«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հոկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11110360
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
18 սեպտեմբերի 2010 թ. |
N 612-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 348-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ oրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝
Հրամայում եմ`
1. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թ. հուլիսի 25-ի «Ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման կարգը սահմանելու մասին» N 348-Ն հրամանի 2-րդ կետից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը:
2. Հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մշակութային արժեքների նույնականացումն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության (այսուհետ` գործակալություն) համապատասխան մասնագետները` հայտատուի հայտի հիման վրա: Հայտատուի իրավաբանական անձ լինելու դեպքում նույնականացմանը մասնակցում է իրավաբանական անձի ներկայացուցիչը, իսկ ֆիզիկական անձ լինելու դեպքում` սեփականատերը:»:
2) 6-րդ կետից հետո լրացնել նոր` 6.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Նույնականացման նպատակով հայտատուի տարածք գործակալության մասնագետների տեղափոխությունն ապահովում է հայտատուն:»:
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մշակութային արժեքները գործակալություն տեղափոխելու դեպքում դրանց նույնականացման գործընթացն իրականացվում է գործակալությունում` սույն կարգի 3-րդ կետով նախատեսված անձանց մասնակցությամբ:»:
4) 8-րդ կետի «մասնագետները» բառից հետո լրացնել «տեղում» բառերը:
5) 10-րդ կետից հետո լրացնել նոր` 10.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Մշակութային արժեքների վնասվածքի մասին ակտերը կազմվում են տեղում:»:
6) 11-րդ կետի «հայտատուն» բառից հետո լրացնել «տեղում» բառերը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Նախարար` |
Հ. Պողոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|