Գլխավոր տեղեկություն
Համար
N 245-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.09/7(810) Հոդ.410.4
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.12.2010
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10210499

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 դեկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

N 245-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի կազմը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Ն. Խաչատրյանին՝

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Խմբի անդամներին հանձնել Խմբի կազմում ընդգրկված անդամների անդամությունը հաստատող փաստաթղթերը՝ վկայականները։

3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին՝

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկների պետերին տեղեկացնել Խմբի նոր կազմի մասին և տրամադրել խմբի անդամների ցուցակը։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Հ. Թովմասյան

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 24-ի

N 245-Ն հրամանի

 

«Հավելված N 2

ՀՀ արդարադատության նախարարի

2005 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ ՔՀ-66-Ն հրամանի

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ

 

Հ/Հ

Խմբի անդամի անուն, ազգանունը

Երաշխավորող կազմակերպության անվանումը

1.

ժորժետա Մեսրոպյան

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություն

2.

Գայանե Շահնազարյան

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպություն

3.

Արթուր Սաքունց

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն

4.

Ռոբերտ Ռևազյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

5.

Ռուբեն Սարգսյան

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպություն

6.

Տիրայր Խալափյան

«ՏՐՏՈՒ» մշակութային հասարակական կազմակերպություն

7.

Լուսինե Հարությունյան

«Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն» հասարակական կազմակերպություն

8.

Լաուրա Գասպարյան

«Գր. Մագիստրոսի անվան բժիշկների միաբանություն» հասարակական կազմակերպություն

9.

էդմոն Մարուքյան

«ժողովրդական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպություն

 »: