«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
15 փետրվարի 2011 թ. |
N 55-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 3660-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերը, 11-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3660-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանով հաստատված հավելվածներում «հազար դրամ» և «հազար դրամով» բառերը փոխարինել համապատասխանաբար «դրամ» և «դրամով» բառերով,
2) հրամանով հաստատված հավելվածներից հանել «Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից տրամադրված» և «, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ» բառերը,
3) հրամանի N 2 հավելվածով սահմանվածում «հազ. դրամ» բառերը փոխարինել «դրամ» բառով,
4) հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
5) հրամանի 1-ին կետի 8-րդ ենթակետով հաստատված N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետի: Սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 1-ից:
Կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թ. փետրվարի 15-ի N 55-Ն հրամանի |
«Հավելված N 5 ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թ. դեկտեմբերի 2-ի N 3660-Ն հրամանի |
Ձև
______________________________ հարկային |
տեսչության պետ՝ ________________________ |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատագրված վճար վճարողի անվանումը ________________________________________ |
______________________________________________________________________________ |
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
3. Ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված գործունեության տեսակը` |
4. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատիկ թիվը |
2000 |
5. Հայտարարությունը ներկայացվում է 20 թ. __________________________________________ |
________________________________________________________________ ամիսների համար տառերով լրացվում են ամիսները |
6. Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը և ուղղիչ գործակիցները`
N |
Ավտոմեքենայի |
Ելակե-տային տվյալը |
Ուղղիչ գործա-կիցը |
Լրացուցիչ ուղղիչ գործակիցը |
Հաստատագրված վճարի ամսական չափը, դրամ |
Օբյեկտի նույնականաց-ման համարը` լրացվում է հարկային տեսչության կողմից | |
մակնիշը |
պետ. համա-րանիշը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ընդամենը |
X |
Կազմակերպության տնօրեն(անհատ ձեռնարկատեր) |
____________________________ |
հաշվառված է_________ ՀՏ կողմից |
Հաշվապահ |
____________________________ |
թիվ ________________ Կ. Տ. |
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
______ ___________________ 20 թ. (լրացվում է հարկային տեսչության կողմից) |
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) և կնքելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին: Ավտոտրանսպորտային գործունեության յուրաքանչյուր տեսակի` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում, ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն, համար ներկայացնում է առանձին հայտարարություն: Ընդ որում, տվյալ ժամանակաշրջանի համար ներկայացված հայտարարության մեջ փոփոխություն կատարելու դեպքում նախապես գրավոր ներկայացվում է նոր հայտարարություն:
2. Հայտարարության ձևի 1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
3. Հայտարարության ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):
4. Հայտարարության ձևի 3-րդ կետում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության տեսակը` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում, ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն:
5. Հայտարարության ձևի 5-րդ կետում հաջորդականությամբ լրացվում են գործունեության իրականացման ամիսները:
6. Հայտարարության ձևի 6-րդ կետի աղյուսակի`
1) 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են ավտոմեքենայի մակնիշը և պետհամարանիշը: Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում 3-րդ սյունակում լրացվում է դեղին հիմնագույնի համարանիշը,
2) 4-րդ սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալը`
ա. թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորների փոխադրման համար` 1.0,
բ. ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն իրականացնելու համար` ավտոբուսի (միկրոավտոբուսի) նստատեղերի քանակը,
գ. բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար` ավտոմեքենայի բեռնատարողությունը (տոննաներով),
3) 5-րդ սյունակում լրացվում է հաստատագրված վճարի հաշվարկման համար սահմանված ուղղիչ գործակիցը, այդ թվում`
ա. թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման համար «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդված 1-ին մասով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,
բ. ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն իրականացնելու համար երթուղիների հետ կապված Օրենքի 41-րդ հոդված 3-րդ մասի «ա» կամ «բ» ենթակետով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,
գ. բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար գոտիականության հետ կապված Օրենքի 41-րդ հոդված 2-րդ մասով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,
4) 6-րդ սյունակում լրացվում է մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար Օրենքի 41-րդ հոդված 3-րդ մասի «գ» ենթակետով սահմանված լրացուցիչ ուղղիչ գործակիցը` 1.3,
5) 7-րդ սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային գործունեությունից հաստատագրված վճարի ամսական չափը` դրամներով: Օրենքի 39-րդ հոդվածի համաձայն հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է`
ա. թեթև մարդատար մեքենաներով ուղևորափոխադրման համար` 2000 x 1.0 x ուղղիչ գործակից,
բ. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսով ուղևորափոխադրման համար` 2000 x նստատեղերի քանակ x ուղղիչ գործակից,
գ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման համար` 2000 x նստատեղերի քանակ x ուղղիչ գործակից x լրացուցիչ ուղղիչ գործակից,
դ. բեռնատար ավտոմեքենայով բեռնափոխադրումների համար` 2000 x բեռնատարողություն x ուղղիչ գործակից,
6) 8-րդ սյունակը (օբյեկտի նույնականացման համարը) լրացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:»:
Հավելված N 2 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թ. փետրվարի 15-ի N 55-Ն հրամանի |
«Հավելված N 8 ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թ. դեկտեմբերի 2-ի N 3660-Ն հրամանի |
Ձև
______________________________ հարկային |
տեսչության պետ՝ ________________________ |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատագրված վճար վճարողի անվանումը ________________________________________ |
______________________________________________________________________________ |
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ______________________________________ |
_________________________________________________________________________________ |
4. Հայտարարությունը ներկայացվում է 20 թ. ___________________________ եռամսյակի համար |
Ցուցանիշը |
Չափի միավոր |
Թվային արտահայտությամբ | |
1 |
Սահմանային չափը |
դրամ |
|
2 |
Իրացման շրջանառությունը |
դրամ |
|
3 |
Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը |
տեղ |
|
4 |
Իրացման շրջանառությունը մեկ աշխատատեղի հաշվով |
դրամ |
Կազմակերպության տնօրեն(անհատ ձեռնարկատեր) |
____________________________ |
հաշվառված է_________ ՀՏ կողմից |
Հաշվապահ |
____________________________ |
թիվ ________________ Կ. Տ. |
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
______ ___________________ 20 թ. (լրացվում է հարկային տեսչության կողմից) |
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հայտարարությունը լրացվում և ներկայացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար` առանձին-առանձին: Հայտարարությունը ներկայացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:
2. Հայտարարության ձևի 1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
3. Հայտարարության ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):
4. Հայտարարության ձևի 3-րդ կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի փաստացի գործունեության իրականացման վայրը (հասցեն):
5. Հայտարարության ձևի 4-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման եռամսյակը:
6. Հայտարարության ձևի աղյուսակի`
1) 1-ին կետում լրացվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանային չափը` դրամով,
2) 2-րդ կետում լրացվում է ավտոտեխսպասարկման կայանի գործունեությունից տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունը` դրամով,
3) 3-րդ կետում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը,
4) 4-րդ կետում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման մեկ աշխատատեղի հաշվով իրացման շրջանառությունը (տող 2/տող 3)` դրամով:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|