Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.04.01/7(390) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.01.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հունվարի 2011 թ.
ք. Երևան

N 28-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի) բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ՝

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

 «Մալաթիա ԲԿ» ՓԲԸ  բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
 «Աննա-75» ՍՊԸ

 բժշկական օգնություն և սպասարկում 
 (դրական վերապահում)

   
 Ա/Ձ Լևոն Ղազարյան

 բժշկական օգնություն և սպասարկում
 (դրական վերապահում)

   
 Ա/Ձ Թորգոմ Չիչակյան

 բժշկական օգնություն և սպասարկում 
 (դրական վերապահում)

 

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ՝ Ա. Հովակիմյանին`

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։

 

Նախարար

 Հ. Քուշկյան

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 14.01.2011թ. N 28-Ա հրաման)

 

1.

Ա/Ձ Լևոն Ղազարյան

Էջմիածնի շրջան,
գ. Արևշատ

Ա -XX-000418

14.01.2011

             

Բժշկական օգնություն և սպասարկում(թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական)

ք.Երևան,
Սվաճյան 50/5

անժամ-կետ

2.

«Աննա-75» ՍՊԸ

ք. Երևան, Բագրատունյաց
թիվ 14

Կ -XX-001508

14.01.2011

 

Բժշկական օգնություն և սպասարկում(բժշկական-օպտիկական)

ք.Երևան, Բագրատունյաց
թիվ 14, շինություն 108

անժամ-կետ

3.

Ա/Ձ Թորգոմ Չիչակյան

ք. Արթիկ, Ղուկասյան 62

Ա -XX-000417

14.01.2011

 

Բժշկական օգնություն և սպասարկում(թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական)

ք.Արթիկ, Ազատության հրապարակ, թիվ 1/6

անժամ-կետ

4.

«Մալաթիա ԲԿ» ՓԲԸ

ք. Երևան, Դ.Վարուժանի փող., 28ա

Կ -XX-001507

14.01.2011

 

Բժշկական օգնություն և սպասարկում(հեմոդիալիզական)

ք.Երևան, Դ.Վարուժանի փող., 28ա

անժամ-կետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան