«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11811031
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 891-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 787-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշմամբ հաստատված` «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման» կարգի 2-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին» թիվ 787-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
Հրամանով հաստատված «Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը» 10-րդ կետից հետո լրացնել նոր 10.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Անշարժ գույք հանդիսացող շենք, շինությունների դուրսգրման ժամանակ, բացի սույն կարգում նշված տարրերից, հաշվի է առնվում նաև տվյալ շենք, շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ- ի կողմից տրված եզրակացությունը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|