններ, պատրաստման տեխնոլոգիան և կիրառումը էլեկտրաէներգետիկական, ռադիոէլեկտրոնային սարքավորումներում:

4

03.08

Չափագիտության և ստանդարտացման հիմունքներ

Հիմնական հասկացություններ չափիչ տեխնիկայի մասին: Սխալների տեսակները, գնահատման հավանականային մեթոդներ: Էլեկտրական չափիչ միջոցների դասակարգումը, նրանց բնութագրերը: Ստատիկ և դինամիկ ռեժիմներում չափման մրջոցները: Էլեկտրոնային անալոգային սարքեր և ձևափոխիչներ: Կամրջակներ և կոմպենսատորներ: Թվային սարքեր և ձևափոխիչներ: Գրանցող սարքեր և սարքավորումներ: Էլեկտրական մեծությունների չափումը: Մագնիսական մեծություններ, չափիչ սարքեր և ձևափոխիչներ: Ոչ էլեկտրական մեծությունների չափման սարքեր և ձևափոխիչներ: Ինֆորմացիոն չափիչ սարքեր: Չափող, վճռող սարքեր:

4

ԸԲԿԲ
04.00

Ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ

34

04.01

ՀՏ և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ

 

ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ: Հիմնական հասկացություններ: Ծավալայնության և վերացարկման սկզբունքները: Գործողություններ բազմությունների հետ: Վեննի դիագրամներ: Բազմությունների միջև սահմանված գործողությունների հատկությունները: Բազմությունների հանրահաշիվ: n-տեղանի հարաբերություններ: Բազմությունների դեկարտյան արտադրյալ: Համարժեքության հարաբերություն: Համարժեքության դասեր: Բազմության տրոհում: ԷՀՄ-ների կազմկերպման թվաբանական հիմունքները։ Դիրքային և ոչ դիրքային հաշվարկման համակարգեր: Թվերի պատկերումը ԷՀՄ-ի կարգային ցանցում:

ԲՈՒԼՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՄԻՆԻՄԱԼԱՑՄԱՆ ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐ:

Բուլյան ֆունկցիաների ներկայացումը: Բանաձևեր՝ կ.դ.ն.ձ. և կ.կ.ն.ձ: Լրիվություն: Բուլյան ֆունկցիայի մինիմալացումը: Կրճատ դ.ն.ձ.-ն գտնելու ալգորիթմներ: Փակուղային դ.ն.ձ: Ավտոմատների տեսություն: Վերացական ավտոմատներ: Ավտոմատների վիճակների մինիմացում: Ավտոմատների կառուցվածքային սինթեզը:

ԿՈՄԲԻՆԱՏՈՐԻԿԱ: Կարգավորություններ, տեղափոխություններ, զուգորդություններ, զուգորդություններ կրկնություններով, Նյուտոնի երկանդամը: Կոմբինատոր խնդիրների լուծման կոդավորման մեթոդը, կցման և արտաքսման սկզբունքը: Անդրադարձ առնչությունների լուծումը:

 

4

 

 ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Ձևային աքսիոմետրիկ տեսություն, լեզու-մետալեզու, ասույթների հաշիվ: Բանաձևի գնահատում: Անհակասականություն, լրիվություն:
M≠Ø բազմության վրա տրված պրեդիկատ,", $ քվանտորներ, պրեդիկատների հաշիվ: Գնահատում, իրացնելի և նույնաբար ճիշտ բանաձևեր: Պրեդիկատային համարժեքությունների ապացույցներ: Պրեդիկատների հաշվի անհակասականությունը և լրիվությունը:
ԳՐԱՖՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ: Հիմնական հասկացությունները, հարևանության և կցության մատրիցաներ, գրաֆների իզոմորֆիզմ: Էյլերյան շղթաներ և ցիկլեր, էյլերյան և կիսաէյլերյան գրաֆներ, Ֆլյորի ալգորիթմը: Համիլտոնյան գրաֆներ: Հարթ գրաֆներ, Էյլերի բանաձևը հարթ գրաֆների վերաբերյալ: Գրաֆների ներկումներ, խրոմանտիկ թիվ, Խիվուդի թեորեմը 5 գույների վերաբերյալ: Ցանցեր, հոսքեր ցանցերի մեջ: Ֆորդ-Ֆալկերսոնի թեորեմը մաքսիմալ հոսքի վերաբերյալ, մաքսիմալ հոսքի կառուցման ալգորիթմը: Ծառեր, գրաֆի կմախքային ծառ, ծառերի հատկությունները:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՆՐԱՀԱՇԻՎ: Խմբեր: Օղակներ: Դաշտեր: Ենթախմբեր և ֆակտոր խմբեր։ Գծային տարածություններ և մատրիցաներ: Իդեալներ, մնացորդների դասեր: Ամբողջ թվերի մնացորդների դասեր: Բազմանդամների մնացորդների դասերի հանրահաշիվ: Գալուայի դաշտեր: Գալուայի դաշտերի մուլտիպլիկատիվ խմբերը:

 

04.02

Միկրոէլեկտրոնիկայի հիմունքներ

 

 Միկրոսխեմաների տիպերը և կիրառվող տեխնոլոգիաները: Միկրոէլեկտրոնիկայում օգտագործվող նյութերի կառուցվածքը, էներգետիկ գոտիական տեսության հիմունքները: Կիսահաղորդիչների էլեկտրական հատկությունները: Կոնտակտային երևույթներ: Երկբևեռ տրանզիստորներ, դաշտային տրանզիստորներ: Կիսահաղորդչային լուսազգայուն սարքեր: Միկրոէլեկտրոնային և միկրոպրոցեսորային տեխնիկայի հեռանկարային տարրեր և տեխնոլոգիաներ:

3

04.03

Էլեկտրոնային հաշվողական մեքենաների կազմակերպում

 

ԷՀՄ-ների կառուցման և գործելակերպի սկզբունքները: ԷՀՄ-ների ֆունկցիոնալ կազմակերպումը: Տվյալների և հրամանների ֆորմատներ: Ամբողջ թվերի և սահող ստորակետով թվերի ներկայացումը: Տրամաբանական ֆունկցիաների և էլեմենտների ֆունկցիոնալ լրիվ համակարգերը: Կոմբինացիոն սխեմաներ և նրանց սինթեզը. Կոմբինացիոն ֆունկցիոնալ սխեմաներ, թվային ավտոմատներ: Միլի և Մուրի ավտոմատների մոդելները: Կառուցվածքային ավտոմատ և նրա սինթեզի սկզբունքը: Տրիգերների հիմնական տեսակները. Ռեգիստրներ, հաշվիչներ, գումարիչներ: ԷՀՄ-ների սարքերի դասերը: Միկրոծրագրային ղեկավարման սկզբունքը: Պրոցեսորի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը: Պրոցեսորի հրամանների վերահասցեավորման եղանակները: Ստեկի հասկացությունը: ԷՀՄ-ների հասցեայնությունը: Պրոցեսորի թվաբանական և տրամաբանական սարքերի տարբեր կառուցվածքները: Սխեմայի և միկրոծրագրային ղեկավարման սկզբունքները: Հրամանների մակարդակի զուգահեռականություն, Հրամանների կոնվեյերային մշակում: Օպերանդների հասցեավորման եղանակները: Ժամանակային կազմակերպման հարցերը բազմածրագրային ԷՀՄ-ներում: Հիշող սարքեր, նրանց ընդհանուր բնութագրերը, դասակարգումը, կառուցվածքը և կազմակերպման եղանակները: Ժամանակակից համակարգիչների կազմակերպման եղանակները: Կեշ-հիշողություն: Վիրտուալ հիշողության հասկացողություն: Հիշողության էջային և սեգմենտային կազմակերպումը: Մուտք-ելքի կազմակերպումը:

8

04.04

Կառավարման հիմունքներ

 

 Համակարգը՝ որպես փոխկապակցված տարրերի բազմություն, արտաքին միջավայր, համակարգի առանձնացում, նպատակաուղղված համակարգեր, նպատակներ, արդյունավետության չափանիշներ, սահմանափակումներ, մուտքեր, ելքեր, պատահական և կառավարող ազդեցություններ, համակարգի վիճակ, կառավարման համակարգերի դասակարգումը, ավտոմատ և ավտոմատացված կառավարում, ավտոմատ կառավարման տեսություն, ավտոմատ կառավարման համակարգերի և նրանց տարրերի դինամիկական բնութագրերը, դիֆերենցիալ հավասարումների կազմումը, գծայնացում, անցողիկ և իմպուլսային անցողիկ (կշռային) ֆունկցիաներ, Լապլասի ձևափոխությունը, փոխանցման ֆունկցիա, կոմպլեքս փոխանցման ֆունկցիա, ամպլիտուդաֆազային հաճախականային բնութագիր, վիճակի փոփոխականներով հավասարումների համակարգը, վիճակների հավասարումների վեկտորամատրիցային ներկայացումը, ֆազային տարածություն, տիպային օղակները և նրանց բնութագրերը, կառուցվածքային սխեմաները և նրանց ձևափոխումը, փակ և բաց ավտոմատ կառավարման համակարգերի փոխանցման ֆունկցիաները և նրանց հավասարումները, կառավարելիություն և դիտարկելիություն, գծային ԿԱՀ-երի կայունությունը, ընդհատ համակարգեր, ռելեական, իմպուլսային և թվային ԿԱՀ, իմպուլսային համակարգերի դասակարգումը, ոչ գծային ԿԱՀ, օպտիմալ և ադապտիվ ԿԱՀ:

4

04.05

Էլեկտրոնային հաշվողական մեքենաների սխեմոտեխնիկա

 

Էլեկտրոնային սարքավորումների կիսահաղորդչային բաղադրիչներ, նրանց կառուցվածքը, աշխատանքային սկզբունքները և բնութագրերը, էլեկտրական ազդանշանների ուժեղացուցիչներ, կառուցման տարբերակները, դիֆերենցիալ և օպերացիոն ուժեղացուցիչներ, էլեկտրական ազդանշանների ձևակերպիչներ: Օպտոէլեկտրոնիկայի տարրեր, հետադարձ կապերի տեսակները, ռելաքսացիոն սարքերը /գեներատորներ/: Սնման աղբյուրները: ԷՀՄ-ների էլեկտրոնային տրամաբանական տարրերի դասակարգումը, տրամաբանական մակարդակների ձևակերպիչները, իրավիճակների դետեկտորները, ինտեգրալային հիշող սարքավորումների տարրեր, ԷՀՄ-ների հատուկ տարրեր: ԷՀՄ-ների սարքավորումներում խանգարումները և դրանց դեմ պայքարի միջոցները:

4

04.06

Համակարգչային ցանցեր և հեռահաղորդակցություն

 

Ցանցերի և տելեկոմունիկացիոն համակարգերի ճարտարապետություն: Ցանցային յոթմակարդականոց արձանագրությունների ՕՏ մոդել, տարբեր մակարդակի արձանագրությունների փոխգործունեությունը, արձանագրությունների իրականացումը ապարատային և ծրագրային միջոցներով: Տարածված ցանցային օպերացիոն համակարգերի համեմատական վերլուծություն: Ցանցային օպերացիոն համակարգերի ֆունկցիաների ապարատային իրականացումը: Հաշվիչ ցանցերի արդյունավետության գնահատման մեթոդներ և ալգորիթմներ: Ցանցերի մոդելավորման սկզբունքները: Ցանցերի կառուցման մեթոդները ըստ օպտիմալացման տարբեր չափանիշների: Ցանցերի ապարատային ապահովման միջոցներ: Միամակարդակ /միառանգ/ և բազմասերվերային ցանցերի ծրագրային միջոցների տեղակայում /ինստալացիա/, կոնֆիգուրացում և համալրում: Ցանցերի ղեկավարում - ադմինիստրացում: Անվտանգության և վթարակայունության ապահովումը: Տվյալների պաշտպանության մեխանիզմների ապահովումը հաշվողական ցանցերում: Ցանցային միջոցների, կառուցվածքների և ճարտարապետության զարգացման հեռանկարները:

2

04.07

Ծրագրավորման հիմունքներ

C++ ծրագրավորման լեզվի հիմնական տարրերը, ծրագրի կառուցվածքը, հաստատուններ և փոփոխականներ, ներմուծման և արտածման ֆունկցիաներ, պայմանական և ցիկլի օպերատորներ, հասցեներ և ցուցիչներ, ֆունկցիաներ, զանգվածներ, տողեր, կառուցվածքներ: Դասընթացը նախատեսում է համեմատական վերլուծության անցկացում արդեն ուսումնասիրած Turbo-Pascal լեզվի հետ, որը բավական հեշտացնում է մատուցվող նյութի յուրացումը Ֆունկցիա, ֆունկցիաների գերբեռնում, բազմաֆայլային նախագիծ և տարանջատված կոմպիլացիա, տեսանելիության տիրույթներ, լոկալ, գլոբալ և դինամիկ փոփոխականներ, ստատիկ փոփոխականներ, ֆունկցիաների տեսանելիություն, դաս, օբյեկտ, կոնստրուկտոր և դեստրուկտոր, օբյեկտների զանգվածներ, ցուցիչներ, հղումներ, դինամիկ հիշողություն, ժառանգում, ընկեր դասեր, դասերի ընտանիք և պոլիմորֆիզմ, վիրտուալ ֆունկցիաներ, շաբլոնային ֆունկցիաներ:

6

04.08

Համակարգիչների կիրառումներ

Համակարգչի ընդհանուր կառուցվածքը, հիմնական սարքերը, ծրագրային ղեկավարման սկզբունքը:

Օպերացիոն համակարգ (հիմնական բաղադրիչները, նախնական բեռնավորումը, AUTOEXEC.BAT ֆայլ, CONFIG.SYS ֆայլ, Ֆայլային համակարգ, կուտակիչներ, սկավառակների տրամաբանական կառուցվածքը, ֆայլեր, ֆայլերի անունների շաբլոններ, ֆայլերի կատալոգներ, ուղի, ճանապարհորդություն ֆայլային համակարգում, գործողություններ սկավառակների հետ, գործողություններ կատալոգների հետ, գործողություններ ֆայլերի հետ, համակարգի միջավայրի ձևավորում):

WINDOWS (ընդհանուր տեղեկություններ, ծրագրային ղեկավարման համակարգ, ֆայլերի ղեկավարման համակարգ, paintbrush գրաֆիկական խմբագիր, տպելու ղեկավարման համակարգ, հաշվիչ, օրացույց, ժամացույց, նոթատետր, քարտադարան):

WORD տեքստային խմբագիրը (տեքստերի խմբագրման հիմնական սկզբունքները, տեքստային ֆայլի ստեղծում, հիշում, խմբագրում, տպում, սիմվոլների, բառերի, տողերի, պարբերությունների, ամբողջ փաստաթղթի նշում, բլոկների կտրում, պատճենահանում և տեղափոխում, սիմվոլների հաջորդականության որոնում և փոխարինում, փաստաթղթերի ձևավորում, նկարների ավելացում տեքստին, աշխատանք աղյուսակների հետ, աղյուսակների դիագրամաների կառուցում, էջի պարամետրերի նշանակում, տեքստի ուղղագրության ստուգում, ինֆորմացիայի փոխանակում պատուհանների միջև):

 Էլեկտրոնային փոստ:

Կիրառական ծրագրային միջոցներ:

Տվյալների հենքերի ղեկավարման համակարգեր:

Հակավիրուսային ծրագրային միջոցներ:

Արխիվացնող ծրագրային միջոցներ:

 Ընդհատումները որպես պրոցեսորի և արտաքին սարքերի, կիրառական և ղեկավարող ծրագրերի միջև փոխգործողության միջոցներ:

3

ՀՄԿԲ
05.00

Մասնագիտության ընդհանուր մասնագիտական առարկաներ

69

05.01

Մասնագիտության ներածություն

Ուսանողներին ծանոթացնել մասնագիտության հետ: Դասընթացի ընթացքում ուսանողները կծանոթանան` համալսարանում ընդունված գնահատման համակարգին, համալսարանում գործող վարքի կանոններին, կսովորեն օգտվել գրադարաններից (Հայաստանի հանրային գրադարան, համալսարանի գրադարան, հանրապետական գիտատեխնիկական գրադարան), կծանոթանան իրենց մասնագիտության ուսումնական պլաններին, դասավանդվող և դասավանդվելիք առարկաների միջև եղած կապերին:

Դասընթացը ուսանողին տալիս է սկզբնական գիտելիքներ ընտրած մասնագիտության և ներառված մասնագիտությունների մասին, ուսումնասիրվող առարկաների նպատակների և նրանց միջև եղած կապերի մասին, թողարկող ամբիոնի գիտամանկավարժական ներուժի և տեխնիկական հագեցվածության մասին, ինչպես նաև նախնական գիտելիքներ մի շարք մասնագիտության հետ առնչվող սահմանումների հետ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպման հարցերի հետ:

1

05.02

Տեղեկատվության գաղտնագրային և թաքնագրային պաշտպանություն

 Հիմնական հասկացությունները և սահմանումները: Ընդհանուր ծանոթացում կոդավորման ալգորիթմներին և կրիպտոգրաֆիական հարձակումներին: Ընդհանուր ծանոթացում կրիպտոլոգիայի, կրիպտոգրաֆիայի, կրիպտոանալիզի, կոդավորման և դեկոդավորման, աուտենտիֆիկացիայի, ամբողջականության, անժխտելիության, կոդի և նրա կրիպտոհաստատունության, բանալու, սիմետրիկ և ասիմետրիկ համակարգերի, կոդավորման ալգորիթմի հուսալիության հասկացություններին և կրիպտոգրաֆիկ հարձակումներին ու նրանց բարդությանը: Ընդհանուր ծանոթացում կոդի տեղափոխմանը, փոփոխությանը և կոդավորվող տվյալների անալիտիկ ձևափոխության վրա հիմնված կոդերին: Ժամանակակից սիմետրիկ կրիպտոհամակարգեր: DES և նրա ռեժիմները: Բլոկային ալգորիթմների կոմբինացիաներ: Բլոկային և հոսքային կոդեր:
Ասիմետրիկ կրիպտոհամակարգեր: Կրիպտոհամակարգի մտայնացումը: Միակողմանի ֆունկցիաներ: RSA: Պոլիգ-Հելմանի կոդավորման սխեմա: Էլ-Գամալի կոդավորման սխեմա: Կոդավորման կոմբինացված մեթոդ: Էլեկտրոնային թվային գաղտնագիր: Միակողմանի հեշ-ֆունկցիաներ: Էլեկտրոնային թվային գաղտնագրի ալգորիթմներ:
Կրիպտոգրաֆիկ արձանագրություններ: Ընդհանուր ծանոթացում կրիպտոգրաֆիկ արձանագրություններին: Հիմական կրիպտոգրաֆիկ արձանագրությունները: Օգնող կրիպտոգրաֆիկ արձանագրություններ: Հատուկ կրիպտոգրաֆիկ արձանագրություններ: Կրիպտոգրաֆիկ բանալիներ: Գաղտնի բանալու երկարությունը: Միակողմանի բանալիներ: Բաց բանալու երկարությունը: Աշխատանք բանալիների հետ: Պատահական և պսևդոպատահական հաջորդականությունների գեներացում: Բանալիների գեներացում: Ոչ գծային բանալիների տարածություններ: Բանալիների փոխանցում: Բանալիների ճշտության ստուգում: Բանալիների օգտագործման հսկողություն: Բանալիների նորացում: Բանալիների պահպանում: Պահեստային բանալիներ: Վարկաբեկված բանալիներ: Բանալու օգտագործման տևողությունը: Բանալիների ոչնչացումը:

10

05.03

Հաշվողական համակարգերի ճարտարապետություն

 ՀՄ-րի ճարտարապետական սկզբունքների վերլուծում, հրամանների համակարգի ճարտարապետություն, հրամանների և տվյալների ներկայացումը ժամանակակից համակարգիչներում, օպերանդների հասցեավորման եղանակները, պրոցեսորի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմակերպումը, RISC, CISC և VLIW-պրոցեսորների կոնցեպցիաները, հաշվողական համակարգի հիշողության կազմակերպումը, օպերատիվ, կեշ, վիրտուալ հիշողությունների կազմակերպման միջոցները: Պրոցեսորի արդյունավետության բարձրացման միջոցները, հրամանների կոնվեյերային մշակում, սուպերսկալյար և սուպերկոնվեյերային մոտեցում, արագագործ հանրահաշվական սարքերի նախագծման հարցեր, արագագործ գումարիչներ, բազմապատկման և բաժանման գործողությունների արագացման մեթոդները, կոմբինացիոն (հավաքական) բազմապատկիչներ, ընդհատումների կազմակերպում, մուտք-ելքի կազմակերպման միջոցներ (մուտք-ելքը ընդհատումներով, հիշողության ուղիղ ընտրում, ծրագրային ղեկավարումով մուտք-ելք, մուտք-ելքի կապուղիներ), զուգահեռ հաշվողական համակարգերի դասակարգում, մուլտիպրոցեսորային և մուլտիհամակարգչային համակարգեր, մուլտիպրոցեսորներ:

7

05.04

Տվյալների բազաների նախագծման տեխնոլոգիաներ և պաշտպանություն

Տվյալների բազաների ղեկավարման համակարգերի ճարտա-րապետությունը, բաղկացուցիչ մասերը և գործառնությունը: Ինֆորմացիա և տվյալներ՝ ինֆորմացիայի ներկայացման բովանդակային, տրամաբանական և ֆիզիկական մակարդակները, տվյալների իմաստաօբյեկտային մոդելը, տվյալների կանոնավոր կառուցվածքը և նորմալ ձևերը:
Տվյալների բազաների նախագծման, տվյալների ղեկավարման և հայտերի համակարգի տեսությունը՝ հիմնված ռելացիոն հաշվարկների վրա: Ծրագրային համակարգերի մշակման տեխնոլոգիան Տվյալների Բազաների Ղեկավարման Համակարգերի օգտագործմամբ:
SQL հայտերի ձևավորման լեզու: VB Application լեզվի հիմունքները: Անհատական օգտագործման տվյալների բազաներ Տվյալների Բազաների Ղեկավարման Համակարգերի Access-ի կիրառմամբ, ներառյալ նախագծման հարցերը, տվյալների բազաների համակարգերի մշակումը և ուղեկցումը:
Բաշխված տվյալների բազաներ: Տվյալների բազաների համակարգերի կլիենտ-սերվեր ճարտարապետության հիմունքները: Ինտերնետային ռեսուրսների ինտեգրումը բաշխված տվյալների բազաների հետ: Տվյալների բազաների կլիենտ-սերվեր կիրառումները SQL Server սերվերի և ODBC տվյալների բազային ազատ մուտքի ինտերֆեյսի օգտագործմամբ:

5

05.05

Համակարգային ծրագրավորում

 Ծրագրավորում ասեմբլեր լեզվով: Intel միկրոպրոցեսորի ասեմբլեր լեզվի օպերատորի կառուցվածքը: Ասեմբլերի դիրեկտիվաները: Սեգմենտների և տվյալների հայտարարումը: Ենթածրագրերի կանչը: Արտաքին նշիչներ: Ասեմբլերային ծրագրերի մշակումը: Օբյեկտային մոդուլների շաղկապումը և կատարվող ֆայլերի ստեղծումը: Ծրագրերի կարգավորումը: DEBUG կարգավորիչ ծրագիրը և նրա հնարավորությունները: Լեզվի մակրոմիջոցները: Ասեմբլերի աշխատանքի և օբյեկտային կոդի գեներացիայի սկզբունքները: Բարձր մակարդակի ծրագրավորման լեզուների իրականացումը: Կոմպիլյացիա և ինտերպրետացիա: Կոմպիլյացիաի սկզբունքները: Բառային և շարահյուսական վերլուծումը: Կոմպիլյատորի աղյուսակները: Արտահայտությունների ինտերպրետացիա: Հիշողության բաժանումը: Օբյեկտային կոդի գեներացիան և օպտիմիզացումը: Ծրագրավորման լեզուների իրականացումը վիրտուալ մեքենաների կոնցեպցիայի օգտագործմամբ:

6

05.06

Օպերացիոն համակարգեր

 Հաշվողական համակարգերի ճարտարապետության զարգացումը. (RISC, CISC և VLIW): ՀՀ-երի հիմնական աշխատանքային ռեժիմներ: Մուտք-ելքի ենթահամակարգի կազմակերպումը տարբեր ՀՀ-ում: Վիրտուալ ռեսուրսներ և ՀՀ-երի տարբեր սարքերի վիրտուալիզացումը: Ծրագրի կոդի կառուցվածքը և նրա կատարումը միկրոպրոցեսորի կողմից: Ծրագրերի կենտրոնականացման ճարտարապետությունը: Ընդհատումների համակարգը: Սարքավորումային խախտումներ և մշակումներ ՕՀ-երում: Ընդհատումների սկզբնական մշակման ենթածրագրերը։ Ընդհատումների տիպերը և նրանց մշակումը ՕՀ-երում: Մուտք-ելքի բազային համակարգը (BIOS): Արտաքին սարքերի ադապտերներ: Պորտեր: Մուտքի-ելքի կազմակերպումը ֆիզիկական մակարդակում: Դրայվերներ: Մուտքի-ելքի սխալների մշակումը: ՕՀ-ի ռեզիդենտ ենթահամակարգերը: Ընդհատումների բռնման տարբեր մեթոդներ: Վիրուսների մուտքը ընդհատումների սկզբնական մշակման ենթածրագրերի մեջ: Հակավիրուսային ծրագրեր: Ռեալ ժամանակի ժամացույցի ընդհատումներ: Թայմերի ընդհատումներ: Վիրտուալ միջակայքային թայմեր: Մեքենայական խափանումներ և ՕՀ-ի վերականգնման միջոցներ: Պրոցեսորների ղեկավարումը. Բազմածրագրայնություն: Ծրագրերի պաշտպանությունը: Ծրագրերի ստատիկ վերահասցեավորումը և բեռնավորող ծրագրերը: Վիրտուալ ռեսուրսների և հասցեների դինամիկ որոշումը: Պաշտպանված ռեժիմը (protection mode): Պրոցեսների պլանավորումը: Իրադարձությունները` որպես ասինխրոն պրոցեսներ: Պրոցեսների վիճակները): Պրոցեսների սինխրոնիզացում: Պրոցեսի վիճակի սեգմենտներ (task state segment). Պրոցեսների փոխանջատում: Բազմապրոցեսորային կազմակերպում: Բազմածրագրավորում և համակարգի արդյունավետությունը: Windows NT և OS/2 WARP օպերացիոն համակարգեր: Պրոցեսորի վիրտուալիզացիա: VM ռեժիմի արդյունավետ իրականացումը:
Հիշողության կազմակերպումը: Բազմածրագրայնություն հիշողության բաշխում: Հիշողության ֆրագմենտացիա: Հասցեների դինամիկ վերահասցեավորում: Հիշողության սեգմենտային և էջային կազմակերպումը: Էջային կազմակերպմամ (supervisor) կառուցվածքը: Վիրտուալ հիշողության սահմանումը և նրա կազմակերպման առանձնահատկությունները: Վիրտուալ հիշողություն մեկ և մի քանի վիրտուալ հասցեավորման տարածություններով (Windows NT, OS/2 WARP և UNIX): Վիրտուալ հիշողության իրականացումը main frame տիպի մեքենաների վրա:
Մուտքի-ելքի սարքերի ղեկավարումը։ Բազմածրագրայնությունը և մուտքի-ելքի սարքերի բաշխում: Վիրտուալ մուտքի-ելքի սարքեր: Սկավառակի, դիսպլեյի և ստեղնաշարի վիրտուալիզացում: Մուտքի-ելքի սարքերի ղեկավարման: Վիրտուալ մուտքի-ելքի սարքեր: Ֆայլային համակարգեր և բարձր մակարդակի մուտքի-ելքի կազմակերպումը: FAT, HPFS, NTFS ֆայլային համակարգեր:
Որոշ օպերացիոն համակարգերի առանձնահատկություններ. Windows 95, Windows 98, Millenium, Windows NT, Windows 2000, Windows CE, UNIX, LINUX, OS/2 WARP, OS/370, VM/370, QNX:

7

05.07

Համակարգչային ցանցերի կազմակերպում և պաշտպանություն

 Ցանցային աշխատանքի նկարագրություն: Տվյալների մակարդակներ: Հոսքի հսկում: Սխալների ստուգում: Մուլտիպլեքսավորում: Ստանդարտներ և կազմակերպություններ: Լոկալ ցանցերի արձանագրություններ: Ներմուծում: Գլոբալ ցանցերի տեխնոլոգիա (WAN): Միացուցիչներ և կապիչներ: Ռաուտինգ: Ցանցի ղեկավարում: Ethernet տեխնոլոգիաներ: Token Ring/IEEE 802.5: Օպտիկական բաշխված տվյալների ինտերֆեյս (FDDI): Կետից-Կետ PPP արձանագրություն: Ինտեգրացված սերվիսներով թվային ցանց (ISDN): Թվային բաժանորդագրողի կապուղի: X.25 արձանագրություն: Internet-ի արձանագրություններ: Internet ռաուտինգ: Internet հսկման հաղորդագրության արձանագրություն (ICMP): Օգտագործողի դիագրամմայի պրոտոկոլ (UDP): Փոխանցման հսկման արձանագրություն (TCP): Internet արձանագրություններ: Կիրառական ծրագրի մակարդակի արձանագրություններ: Ֆայլի փոխանցման արձանագրություն (FTP): Ներքին շլյուզային ռաուտինգի արձանագրություն: Բաց կարճագույն ճանապարհի բացման (OSPF): Սահմանի շլյուզի արձանագրություն (BGP): Ցանցի քեշավորման տեխնոլոգիաներ: Հեռակա վերահսկում (RMON): Ցանցի պարզ ղեկավարման արձանագրություն (SNMP): Անվտանգության տեխնոլոգիաներ: Անվտանգության խնդիրները Internet -ին միացման դեպքում: Կոնֆիդենցիալ ինֆորմացիայի պաշտպանում: Ցանցի փաթեթների կլանիչ: IP փոփոխում: Ծածկագրի րոհ: Գաղտնի ինֆորմացիայի բաշխում: «Մարդը կենտրոնում» րոհներ: Ցանցի պաշտպանություն: Ներքին ցանցի ամբողջականության պահպանում: Ցանցային փաթեթների կլանիչ: IP ձևափոխիչներ: Ծածկագրի րոհներ: Կիրառական ծրագրի մակարդակով րոհներ: Վստահված, ոչ վստահված և անհայտ ցանցեր: Վստահված ցանցեր: Ոչ վստահված ցանցեր: Անհայտ ցանցեր: Անվտանգության պարագծի ձևավորումը: Պարագծային ցանցեր: Պաշտպանության ստեղծումը: Թշնամուն իմանալը: Ծախսերի հաշվարկում: Պահանջների գնահատում: Գաղտնիքների պաշտպանություն: Մարդկային ֆակտորների հաշվի առնելը: Թուլությունների իմացություն: Մուտքի հնարավորության լիմիտավորում: Շրջապատի իմացություն: Վստահության լիմիտավորում: Ֆիզիկական անվտանգություն:

5

05.08

Ծրագրավորման տեխնոլոգիա

 Ծրագրային միջոցներ (ԾՄ), նրանց տեսակները (համալիր, կոմպոնենտ): ԾՄ-ների կյանքի ցիկլը: Ծրագրային միջոցների նկատմամբ պահանջների սահմանումը: Բարդ ծրագրային համալիրների (ԾՀ) կառուցվածքի մշակումը: Կոմպոնենտների մշակումը: Մշակման երկու հիմնական տեսակները՝ ֆունկցիոնալ և օբյեկտային: Ֆունկցիոնալ դեկոմպոզիցիայի մեթոդ: Փուլային ճշգրտումը (նախագծում «վերևից - ներքև»): Օբյեկտային մեթոդը: Տվյալների թաքցնելու սկզբունքը: Ժառանգումը որպես նոր օբյեկտների ստեղծման մեթոդ: Օբյեկտային ծրագրավորման մեթոդ ապահովող ծրագրավորման լեզու C++: Լեզվի միջոցները: Standard C++ լեզվի նոր միջոցները: Ստանդարտ շաբլոնների գրադարանը: ԾՄ-ների ստուգման փուլերը: Արտաքին սպեցիֆիկացիաների կատարման և ծրագրի ուղիների ստուգումը: Ստուգման ծրագրային ապահովումը: Խցաններ, ծրագրերի և սարքավորումների իմիտատորներ, հետագծողներ, ստուգման փաթեթներ: Կիրառական ծրագրերի մշակումը Windows միջավայրում: Windows միջավայրում ծրագրավորման ոճը (տվյալների տիպերի վերահայտարարումը, հունգա-րական գրարումը): Win32API կիրառական ինտերֆեյս: Հիմնական ծրագրավորման մեթոդներ – հիմնված Win32API կանչերի վրա և դասերի գրադարանի վրա: Visսal C++ - ծրագրերի մշակման ինտեգրացված միջավայր: Կմախքային կիրառության կառուցվածքը: Հաղորդակցության հասկացություն: Հաղորդակցություններով ղեկավարվող ծրագրեր: MFC դասերի գրադարանի կառուցվածքը: Ժառանգման ծառը: Կիրառությունների մշակումը Կիրառութունների Կոնստրուկտորների (Wizard) միջոցով: Փաստաթուղթ – տեսք ճարտարապետությունը: Կիրառությունների տեսակները – միափաստաթղթային (SDI), բազմափաստաթղթային (MDI), երկխոսային: Վիզուալ նախագծում ռեսուրսների խմբագիրների միջոցով: ԾՄ-ների տարբերակները և ուղեկցումը: ԾՄ-ների որակի քանակական գնահատականները: Որակի չափանիշները՝ բարդությունը, հուսալիությունը, աշխատատարությունը:

11

05.09

Օբյեկտ-կողմնորոշված և կոմպոնենտային ծրագրավորում

NET տեխնոլոգիա: C# - Օբյեկտային ծրագրավորում: Կլասների և օբյեկտների առանձնահատկություններ: Մեթոդներ: Ինկապսուլացիա: Անունների տարածք: Կոնստրուկտոր: Կոմպոզիցիա: Չափային և հղիչային տիպեր: Ստրուկտուրաների կազմակերպումը: Ստատիկ անդամներ: Պատերն ծրագրավորում: Ժառանգում: Պոլիմորֆիզմ: Վերաբեռնված ֆոնկցիաներ: Վիրտուալ ֆունկցիաներ: Աբստրակտ կլասներ: Ինտերֆեյս: Object կլաս: object - որպես տիպերի ընդհանրություն: Օպերատորների վերաբեռնում: Հատկանիշ: Ինդեքսատոր: Դելեգատներ: Իրադարձություն: Բացառիկ իրավիճակներ: Սինխրոն և ասինխրոն մուտք/ելք: Սերիալիզացիա և Դեսերիալիզացիա: Բազմահոսքայնություն: Բազմահոսքային սինխրոնիզացիա: Վիզուալ ծրագրավորում Windows. Forms: Գրաֆիկական տվյալներ GDI+: Ղեկավարման էլեմենտներ: FCL գրադարան: NET տեխնոլոգիա: C# - Օբյեկտային ծրագրավորում: Կլասների և օբյեկտների առանձնահատկություններ: Մեթոդներ: Ինկապսուլացիա: Անունների տարածք: Կոնստրուկտոր: Կոմպոզիցիա: Չափային և հղիչային տիպեր: Ստրուկտուրաների կազմակերպումը: Ստատիկ անդամներ: Պատերն ծրագրավորում: Ժառանգում: Պոլիմորֆիզմ: Վերաբեռնված ֆունկցիաներ: Վիրտուալ ֆունկցիաներ: Աբստրակտ կլասներ: Ինտերֆեյս: Object կլաս: Object - որպես տիպերի ընդհանրություն: Օպերատորների վերաբեռնում: Հատկանիշ: Ինդեքսատոր: Դելեգատներ: Իրադարձություն: Բացառիկ իրավիճակներ: Սինխրոն և ասինխրոն մուտք/ելք: Սերիալիզացիա և Դեսերիալիզացիա: Բազմահոսքայնություն: Բազմահոսքային սինխրոնիզացիա: Վիզուալ ծրագրավորում Windows. Forms: Գրաֆիկական տվյալներ GDI+: Ղեկավարման էլեմենտներ: FCL գրադարան:

5

05.10

Տվյալների պաշտպանությունը չարտոնված մուտքերից

Ներածություն: Հաշվողական համակարգերի (ՀՀ) ինֆորմացիոն անվտանգություն, ինֆորմացիայի մշակման ավտոմատացված համակարգերի (ԻՄԱՀ) անվտանգության սպառնալիքների դասակարգում և ԻՄԱՀ-երի ինֆորմացիոն անվտանգության ապահովման միջոցներ: ԻՄԱՀ-երի անվտանգության հիմնական սպառնալիքները: Ինֆորմացիայի գաղտնիության խախտում: Ինֆորմացիայի ամբողջականության խախտում: Համակարգի աշխատունակության խախտում: ՀՀ-ի կառուցվածքի վերլուծություն (ապարատային միջոցներ, ծրագրային ապահովում, տվյալներ, սպասարկող անձնակազմ, և օգտագործողներ): Ազդեցության տիպերը (նպատակաուղղված և պատահական): Պոտենցիալ խախտողի մոդելը: Գաղտնագրի բացահայտում, «դիմակահանդես», արտոնությունների ոչ օրինական օգտագործում: ՀՀ ներխուժման մեթոդներ՝ պասիվ և ակտիվ: ԻՄԱՀ-րի անվտանգության սպառնալիքներ՝ «տրոյական ձի», «կոմպյուտերային վիրուս», «ցանցային ճիճու»:
ԻՄԱՀ-երի անվտանգության ապահովում: Պրոբլեմը և մոտեցումները՝ «ֆրագմենտային» և «կոմպլեքս»: ԻՄԱՀ-երի անվտանգության քաղաքականության հասկացությունը: ԻՄԱՀ-երի պաշտպանության համակարգի հասկացությունը: Սպառնալիքների մշակում, պլանավորում, իրագործում: Ինֆորմացիայի կրիպտոգրաֆիկ պաշտպանության սկզբունքները:
Հեռավոր հարձակումներ բաշխված հաշվողական համակարգերին: Բաշխված համակարգերին հեռավոր հարձակումների դասակարգում: Տիպային հեռավոր հարձակումների իրագործման բնութագիր և մեխանիզմներ:

7

 

Internet-ի host-երին հեռավոր հարձակումներ: Internet ցանցի ցանցային տվյալների հոսքի վերլուծություն: Internet ցանցում կեղծ ARP սերվեր: Internet ցանցում կեղծ DNS սերվեր: Internet ցանցում կեղծ մարշրուտիզատոր ստանալու նպատակով host-ին (ICMP արձանագրության օգտագործմամբ) կեղծ երթուղու վերագրում: Internet ցանցում TCP միացման սուբյեկտներից մեկի փոխում (hijacking): Միացման համար կեղծ TCP-հայցերի ուղղորդված «փոթորկի» օգտագործմամբ կամ հայցերի հերթի գերլցմամբ host–ի աշխատունակության խախտում:
Ինֆորմացիոն հաշվողական համակարգերում կապի պաշտպանված համակարգերի ստեղծման սկզբունքներ:
Բաշխված ԻՀ-ում օբյեկտների միջև առանձնացված կապուղի: Բաշխված ԻՀ-ում վիրտուալ կապուղին որպես օբյեկտների լրացուցիչ իդենտիֆիկացիայի / աուտենտիֆիկացիայի ապահովման միջոց: Բաշխված ԻՀ-ում հաղորդագրության երթուղու հսկում: Բաշխված ԻՀ-ում վիրտուալ միացումների հսկում: Բաշխված ինֆորմացիոն համակարգի նախագծում նրա օբյեկտների մասին լրիվ որոշակի ինֆորմացիայով՝ հեռացված փնտրման ալգորիթմների բացառման նպատակով՝: Միջցանցային էկրաններ: Պահանջները միջցանցային էկրաններին: Միջցանցային էկրանների հիմնական կոմպոնենտներ: Ֆիլտրող մարշրուտիզատորներ, ցանցային մակարդակի շլյուզեր, կիրառական մակարդակի շլյուզեր: Աուտենտիֆիկացիա: Կրիպտոկապի արձանագրություններ: SKIP և SSL:
Համակարգչային ինֆորմացիայի կրիպտոպաշտպանության ապարատա-ծրագրային միջոցներ:
Ծանոթություն ժամանակակից օպերացիոն համակարգերին, կրիպտարձանագրությունների և կրիպտոմոդուլների իրագործում:

 

05.11

Ծրագրերի թեստավորում

 Առարկայի նպատակն է ուսանողներին տրամադրել գիտելիքներ ծրագրային ապահովման թեստավորման հիմունքների մասին, որը թույլ կտա արդյունավետ կազմակերպել ծրագրային արտադրանքի մշակման գործընթացը: Ուսումնասիրվող բաժինները ընդգրկում են` թեստավորման հիմնական հասկացությունների չափանիշները, ծրագրի և նախագծի թեստերով ծածկման գնահատումը, մոդուլային և ինտեգրացիոն թեստավորումը, ինտեգրացիոն թեստավորումն ու նրա առանձնա-հատկություններն օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման համար, համակարգային և ռեգրեսիոն թեստավորումը, թեստավորման ավտոմատացումը, արդյունաբերական թեստավորման առանձնա-հատկությունները, արդյունաբերական թեստավորման գնահատումը և փաստագրումը:

5

Տեսական ուսուցման ընդհանուր կրեդիտ                                                                         216

Արտադրական պրակտիկա

4

Նախաավարտական պրակտիկա

4

Մասնագիտական ամփոփիչ քննություն

4

Ավարտական աշխատանքի կատարում և պաշտպանություն

12

Ընդամենը                                                                                              240

 

16. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

V. «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

 

17. Ցերեկային ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման ընդհանուր կրթական ծրագրի յուրացման ժամկետը կազմում է 208 շաբաթ, այդ թվում՝

1) տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտահետազոտական աշխատանքը, պրակտիկումներ (գործնական աշխատանքները) և լաբորատոր աշխատանքները /119 շաբաթ/

2) քննաշրջանները` /29 շաբաթ/

3) պրակտիկա` (արտադրական, նախաավարտական) /7շաբաթից ոչ պակաս/

4) ամփոփիչ որակավորումը, ներառյալ ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` /6 շաբաթ/

5) արձակուրդները /47 շաբաթ/:

18. Միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար, առկա-հեռակա և հեռակա ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում, կարող են երկարացվել բուհի կողմից մինչև մեկ տարի՝ սույն պետական կրթական չափորոշչի 1.2 կետով սահմանված նորմատիվ ժամկետի համեմատ:

19. Ուսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ՝ ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) ուսումնական աշխատանքի բոլոր ձևերը:

20. Առկա ուսուցման դեպքում ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամին: Ընդ որում նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր գործնական և ֆակուլտատիվ դասընթացների պարապմունքները:

21. Առկա-հեռակա ուսուցման դեպքում լսարանային պարապմունքների ծավալը պետք է լինի շաբաթական 10 ժամից ոչ պակաս:

22. Հեռակա ուսուցման դեպքում ուսանողին պետք է ապահովել դասախոսի հետ պարապելու հնարավորությամբ տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով, եթե կրթական ծրագրի մասնագիտության յուրացման նշված ձևը արգելված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:

23. Ուսումնական տարում արձակուրդային ժամկետի ընդհանուր ծավալը պետք է կազմի 12 շաբաթ, այդ թվում՝ ձմեռային շրջանում` 2 շաբաթից ոչ պակաս:

 

VI. «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

 24. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի մշակման պահանջները:

 Բարձրագույն ուսումնական հաստատությունը սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ինքնուրույն մշակում և հաստատում է բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը և ուսումնական պլանը:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված ընտրովի-տարբերակային դասընթացները պարտադիր են, իսկ ֆակուլտատիվ դասընթացները ոչ պարտադիր ուսանողի ուսումնասիրման համար:

Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես ուսումնական աշխատանքի ձև ըստ դասընթացի և իրագործվում են դասընթացի ուսումնասիրմանը հատկացված ժամերի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկված պարտադիր բոլոր դասընթացների և պրակտիկաների գծով պետք է նշանակվի արդյունարար գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

25. Մասնագիտության Հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է՝

1) փոփոխել ուսումնական նյութի յուրացմանը հատկացված ժամերի ծավալը դասընթացների ցիկլի համար՝ 5%-ի սահմաններում, իսկ ցիկլի մեջ մտնող դասընթացների համար՝ 10%-ի սահմաններում.

2) ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների կրթաբլոկ, որի հանրապետական բաղադրիչում ընդգրկի հետևյալ դասընթացները՝ «Օտար լեզու» (300-ից ոչ պակաս ժամով), «Ֆիզիկական կուլտուրա» (300-ից ոչ պակաս ժամով), «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Փիլիսոփայություն»: Մնացած բազային դասընթացները կարող են իրականացվել բուհի հայեցողությամբ: Ընդ որում, հնարավոր է նրանց միավորումը միջդասընթացային կուրսերի մեջ բովանդակության նվազագույնի պահպանմամբ.

3) «Ֆիզիկական կուլտուրա» դասընթացի պարապմունքները առկա-հեռակա (երեկոյան), հեռակա ուսուցման ձևերի դեպքում և էքստերնատում կարող են նախատեսվել ուսանողի ցանկությամբ.

4) իրականացնել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների դասավանդումը հեղինակային դասախոսությունների կուրսերի և բազմազան կոլեկտիվ և անհատական գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևերով բուհում մշակված ծրագրերին համապատասխան, որոնք հաշվի են առնում տարածաշրջանային, ազգային-էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև այն դասախոսների գիտահետազոտական նախապատվությունները, որոնք ապահովում են կրթաբլոկի դասընթացների բարձրորակ լուսաբանումը.

5) որոշել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը հատուկ դասընթացների կրթաբլոկների ուղղվածությանը համապատասխան, նշված կրթաբլոկների դասընթացների բովանդակությունը պետք է մասնագիտորեն կողմնորոշված լինի շրջանավարտների պատրաստման ուղղվածությանը համապատասխան և աջակցի նրանց մասնագիտական գործունեության խնդիրների իրականացմանը: ԸՄԲԴ կրթաբլոկում պարտադիր է «Բնապահպանություն» առարկայի դասավանդումը: Բուհական բաղադրիչներին առանձնացված ժամաքանակները բուհի հայեցողությամբ կարող են օգտագործվել հանրապետական բաղադրիչներում ընդգրկված դասընթացների ավելի խորը դասավանդման համար.

6) իրականացնել 090200 «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ բակալավրի համապատասխան ուղղվածության միջին մասնագիտական կամ բարձրագույն ախորդ փուլում ուսանողների ստացած գիտելիքների, հմտությունների և կարողությունների հիման վրա: Ընդ որում, ուսումնառության տևողությունը պետք է լինի առկա ուսուցման դեպքում 3 տարուց ոչ պակաս: Կարճաժամկետ ուսումնառությունը թույլատրելի է նաև այն անձանց համար, որոնց կրթական մակարդակը կամ ընդունակությունները դրա համար բավարար հիմք են հանդիսանում.

7) առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված 090200 «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում.

 

26. Ուսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի դասավանդվող դասընթացի ուղղվածությանը, որպես կանոն, համապատասխանող հիմնային առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի և պարբերաբար գիտական և/կամ գիտամեթոդական գործունեությամբ զբաղվող մանկավարժական կադրերով:

Մասնագիտական դասընթացների գծով դասախոսությունների վարման համար, որպես կանոն, պետք է ներգրավվեն գիտական աստիճան (կոչում) կամ համապատասխան մասնագիտական ոլորտում գործունեության փորձ ունեցող դասախոսներ: Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակաս:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

27. Ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի հասանելիությամբ տվյալների բազաներին և գրադարանային ֆոնդերին հիմնական կրթական ծրագրի դասընթացների բովանդակային լրիվ ցանկով՝ յուրաքանչյուր ուսանողին ոչ պակաս քան 0.5 օրինակ դասմասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված ժամկետներում: Ժամկետների կրճատումը անց է կացվում մասնագիտական կրթության նագրքերով և ուսումնամեթոդական ձեռնարկներով ապահովվածության հաշվարկով, բոլոր դասընթացների և պարապմունքների բոլոր ձևերի (գործնականներ, կուրսային և ավարտական/դիպլոմային նախագծում, պրակտիկաներ) գծով մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև, ցուցադրական, աուդիո - վիդեո, մուլտիմեդիա նյութերով:

 

Լաբորատոր պրակտիկումներով պարտադիր պետք է ապահովված լինեն հետևյալ դասընթացները.

1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ՝ Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա,

2) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ՝ Կենսագործունեության անվտանգություն, Էլեկտրատեխնիկա, Կիրառական մեխանիկա, նյութագիտություն, Չափագիտություն և ստանդարտացման հիմունքներ, Մասնագիտության ներածություն, Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ, Միկրոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ, Էլեկտրոնային հաշվողական մեքենաների կազմակերպում, կառավարման հիմունքներ, սխեմատեխնիկա, համակարգչային ցանցեր և հեռահաղորդակցություն,

3) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Տեղեկատվության գաղտնագրային և թաքնագրային պաշտպանություն, Հաշվողական համակարգերի ճարտարապետություն, Տվյալների բազաների նախագծման տեխնոլագիաներ և պաշտպանություն, Համակարգային ծրագրավոր, Օպերացիոն համակարգեր, Համակարգչային ցանցերի կազմակերպում և պաշտպանություն, Ծրագրավորման տեխնոլոգիա, Օբյեկտ-կողմնորոշված և կոմպոնենտային ծրագրավորում, Տվյալների պաշտպանությունը չարտոնված մուտքերից, Ծրագրերի թեստավորում:

 

Գործնական պարապմունքներ պետք է նախատեսվեն հետևյալ դասընթացների ուսումնասիրման ժամանակ.

4) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ՝ Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ինֆորմատիկա, բնապահպանություն,

5) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ՝ Կենսագործունեության անվտանգություն, Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, Ճյուղի էկոնոմիկա և կազմակերպում, Կիրառական մեխանիկա, Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ, Էլեկտրոնային հաշվողական մեքենաների կազմակերպում, Կառավարման հիմունքներ,

6) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ինֆորմացիայի կիրառական տեսություն, Ծրագրավորման տեխնոլոգիա, Տեղեկատվության գաղտնագրային և թաքնագրային պաշտպանություն, Օպերացիոն համակարգեր, Տվյալների պաշտպանությունը արտաքին առևանգումներից, Տվյալների պաշտպանության իրավակազմակերպչական հիմունքներ, Համակարգչային ցանցեր և նրանց անվտանգության կազմակերպում, Տվյալների պաշտպանությունը չարտոնված մուտքերից: Տեղեկատվության գաղտնագրային և թաքնագրային պաշտպանություն, Հաշվողական համակարգերի ճարտարապետություն, Համակարգային ծրագրավոր, Ծրագրավորման տեխնոլոգիա, Ծրագրերի թեստավորում:

Գրադարանային ֆոնդը պետք է պարունակի հետևյալ ամսագրերը՝ "Мир ПК", "Компьютер-Пресс", "PC-Magazine", "Byte (Россия)", "САПР и графика", "Микропроцессорные средства и системы", "Программирование", "Программные продукты и системы", "Автоматика и вычислительная техника. Реферативный журнал", "Техническая кибернетика. Реферативный журнал", "Математика Реферативный журнал","IEEE Transactions", "Communication ACM" և այլն:

Ուսանողին պետք է ապահովվի ելք համաշխարհային գլոբալ ցանց Ինտերնետ և աշխատանք նրանում բավարար ժամանակային ծավալով:

 

28. Ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովվածության պահանջները

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է տնօրինի նյութատեխնիկական բազայով, որն ապահովում է բուհի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպերի լաբորատոր, գործնական պարապմունքների անցկացումը, ուսանողների գիտահետազոտական աշխատանքները և համապատասխանում է սանիտարական և հակահրդեհային նորմերին ու կանոններին:

 

29. Պրակտիկայի կազմակերպման պահանջները

Արտադրատեխնոլոգիական պրակտիկան անց է կացվում մասնագիտության պրոֆիլի կողմնակի կազմակերպություններում (հիմնարկներում, կազմակերպություններում) կամ բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոններում և գիտական լաբորատորիաներում: Պրակտիկաների բովանդակությունը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոնների կողմից, հաշվի առնելով այն ստորաբաժանումների (արտադրամաս, բաժին, լաբորատորիա, գիտական խումբ և այլն) հետաքրքրություններն ու հնարավորությունները, որոնցում այն անց է կացվում և ռեգլամենտավորվում է համապատասխան ծրագրով:

Արտադրատեխնոլոգիական պրակտիկայի նպատակը տեսական ուսուցման գործընթացում ստացած գիտելիքների և ունակությունների ամրապնդումն է: Արտադրատեխնոլոգիական պրակտիկայի ժամանակ ուսանողը պետք է

1) ուսումնասիրի՝

ա. ստորաբաժանման գործունեության կազմակերպումն ու կառավարումը,

բ. արտադրվող, մշակվող կամ կիրառվող տեխնիկայի հարցերը, արտադրանքի իրացման կամ ծառայությունների մատուցման ձևերն ու մեթոդները,

գ. գործող չափորոշիչները, տեխնիկական պայմանները, պաշտոնավարական պարտականությունները, ՀՏ միջոցների, արտաքին և կապող սարքավորումների շահագործման, փորձարկումների ծրագրերի, տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման դրույթներն ու ցուցումները,

դ. ստորաբաժանումում եղած ՀՏ միջոցների, հետազոտական սարքավորումների, չափիչ սարքերի կամ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման կանոնները, ինչպես նաև նրանց սպասարկումը,

ե. կենսագործունեության անվտանգության ապահովման և բնապահպանական մաքրության հարցերը,

2) յուրացնի՝

ա. ուսումնասիրվող ՀՏ միջոցների ապարատային և ծրագրային ապահովման տեխնիկական մակարդակի վերլուծության մեթոդները, որոշելու համար նրանց համապատասխանությունը գործող տեխնիկական պայմաններին և չափորոշիչներին,

բ. չափիչ տեխնիկայի կիրառման մեթոդիկաները, կիրառվող ՀՏ միջոցների առանձին բնութագրերի հսկման և ուսումնասիրման համար,

գ. համակարգչային մոդելավորման և մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման առանձին ծրագրային փաթեթներ,

դ. մասնագիտական պատրաստման ուղղությամբ պարբերական, ռեֆերատիվ և տեղեկատվական հրատարակումներից օգտվելու կարգը:

 Պրակտիկայի արդյունքների ատեստավորումը անց է կացվում, սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված, գրավոր հաշվետվության և կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի կարծիքի հիման վրա: Ատեստացիայի արդյունքներով նշանակվում է գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

VII. «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշչի թ. 2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Բակալավրը պետք է.

 

1) Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

ա. իմանա ՀՀ Սահմանադրությունը և իր բնագավառի օրենքները,

բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,

դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,

զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,

ը. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և միկրոտնտեսության օրենքները, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունները:

 

2) Բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

ա. ծանոթ լինի ծամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական, մոդելավորման եղանակներին,

գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:

 

3) Մասնագիտական գործունեության բնագավառում`

պետք է տիրապետի հմտությունների, որոնք անհրաժեշտ են սույն կրթական չափորոշչում նշված տեխնիկայի և տեխնոլոգիայի բնագավառում բակալավրի մասնագիտական բնութագրին համապատասխան խնդիրները լուծելու համար:

Տեղեկատվության անվտանգության բակալավրը պետք է տիրապետի՝

ա. օբյեկտների և գործընթացների համակարգային վերլուծության, գործողությունների հետազոտության և վճիռների կայացման ժամանակակից մեթոդներին,

բ. տարբեր նշանակության օբյեկտների ավտոմատ կառավարման համակարգերի վերլուծության և սինթեզի մեթոդներին,

գ. բովանդակային խնդիրների ձևայնացման հիմնական հնարքներին,

դ. ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմնական մեթոդներին և միջոցներին և նրանց կիրառման ձևերին համակարգային վերլուծության և կառավարման խնդիրների լուծման համար տարբեր առարկայական տիրույթներում,

ե. ալգորիթմների և ծրագրերի մշակման ժամանակակից մեթոդներին և միջոցներին, ծրագրային արդյունքների հարթեցման, փորձարկման և փաստաթղթավորման միջոցներին,

զ. դետերմինացված, ստոխաստիկ և էկզիստենցիոնալ համակարգերի մաթեմատիկական մոդելներին, վերլուծության, սինթեզի և օպտիմալացման մեթոդներին,

է. բաշխված, կորպորատիվ ինֆորմացիոն-կառավարող համակարգերի հետազոտման, մոդելավորման և նախագծման մեթոդներին և գործիքային միջոցներին,

ը. ինֆորմացիոն գործընթացների և համակարգերի համակարգային վերլուծության ժամանակակից մեթոդներին, ինֆորմացիայի մշակման, կառավարման և նախագծման ավտոմատացված համակարգերում վճիռների կայացման սկզբունքներին, մեթոդներին և միջոցներին,

թ. նախագծերի, տեխնոլոգիական գործընթացների տեխնիկատնտեսական արդյունավետության գնահատման և նոր տեխնիկայի շահագործման տիպային մեթոդիկային:

 

4) Շրջանավարտի հատուկ պատրաստմանը ներկայացվող կոնկրետ պահանջները հաստատվում են բուհի կողմից՝ հաշվի առնելով ռեգիոնի յուրահատկություններն ու կրթական ծրագրի առանձնահատկությունները և իմանա`

ա. ինֆորմատիկայի և ՀՏ, համակարգչային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումները և նրանց կիրառման ուղիները գիտահետազոտական, նախագծակոնստրուկտորական, արտադրատեխնոլոգիական և կազմակերպակառավարչական գործունեությունում,

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման չափորոշիչները, մեթոդական և նորմատիվային նյութերը,

գ. հաշվողական և ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական, լինգվիստիկ, ինֆորմացիոն և ծրագրային ապահովման վերլուծության և մշակման մոդելները, մեթոդները և միջոցները,

դ. օգտագործողի հետ ինտերֆեյսի կազմակերպման հիմնական սկզբունքները,

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների և նրանց բաղադրամասերի գործման հետ կապված հաշվողական և ինֆորմացիոն գործընթացների վերլուծության, հետազոտման և մոդելավորման մեթոդները,

զ. հաշվողական համակարգերի, համալիրների և ցանցերի ստեղծման համար ապարատային և ծրագրային միջոցների կոմպլեկտավորման սկզբունքները, մեթոդներն ու ձևերը,

է. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի կազմակերպման մոդելները, մեթոդներն ու ձևերը,

ը. մասնագիտական գործունեության օբյեկտների ինֆորմացիոն անվտանգության ապահովման մեթոդներն ու միջոցները,

թ. ինտելեկտուալ սեփականության պաշտպանության կարգը, մեթոդներն ու միջոցները,

ժ. աշխատանքի կազմակերպման, արտադրության և գիտական հետազոտությունների կազմակերպման տնտեսագիտակազմակերպչական և իրավական հիմունքները,

ժա. աշխատանքի պաշտպանության և կենսագործունեության անվտանգության կանոններն ու նորմերը։

 

5) Շրջանավարտը կարողանա կիրառել՝

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների պահանջների և նկարագրությունների մշակման մեթոդներն ու ձևերը,

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման մեթոդներն ու տեխնոլոգիաները,

գ. հաշվողական և ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական, լինգվիստիկ, ինֆորմացիոն և ծրագրային ապահովումների մշակման մեթոդներն ու միջոցները,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների թեստավորման և փորձարկումների մեթոդներն ու միջոցները,

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների և նրանց բաղադրամասերի վերլուծության և մոդելավորման մեթոդներն ու միջոցները,

զ. ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները և գործիքային միջոցները՝ իր մասնագիտական գործունեության տարբեր խնդիրների լուծման համար,

է. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի կազմակերպման մեթոդները:

 

31. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները

1) Բակալավրի ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պահանջները

Բակալավրի ամփոփիչ ատեստավորումն իր մեջ ընդգրկում է ավարտական որակավորման աշխատանքի պաշտպանություն և ամփոփիչ քննություն:

Ամփոփիչ ատեստավորումը նախատեսված է սույն պետական կրթական չափորոշչով սահմանված մասնագիտական խնդիրների կատարմանը բակալավրի տեսական և գործնական պատրաստվածության որոշման համար:

Ավարտողի ամփոփիչ ատեստավորման կազմի մեջ մտնող ատեստացիոն փորձարկումները պետք է լիովին համապատասխանեն նրա ուսումնառության ընթացքում յուրացրած բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրին:

 

2) Բակալավրի ավարտական որակավորման աշխատանքի պահանջները

Բակալավրի ավարտական աշխատանքը իրենից պետք է ներկայացնի տեսական կամ փորձարարական հետազոտություն, կապված «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ պատրաստման առանձնահատկություններով որոշվող առանձին, մասնավոր խնդիրների լուծման հետ:

Ավարտական աշխատանքը պետք է ներկայացվի ձեռագրի տեսքով:

Ավարտական աշխատանքի բովանդակության, ծավալի և կառուցվածքի պահանջները որոշվում են բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված, բարձրագույն ուսումնական հաստատության ավարտողի ամփոփիչ ատեստացիայի Դրույթների, «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտության պետական կրթական չափորոշչի հիման վրա:

Որակավորման աշխատանքի կատարմանը հատկացվող ժամանակը կազմում է ոչ պակաս, քան 6 շաբաթ:

 

3) Բակալավրի ամփոփիչ քննության պահանջները

«Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ ամփոփիչ քննության անցկացման կարգը և ծրագիրը որոշվում են բուհի կողմից մշակված մեթոդական երաշխավորությունների և համապատասխան օրինակելի ծրագրի, ինչպես նաև` բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտի ամփոփիչ ատեստավորման դրույթների և սույն պետական կրթական չափորոշչի հիման վրա:

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ (ԴԱՍԻՉ) ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (090200)

 

ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  4 ՏԱՐԻ

 

 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

N

Կիսամ-յակ

Տեսա-կան ուսուց-ման
շաբաթ-ների
թիվ

Շաբա-թական լսարան.
ժամ. թիվ

Ֆիզկուլտ.
շաբաթ.
ժամ. թիվ

Շաբա-թական ինքնուրույն պարապ-մունքի ժամերի թիվը

Լսարա-նային
ժամերի թիվ

Ինքնու-րույն
ժամերի թիվ

Գումա-րային
ժամերի
թիվ

Կրեդիտների
թիվ

Քննա-շրջանի
շաբաթ-ների թիվ

Պրակտի-կաների
շաբաթ-ների թիվ

Արձա-կուրդի շաբաթ-ների թիվ

Ընդհա-նուր
շաբաթ-ների թիվ

         

դաս. հետ

առ. դասախ.

               

1

I

16

28

4

3

12

420

420

840

28

4

-

3

23

2

II

16

28

4

3

12

420

420

840

28

4

-

9

29

3

III

16

32

4

3

12

480

510

990

32+1(1կա)

4

-

3

23

4

IV

16

28

4

3

13

420

480

900

28+2(2կա)

4

-

9

29

5

V

16

26

2

3

13

390

480

870

26+3(1կն+1կա)

4

-

3

23

6

VI

15

26

2

3

17

390

600

990

26+3(1կն+1կա)+4(պր)

3

4

7

29

7

VII

16

24

-

3

16

360

570

930

24+3(1կն+1կա)+4(պր)

4

-

3

23

8

VIII

8

24

-

4

40

180

660

840

12+4(մպք)+12(աապ)

2+6*

3

10

29

   

119

       

3060

4140

7200

204+12+8
+4+12=240

35

7

47

208

 * 6 շաբաթը ավարտական աշխատանքի համար

 

ԴԱ-
ՍԻՉ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ
ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԿԻՍ-
ԱՄ-
ՅԱԿ
Ն.

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ

ՇԱԲԱԹԱԿԱՆ ԴԱՍԱԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ
 ԿԻՍԱՄՅԱԿՆԵՐԻ

Կ
Ն

Կ
Ա

Ք
Ն

Ս
Տ 

ԿՐԵ-ԴԻՏ

   ԱՅԴ ԹՎՈՒՄ

I

II

III

IV

 Դ  Գ  Լ  Ի

 1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

15x
28

15x
28

15x
32

15x
28

15x
26

15x
26

15x
24

8x
24

 1

3

 4

 5

 6

 7

 8

 9

 10

11

12 

13 

14 

15 

16 

17 

18 

19 

20 

21 

01.00

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

01.01

Հայոց պատմություն

1,2

120

45

15

 

60

200

110

 

 

 

 

 

 

 

 

 

1,2

2+2

01.02

Հայոց լեզու և հայ գրականություն

3,4

120

 

60

 

60

 

 

020

020

 

 

 

 

 

 

 

3,4

2+2

01.03

Ռուսաց լեզու

1,2

120

 

60

 

60

020

020

 

 

 

 

 

 

 

 

 

1,2

2+2

01.04

Օտար լեզու

1,2,3

300

 

150

 

150

040

040

020

 

 

 

 

 

 

 

 

1,2,3

4+4+2

01.05

Փիլիսոփայություն, սոցիոլոգիա

4

120

30

30

 

60

 

 

 

220

 

 

 

 

 

 

4

 

4

01.06

Իրավագիտություն

5

60

30

 

 

30

 

 

 

 

200

 

 

 

 

 

 

5

2

01.07

Քաղաքագիտություն

6

60

30

 

 

30

 

 

 

 

 

200

 

 

 

 

 

6

2

01.08

Տնտեսագիտություն

4

120

45

15

 

60

 

 

 

310

 

 

 

 

 

 

4

 

4

01.9

Ֆիզիկական կուլտուրա

1-6

/300

 

/300

 

 

/040

/040

/040

/040

/020

/020

 

 

 

 

 

1-6

-

 

Ընդամենը   

 

1020

180

330

 

510

260

170

040

550

200

200

 

 

 

 

2

17

34

02.00                                           ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

02.01

Մաթեմատիկա

1,2,3

540

135

135

 

270

330

330

330

 

 

 

 

 

 

 

1,2,3

 

6+6+6

02.02

Ֆիզիկա

1,2,3

360

90

45

45

180

211

211

211

 

 

 

 

 

 

 

1,2,3

 

4+4+4

02.03

Ինֆորմատիկա

1,2,3

360

45

15

105

195

211

103

003

 

 

 

 

 

 

3

1,2

3

4+4+3+1

02.04

Բնապահպանություն

5

120

45

15

 

60

 

 

 

 

310

 

 

 

 

 

5

 

4

 

Ընդամենը  

 

1380

315

210

150

705

752

644

544

 

310

 

 

 

 

1

9

1

45+1

 03.00                                        ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

03.01

Ճարտարագիտկան գրաֆիկա

1,2

120

 

60

 

60

020

020

 

 

 

 

 

 

 

 

 

1,2

2+2

03.02

Կենսագործուն. անվտանգություն

7

90

30

 

15

45

 

 

 

 

 

 

201

 

 

 

 

7

3

03.03

Քաղաքացիական պաշտպ. և ԱԻՀ

8

60

30

 

 

30

 

 

 

 

 

 

 

400

 

 

 

8

2

03.04

Ճյուղի տնտեսագիտ. և մենեջմ.

7,8

180

60

30

 

90

 

 

 

 

 

 

220

400

 

 

7

8

4+2

03.05

Էլեկտրատեխնիկա - 1

3

150

45

15

15

75

 

 

311

 

 

 

 

 

 

 

3

 

5

03.06

Կիրառական մեխանիկա -1

2,3

150

30

30

 

90

 

220

 

 

 

 

 

 

 

3

2

 

4+1

03.07

Նյութագիտություն

3

120

45

 

15

60

 

 

301

 

 

 

 

 

 

 

3

 

4

03.08

Չափագիտ., ստանդ.և սերտիֆիկ.

4

120

45

 

15

60

 

 

 

301

 

 

 

 

 

 

 

4

4

 

Ընդամենը

 

990

285

135

60

510

020

240

612

301

 

 

421

800

 

1

4

6

32+1

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ

 

3390

780

675

210

1725

9.13.2

9.15.4

11.9.6

8.5.1

5.1.0

2.0.0

4.2.1

8.0.0

 

2

15

24

111+2

 04.00                                           ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

04.01

Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթ. հիմունք.

3

120

30

15

15

60

 

 

211

 

 

 

 

 

 

 

3

 

4

04.02

Միկրոէլեկտրոնիկայի հիմունքներ

4

90

30

 

15

45

 

 

 

201

 

 

 

 

 

 

 

4

3

04.03

ԷՀՄ կազմակերպում

4,5

240

45

15

30

150

 

 

 

201

111

 

 

 

5

 

4,5

 

3+3+2

04.04

Կառավարման հիմունքներ

4

120

30

15

15

60

 

 

 

211

 

 

 

 

 

 

4

 

4

04.05

ԷՀՄ սխեմատեխնիկա

5

120

30

 

15

75

 

 

 

 

201

 

 

 

 

5

5

 

3+1

04.06

Համակարգչային ցանցեր և հեռահաղորդակցություն

6

60

15

 

15

30

 

 

 

 

 

101

 

 

 

 

 

6

2

04.07

Ծրագրավորման հիմունքներ

3,4

180

45

15

30

90

 

 

200

112

 

 

 

 

 

 

4

3

2+4

04.08

Համակարգիչների կիրառումներ

1

90

15

 

30

45

102

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

3

 

Ընդամենը

 

1020

240

60

165

555

102

 

411

725

312

101

 

 

1

1

6

4

31+3

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ

 

4410

1020

735

375

2280

10.13. 4

9.15.4

15.10.7

15.7.6

8.2.2

3.0.1

4.2.1

8.0.0

1

3

21

28

142+5

05.00

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

05.01

Մասնագիտության ներածություն

1

30

15

 

 

15

100

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

1

05.02

 

Տեղեկատվության գաղտնագրային և թաքնագրային պաշտպանություն

5,6

300

60

15

45

180

 

 

 

 

302

111

 

 

7

 

5,6

 

5+3+2

05.03

Հաշվողական համակարգերի Ճարտարապետություն

5,6

210

60

15

15

120

 

 

 

 

201

210

 

 

 

6

6

5

3+3+1

05.04

Տվյալների բազաների նախագծման տեխնոլոգիաներ և պաշտպանություն

5,6

150

45

 

30

75

 

 

 

 

101

201

 

 

 

 

6

5

2+3

05.05

Համակարգային ծրագրավոր.

6

180

30

15

30

105

 

 

 

 

 

212

 

 

 

7

6

 

5+1

05.06

Օպերացիոն համակարգեր

6,7

210

60

 

45

105

 

 

 

 

 

201

202

 

 

 

7

6

3+4

05.07

Համակարգչային ցանցերի կազմակերպում և պաշտպանություն

7,8

150

45

 

30

75

 

 

 

 

 

 

201

202

 

 

7,8

 

3+2

05.08

Ծրագրավորման տեխնոլոգիա

5,6

330

60

15

60

195

 

 

 

 

202

212

 

 

6

 

6

5

4+5+2

05.09

Օբյեկտ-կողմնորոշված և կոմպոնենտային ծրագրավորում

7,8

150

45

 

30

75

 

 

 

 

 

 

201

202

 

 

8

7

3+2

05.10

Տվյալների պաշտպանությունը չարտոնված մուտքերից

7,8

210

60

 

45

105

 

 

 

 

 

 

201

404

 

 

7,8

 

3+4

05.11

Ծրագրերի թեստավորում

7

150

30

15

15

90

 

 

 

 

 

 

211

 

 

8

7

 

4 +1

 

Ընդամենը

 

2040

510

75

345

1110

1.0.0

 

 

 

8.0.6

11.4.7

10.1.6

8.0.8

2

3

13

6

62+7

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

6480

1530

810

720

3420

11.13.4

9.15.4

15.10.7

15.7.6

16.2.8

14.4.8

14.3.7

16.0.8

3

6

34

34

204+12