ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 օգոստոսի 2010 թ. |
N 1308-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵՎԱՆԻ «ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 068 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 8-րդ մասերի, համաձայն «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացության`
Հրամայում եմ՝
1. Կասեցնել Երևանի «Մշակույթի համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2001 թվականի ապրիլի 4-ի N 110-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության N 068 լիցենզիայի գործողությունը` «Լրագրություն» (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` առկա ուսուցման ձևով) մասնագիտության մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 2-րդ, 6-րդ ենթակետերով, 4-րդ ենթակետի ա. պարբերությամբ նախատեսված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների (հիմնական պրոֆեսորադասախոսական կազմ, ուսումնամեթոդական ապահովվածություն` ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր, ուսումնաարտադրական պրակտիկա) կոպիտ խախտման հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությանը:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|