ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 հունվարի 2010 թ. |
N 54-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
Ա/Ձ Սոֆյա Գևորգյան | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Սարգիս Հակոբյան | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Աննա Բաբաջանյան | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 22.01.2010թ. N 54-Ա հրաման)
Հ/հ |
Ֆիզ. անձ-(անուն, ազգանուն)իրավ. անձ-(անվանումը) |
Ֆիզ. անձ՝ |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Գրանց-ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման |
Գործողու-թյան ժամկետը |
1 |
Ա/Ձ Աննա Բաբաջանյան |
ք. Եղեգնաձոր, |
Ա-XX-000611 |
22.01.2010 |
480 |
Դեղատնային գործունեություն |
ք. Եղեգնաձոր, Միկոյան N 4 |
անժամկետ |
2 |
Ա/Ձ Սոֆյա Գևորգյան |
ք. Հրազդան, Կենտրոն թաղ.,շ. 43, բն. 98 |
Ա-XX-000612 |
22.01.2010 |
483 |
Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
ք. Հրազդան, Կենտրոն թաղ., շ. 32 |
անժամկետ |
3 |
Ա/Ձ Սարգիս Հակոբյան |
ք. Երևան, Նար-Դոսի փող. 109 |
Ա-XX-000613 |
22.01.2010 |
1 |
Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
ք. Երևան, |
անժամկետ |