Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 720-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.23/11(394).1 Հոդ.209.8
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
08.04.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411219

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

8 ապրիլի 2011 թ.
ք. Երևան

N 720-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 1-05/7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 5-ի N 01/10 ու 1999 թվականի փետրվարի 11-ի N 01/8 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-05/7-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

 

Գ. Խաչատրյան

 

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարության հետ

20 ապրիլի 2011 թ.

N 230-Ն հրաման

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի


8 ապրիլի 2011 թ.

N 720-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի «ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 01/10 ՈՒ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 01/8 ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1-05/7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հրամանով հաստատված հրահանգում`

1. Հրահանգի 1.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հաշվապահական հաշվառման սկզբունքները և կանոնները նախատեսում են շահութահարկ վճարողի կողմից հաշվապահական հաշվառման քաղաքականության (հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և ընթացակարգերի ամբողջություն) և չափման հիմունքների ձևավորումը:

Հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին տեղեկատվությունը (հաշվապահական հաշվառման քաղաքականության յուրաքանչյուր կոնկրետ մոտեցումը) ներկայացվում է շահութահարկի հաշվարկներում, որտեղ նկարագրվում են նաև կիրառված չափման հիմունքները (ճշգրիտ չափման անհնարինության դեպքում` գնահատումները): Ընդ որում`

- հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությամբ կոնկրետ հարցի վերաբերյալ մեկից ավելի մոտեցումների հնարավորության դեպքում ընդունվում է շահութահարկ վճարողի կողմից ընտրված մոտեցումը,

- հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությունում մոտեցումների բացակայության դեպքում շահութահարկ վճարողը մշակում է դրանք ինքնուրույն,

- հաշվառման մոտեցումների սխալ կիրառումը չի ուղղվում կիրառված հաշվապահական հաշվառման քաղաքականության բացահայտմամբ կամ ներկայացված բացատրություններում (տեղեկատվություններում):

Շահութահարկ վճարողները ինքնուրույն են որոշում իրենց հաշվառման և վերահսկողության կոնկրետ ձևերն ու մեթոդները: Հաշվապահական հաշվառման սկզբունքները և կանոնները (ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները) ձևավորվում են շահութահարկ վճարող կազմակերպության ղեկավարի կողմից` համապատասխան կարգադրական փաստաթղթերով (հրաման, որոշում, կարգադրություն և այլն):

Շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետում իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին գրավոր տեղեկացնում են հաշվետու տարում իրենց ընտրած հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների (եթե իրավական ակտերով իրենց վերապահված է նման ընտրության իրավունք), ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին: Հաշվետու տարվա համար ներկայացվող շահութահարկի հաշվարկները կարող են հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների մասին տեղեկություններ (որոշ տեղեկություններ) չներառել, եթե դրանց մեջ նախորդ տարվա շահութահարկի հաշվարկները (իսկ մինչև 01.01.2011թ.` ներկայացված ֆինանսական հաշվետվությունները) ներկայացվելուց հետո փոփոխություններ չեն կատարվել:

Յուրաքանչյուր տարում կիրառվում է հաշվապահական հաշվառման նույն քաղաքականությունը` փոփոխություններ կատարվում են, երբ տեղի են ունեցել փոփոխություններ հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության մեջ, կամ երբ այդ փոփոխությունը նպաստում է դեպքերի և գործառնությունների առավել ճշգրիտ ներկայացմանը (մասնավորապես` կազմակերպության լուծարման կամ վերակազմակերպման կամ սեփականատերերի փոփոխման դեպքերում):

Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը հարկման նպատակով ներառում է տեղեկություններ հետևյալի վերաբերյալ`

- հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետները (ամորտիզացիոն ժամկետների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում այդ ժամկետները ընդունվում են հիմնական միջոցների տվյալ խմբի (դասի) համար սույն հրահանգի 5.2-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան որոշվող ամորտիզացիոն նվազագույն ժամկետներին հավասար),

- ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները (ամորտիզացիոն ժամկետների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում այդ ժամկետները ընդունվում են ոչ նյութական ակտիվների տվյալ խմբի (դասի) համար սույն հրահանգի 5.2-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան որոշվող ամորտիզացիոն նվազագույն ժամկետներին հավասար),

- դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծման մասին (բացառությամբ` բանկերի և վարկային կազմակերպությունների):»:

2. Հրահանգի 2.1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով`

«ե) պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ` կենսաթոշակային ֆոնդերի): Ներդրումային ֆոնդի` որպես հարկատուի հետ կապված Օրենքով նախատեսված բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը (այդ ներդրումային ֆոնդի հաշվին):»:

3. Հրահանգի 3.2-րդ կետում`

1) «ռեզիդենտի» բառից հետո լրացնել «(բացառությամբ` ներդրումային ֆոնդերի)» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Ներդրումային ֆոնդերի համար հարկվող շահույթը` նրա զուտ ակտիվներն են: Հարկվող շահույթի որոշման համար ներդրումային ֆոնդի զուտ ակտիվների հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: Ընդ որում` Օրենքի իմաստով ներդրումային ֆոնդի զուտ ակտիվներից չեն նվազեցվում իր մասնակիցներին ներդրումային ֆոնդի ակտիվներից շահաբաժնի կամ նման այլ ձևով կատարված բաշխումների գումարները:»:

4. Հրահանգի 4.1-րդ կետում`

1) «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Վարձավճարը սահմանվում է վարձակալության հանձնված ամբողջ գույքի կամ դրա յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի վերաբերյալ` պարբերաբար կամ միաժամանակ վճարվող որոշակի կայուն գումարով, վարձակալված գույքն օգտագործելու արդյունքում ստացված արտադրանքի, պտուղների կամ եկամուտների համար սահմանված բաժնով, վարձակալի կողմից որոշակի ծառայություններ մատուցելով, վարձակալի կողմից պայմանագրով պայմանավորված գույքը վարձատուի սեփականությանը կամ վարձակալությանը հանձնելով, վարձակալված գույքը բարելավելու համար պայմանագրով նախատեսված ծախսերը վարձակալի վրա դնելով: Կողմերը վարձակալության պայմանագրով կարող են նախատեսել վարձավճարի մատնանշված ձևերի համակցություն կամ դրա այլ ձևեր.».

2) «թ» ենթակետում «(բացառությամբ` օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների)» բառերը փոխարինել «(բացառությամբ` օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարների, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները)» բառերով:

5. Հրահանգի 4.2 կետում`

1) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե) օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» և «թ» ենթակետերով`

«ը) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև 100 դրամ պարտավորությունների գումարները, որոնք ռեզիդենտի լուծարման դեպքում անտեսվում են.

թ) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից): Ընդ որում` ներդրումային ֆոնդերի մասնակիցների հարկվող շահույթը որոշելիս ներդրումային ֆոնդերում մասնակցության հետ կապված նվազեցումները (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ) համախառն եկամտից չեն նվազեցվում:»:

6. Հրահանգի 5.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «լ» և «լա» ենթակետերով`

«լ) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության երկրորդ, երրորդ և չորրորդ աշխատանքային օրվա համար գործատու հանդիսացող ռեզիդենտի միջոցների հաշվին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների (բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստների) գումարները.

լա) գործատու հանդիսացող ռեզիդենտի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարները: Ընդ որում` մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` պարտադիր կուտակային վճարումներ կատարելու պարտավորության ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրը, ռեզիդենտի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ռեզիդենտի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ռեզիդենտի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50%-ի չափով (բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 2.5%-ի չափով) և այդ նվազեցումը, սույն հրահանգի 5.6-րդ կետի «ժբ» ենթակետում նշված նվազեցման թույլատրելի չափի հետ չպետք է գերազանցի ռեզիդենտի կատարած` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 7.5%-ը:»:

7. Հրահանգի 5.4-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«դ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի (այսինքն` երբ ձեռքբերման մասով առկա է միակողմանի գնման ակտ) և դրանց մասով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ի մասի «ա» ենթակետի համաձայն հաշվարկված և վճարված եկամտահարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:»:

8. Հրահանգի 5.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» ենթակետերով`

«զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև 100 դրամ գերավճարների և գերավճարից տաբերվող գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են.

է) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման հետ կապված ծախսերը:»:

9. Հրահանգի 5.6-րդ կետում`

1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) պետական կամ համայնքների բյուջեներ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները (բացառությամբ` քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվողների).».

2) «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով`

«ժբ) գործատու հանդիսացող ռեզիդենտի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումների` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 5%-ը գերազանցող մասը:»:

10. Հրահանգի 5.12-րդ կետում`

1) «ա» ենթակետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության, գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումների» բառերով.

2) «ե» ենթակետից հետո երկրորդ պարբերությունում «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության, գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումների» բառերով:

11. Հրահանգի 6.1-րդ կետը «դրույքաչափով» բառից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվների նկատմամբ 0.01% դրույքաչափով» բառերով:

12. Հրահանգի 7.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Շահութահարկի վճարումից ազատվում (հարկվող օբյեկտի նվազեցման արտոնությունից օգտվում) է նաև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ընկերությունների բյուրոն` բյուրոյի կազմում ստեղծված Երաշխավորման ֆոնդի օգտին ստացված բոլոր գումարների մասով (ներառյալ` այն եկամուտների մասով, որոնք ստացվել են Երաշխավորման ֆոնդի միջոցներից կատարված ներդրումներից):»:

13. Հրահանգի 7.4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը կիրառվում է հետևյալ գործունեության մասով`

ա. մինչև 2009 թվականի հունվարի 1-ն իրականացված` խմելու ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով անմիջապես բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների) մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը.

բ. մինչև 2011 թվականի հունվարի 1-ը իրականացված ոռոգման ջրի մատակարարման գծով բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:»:

14. Հրահանգի 9.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9.2. ԱԱՀ վճարող համարվող ռեզիդենտը յուրաքանչյուր տարվա արդյունքներով իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում է միայն սույն հրահանգին կից հավելվածում բերված ձևով շահութահարկի հաշվարկ` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ), իսկ ամբողջ տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարվող ռեզիդենտը այդ տարվա արդյունքներով իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում է միայն սույն հրահանգին կից հավելվածում բերված ձևով շահութահարկի պարզեցված հաշվարկ` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):

Շահութահարկի հաշվարկը կամ շահութահարկի պարզեցված հաշվարկը հարկային մարմիններին ներկայացնում են նաև`

1) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված ռեզիդենտները` անկախ հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված ու այլ եկամուտների տեսակարար կշռից համախառն եկամտի մեջ.

2) ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն հրահանգի 4.2-րդ կետի համաձայն եկամուտ չեն համարվում (բացառությամբ` պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների).

3) շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող ռեզիդենտները, ընդ որում` ամբողջ տարվա ընթացքում «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացառապես հաստատագրված վճար վճարող հանդիսացող ռեզիդենտները, անկախ հաշվետու տարվա իրացումից հասույթի (իրացման շրջանառության, հարկվող շրջանառության) մեծությունից, այդ տարվա արդյունքներով իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են միայն շահութահարկի պարզեցված հաշվարկ:»:

15. Հրահանգի 9.4-րդ և 9.5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9.4. Հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտը պարտավոր է կատարել շահութահարկի եռամսյակային վճարումներ` շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարի և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի առավելագույնի (այսուհետ` շահութահարկի եռամսյակային վճարման գումար) չափով:

Շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը տվյալ եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարից պակաս լինելու դեպքում (այդ թվում` երբ տվյալ եռամսյակի համար կանխավճարը չի հաշվարկվում)` ռեզիդենտները այդ եռամսյակում կատարում են նվազագույն շահութահարկի եռամսյակային վճարում: Այդ դեպքում նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի մեջ ներառվում է շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը:

Շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը տվյալ եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարին հավասար կամ այդ գումարից ավելի լինելու դեպքում (այդ թվում` երբ բացակայում է տվյալ եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարի հաշվարկման բազան)` ռեզիդենտները այդ եռամսյակում կատարում են շահութահարկի կանխավճարի եռամսյակային վճարում: Այդ դեպքում շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարի մեջ ներառվում է նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը:

Ընթացիկ տարում նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները վճարում են նաև այն ռեզիդենտները, որոնք նախորդ տարում ունեցել են հարկային վնաս կամ նախորդ տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը չի գերազանցել 500,0 հազ. դրամը:

Շահութահարկի նվազագույն գումարի սահմանումը առնչություն չունի ռեզիդենտի կողմից որպես հարկային գործակալ վճարվող շահութահարկի հետ:

Շահութահարկի եռամսյակային վճարման գումարները վճարվում են յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ը (ներառյալ): Սահմանված ժամկետներում ռեզիդենտի կողմից շահութահարկի եռամսյակային վճարման գումարների մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում` նվազագույն շահութահարկի եռամսյակային (մինչև 2011 թվականի հունվարի 1-ը` նվազագույն շահութահարկի ամսական) գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն ռեզիդենտի մոտ իրականացված շահութահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում:

Ռեզիդենտի հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարը (հաշվի առած հարկային արտոնություններին համապատասխանող շահութահարկի գումարները` մինչև սույն հրահանգի 9.15-րդ և 9.16-րդ կետերին համապատասխան տվյալ տարվա համար կատարվող նվազեցումների) չի կարող պակաս լինել այդ տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար հաշվարկված նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների հանրագումարից (նվազագույն շահութահարկի տարեկան գումարից):

9.5. Բացառությամբ սույն հրահանգի 9.8-րդ կետի «է» և «ը» ենթակետերով նախատեսված դեպքերի ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարները հաշվարկվում են նախորդ տարվա հարկվող շահույթի նկատմամբ կիրառվող դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարի և սույն հրահանգի 9.15-րդ կետին համապատասխան օտարերկրյա պետություններում ստացված եկամուտներից վճարված շահութահարկի նախորդ տարում նվազեցվող գումարների դրական տարբերության, նախորդ տարվա շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարների, շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու հետևանքով մինչ այդ հետաձգված և նախորդ տարում ստացված գումարներին վերաբերող շահութահարկի գումարի հանրագումարի 1/6-ի չափով:

Նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները հաշվարկվում են նախորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ակտիվների (այդ թվում` ապրանքների, արտադրանքի) իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտներից (իրացումից ստացվող հասույթից) ելնելով (բացառությամբ` հիմնական միջոցների, արժեթղթերի և ֆոնդային ապրանքների (արտարժույթ, թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորներ և մետաղադրամ, վարկային ռեսուրսներ) իրացումից հասույթի), ներառելով վարկերի (փոխառությունների) դիմաց ստացվող տոկոսները և վարձավճարները (այսուհետ` նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա):

Նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների հաշվարկման բազայում չեն ներառվում, մասնավորապես` ռոյալթիները, շահաբաժինները, ապահովագրական հատուցումները, անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, գույքային սանկցիաները (տույժեր, տուգանքներ), գույքագրման և ստուգումների ժամանակ բացահայտված գույքի ավելցուկը:

Զբոսաշրջության բնագավառում գործունեություն իրականացնող զբոսաշրջային օպերատորների համար նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների հաշվարկման բազայում չեն ներառվում նաև զբոսաշրջային փաթեթով նախատեսված` այլ անձանց կողմից մատուցվող ծառայությունների (զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայությունների) արժեքը, եթե այդ ծառայությունների մատուցումը հիմնավորվում է սկզբնական (հաշվարկային) փաստաթղթերով, որոնք բավարարում են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 25.08.1998 թ. «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ սահմանված պահանջներին:

Նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների հաշվարկման բազայում չեն ներառվում նաև այդ եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը (ակցիզային հարկ, ԱԱՀ): Դա նշանակում է, որ նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայում չեն ներառվում.

ա. Հայաստանի Հանրապետություն ներմուծված ծխախոտի արտադրանքը (սիգարներ, սիգարելաներ, սիգարետներ) անմիջապես ներմուծողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման դեպքում` իրացված ծխախոտի արտադրանքի համար մաքսային սահմանին վճարված հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ակցիզային հարկին և ԱԱՀ-ին բաժին ընկնող հաշվարկային մեծությունները.

բ. Հայաստանի Հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքները (բացառությամբ` ծխախոտի արտադրանքի) անմիջապես ներմուծողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման դեպքում` իրացված ենթաակցիզային ապրանքների համար մաքսային սահմանին վճարված ակցիզային հարկի գումարները.

գ. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքը (սիգարներ, սիգարելաներ, սիգարետներ) անմիջապես արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման դեպքում` իրացված ծխախոտի արտադրանքի համար վճարված հաստատագրված վճարի գումարները:

Ընթացիկ տարում ավելացված արժեքի հարկ վճարող հանդիսացող ռեզիդենտների նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների հաշվարկման բազան (եկամուտը) նվազեցվում է նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50%-ը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար տվյալ եռամսյակի կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընթացիկ տարում ավելացված արժեքի հարկ վճարող չհանդիսացող ռեզիդենտների նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների հաշվարկման բազան (եկամուտը) ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների մասով չի նվազեցվում:

Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի հաստատած սակագներ կիրառող ռեզիդենտների, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող ռեզիդենտների, թերթերի և ամսագրերի տպագրության և իրացման, ինչպես նաև թանկարժեք քարերի մշակման և (կամ) մշակման իրացման, ոսկերչական իրերի արտադրության և իրացման, թանկարժեք մետաղների արտադրության և (կամ) իրացման և միջազգային բեռնափոխադրման ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 14.04.2004թ. «Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ սահմանելու մասին» N 549-Ն որոշմամբ սահմանված են նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:

Նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը հաշվարկվում է նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայի և դրանից կատարված նվազեցումների տարբերության գումարի 1%-ի չափով:»:

16. Հրահանգի 9.6-րդ կետում «ամսական» բառը փոխարինել «եռամսյակային» բառով:

17. Հրահանգի 9.7-րդ, 9.8-րդ, 9.9-րդ, 9.10-րդ, 9.11-րդ և 9.12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9.7. Ռեզիդենտը շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները չի վճարում հետևյալ դեպքերում.

ա. նոր հիմնադրված ռեզիդենտը (բացի վերակազմակերպման դեպքերից)`

- պետական գրանցման (հաշվառման) տարվա ընթացքում,

- պետական գրանցմանը (հաշվառմանը) հաջորդող տարվա առաջին եռամսյակի համար.

բ. այն ռեզիդենտը, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել` այդ (նախորդ) տարվա շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո.

գ. այն ռեզիդենտը, որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500,0 հազ. դրամը` այդ (նախորդ) տարվա շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո.

դ. այն ռեզիդենտը, որը ընթացիկ տարում ազատվում է շահութահարկի վճարումից (կամ օգտվում է 100% արտոնությունից)` հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելուց հետո.

ե. այն ռեզիդենտը, որը ընթացիկ տարում եկամուտներ չի նախատեսում (գործունեություն չի իրականացնելու)` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 26.01.2011թ. «Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» և «Անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարությունների ձևերը հաստատելու մասին» N 20-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարությունը ներկայացնելուց հետո, եթե այդ հայտարարությունը ներկայացվել է նախորդ տարվա շահութահարկի հաշվարկի ներկայացման օրը կամ դրանից հետո.

զ. այն ռեզիդենտը, որը ընթացիկ տարվա որևէ եռամսյակում իրականացրել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն (այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում որևէ ժամանակաշրջանում սահմանային չափերը գերազանցելու դեպքում)` տվյալ եռամսյակում.

է. պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունները` մինչև շահութահարկով հարկվող եկամուտներ ստանալն ընկած ժամանակահատվածում.

ը. այն ռեզիդենտը, որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող` այդ տարվա շահութահարկի պարզեցված հաշվարկը ներկայացնելուց հետո, կամ հանդիսացել է բացառապես շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ ընթացիկ տարում ԱԱՀ վճարող կամ չվճարող համարվելու հանգամանքից):

Ռեզիդենտը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները չի հաշվարկում և չի վճարում հետևյալ դեպքերում.

ա. այն ռեզիդենտը, որն ընթացիկ տարվա որևէ եռամսյակում նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել` տվյալ եռամսյակում.

բ. այն ռեզիդենտը, որն ընթացիկ տարում ազատվում է շահութահարկի վճարումից (կամ օգտվում է 100% արտոնությունից).

գ. այն ռեզիդենտը, որն ընթացիկ տարվա որևէ եռամսյակում իրականացրել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն (այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում որևէ ժամանակաշրջանում սահմանային չափերը գերազանցելու դեպքում)` տվյալ եռամսյակում.

դ. պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունները` մինչև շահութահարկով հարկվող եկամուտներ ստանալն ընկած ժամանակահատվածի համար:

9.8. Շահութահարկի եռամսյակային վճարման գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.

ա. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող ռեզիդենտները, որոնք հաշվետու տարում փաստացի ստացել են նախորդ տարիներին վերաբերող` հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան գումարներ (եկամուտներ), վերջիններիս գծով հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարները վճարում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը (ներառյալ) և շահութահարկի այդ գումարները հաշվի են առնում հաշվետու տարվան հաջորդող տարվա շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկելիս:

Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող ռեզիդենտները նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազան նվազեցնում են գործունեության այդ մասով փաստացի չստացված եկամուտների չափով, որոնք ներառվում են այդ եկամուտների փաստացի ստացման եռամսյակին հաջորդող եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայում:

Oրինակ 5. Ռեզիդենտի 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 2000,0 հազ. դրամ, որից 800,0 հազ. դրամը հաշվարկվել է 2010թ. 4-րդ եռամսյակին վերաբերող պետական գնումների շրջանակներում իրականացվող գործունեությունից: 2010թ. տարեկան շահութահարկի հաշվարկը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացվել է 2011թ. փետրվարի 22-ին:

Պետական գնումների շրջանակներում իրականացվող գործունեությունից 2010թ. 4-րդ եռամսյակին և 2011թ. 1-ին եռամսյակին վերաբերող գումարները (18000,0 և 21000,0 հազ. դրամ) ռեզիդենտը ստացել է 2011թ. սեպտեմբերի 22-ին: Ընդունենք, որ ռեզիդենտի 2010թ. 4-րդ եռամսյակի և 2011թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2011թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ, 2012թ. 1-ին եռամսյակների նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայի և դրանից կատարված նվազեցումների տարբերությունները կազմում են եռամսյակային 25000,0 հազ. դրամ: Ռեզիդենտի 2011թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 1000,0 հազ. դրամ և 2011թ. տարեկան շահութահարկի հաշվարկը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացվել է 2012թ. փետրվարի 22-ին:

Տվյալ դեպքում` 2011թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 200,0 հազ. դրամ ((2000,0-800,0):6), որի առաջին վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. մարտի 15-ը (ներառյալ), իսկ 2012թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ ((1000,0+800,0):6), որի առաջին վճարումը պետք է կատարվի մինչև 2012թ. մարտի 15-ը (ներառյալ):

 

Եռամսյակ

Շահութահարկի կանխավճարը

Նվազագույն
շահութահարկը

Եռամսյակային
վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.11)

200,0 հազ. դրամ
((2000,0-800,0):6)

70,0 հազ. դրամ
((25000,0-18000)x1%)

200,0 հազ. դրամ
(200,0>70,0)

2-րդ եռ.
(15.06.11)

200,0 հազ. դրամ
((2000,0-800,0):6)

40,0 հազ. դրամ
((25000,0-21000)x1%)

200,0 հազ. դրամ
 (200,0>40,0)

3-րդ եռ.
(15.09.11)

200,0 հազ. դրամ
((2000,0-800,0):6)

250,0 հազ. դրամ
(25000,0x1%)

250,0 հազ. դրամ
(200,0<250,0)

4-րդ եռ.
(15.12.11)

200,0 հազ. դրամ
((2000,0-800,0):6)

640,0 հազ. դրամ
((25000,0+18000+ 21000,0)x1%)

640,0 հազ. դրամ
(200,0<640,0)

2011թ.

800,0 հազ. դրամ

1000,0 հազ. դրամ

1290,0 հազ. դրամ

1-ին եռ.
(15.03.12)

300,0 հազ. դրամ
((1000,0+800,0):6)

250,0 հազ. դրամ
(25000,0x1%)

300,0 հազ. դրամ
(300,0>250,0)

 

Մինչև 2012թ. ապրիլի 25-ը (ներառյալ) ռեզիդենտը վճարում է նաև 2011թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի (1000,0+800,0=1800,0 հազ. դրամ) և 2011թ. ընթացքում կատարված շահութահարկի եռամսյակային վճարման գումարների (1290,0 հազ. դրամ) տարբերությունը (1800,0-1290,0=510,0 հազ. դրամ):

բ. Այն ռեզիդենտը, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող, իսկ ընթացիկ տարում իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է տարվա սկզբից), ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկում է` հաշվի առնելով նախորդ տարվա համար հաշվարկված հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող (իսկ օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում` ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկի) գումարները:

Oրինակ 6. Ռեզիդենտի 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 400,0 հազ. դրամ, իսկ շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով հաստատագրված վճարի շահութահարկին բաժին ընկնող մասը (40%) կազմում է 800,0 հազ. դրամ: 2011թ. համար ռեզիդենտը շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով: 2010թ. 4-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 2011թ. 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 60,0 հազ. դրամ: 2010թ. տարեկան շահութահարկի հաշվարկը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացվել է 2011թ. փետրվարի 22-ին:

Տվյալ դեպքում, 2011թ. շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 200,0 հազ. դրամ ((400,0+800,0):6>60,0), որի առաջին վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. մարտի 15-ը (ներառյալ):

Այն ռեզիդենտը, որը նախորդ եռամսյակում հանդիսացել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից), իսկ ընթացիկ եռամսյակում իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է եռամսյակի սկզբից), ընթացիկ եռամսյակից սկսած շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները, իսկ նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները` ընթացիկ եռամսյակին հաջորդող եռամսյակից, վճարում է ընդհանուր սահմանված կարգով (ընթացիկ եռամսյակում նվազագույն շահութահարկի եռամսյակային գումար չի վճարում):

Oրինակ 7. Ռեզիդենտը 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1200,0 հազ. դրամ: 2010թ. տարեկան շահութահարկի հաշվարկը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացվել է 2011թ. փետրվարի 22-ին: 2011թ. 1-ին կիսամյակում ռեզիդենտը հանդիսացել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող, իսկ 2-րդ կիսամյակից սկսած իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով:

Տվյալ դեպքում, 2011թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 200,0 հազ. դրամ (1200,0:6), որի առաջին վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ) և երկրորդ վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ), իսկ 2011թ. 4-րդ եռամսյակից սկսած ռեզիդենտը հաշվարկում է նաև նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարներ:

Այն ռեզիդենտը, որը ընթացիկ եռամսյակի մի ժամանակահատվածում հանդիսացել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից), իսկ մյուս ժամանակահատվածից սկսած իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է եռամսյակի ընթացքում)`

- եթե հարկման կարգերի փոփոխության պահը կատարվել է մինչև ընթացիկ եռամսյակի վերջին ամսվա 15-ը (ներառյալ), ապա այդ եռամսյակից սկսած շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները, իսկ նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները` այդ եռամսյակին հաջորդող եռամսյակից, վճարում է ընդհանուր սահմանված կարգով (ընթացիկ եռամսյակում նվազագույն շահութահարկի եռամսյակային գումար չի վճարում, իսկ այդ եռամսյակի հաշվով հաջորդ եռամսյակում հաշվարկված նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայում ներառում է միայն հարկման կարգերի փոփոխության պահից մինչ հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը),

- եթե հարկման կարգերի փոփոխության պահը կատարվել է ընթացիկ եռամսյակի վերջին ամսվա 15-ից հետո, ապա հաջորդ եռամսյակից սկսած շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները վճարում է ընդհանուր սահմանված կարգով (ընթացիկ եռամսյակի հաշվով հաջորդ եռամսյակում հաշվարկված նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայում ներառում է միայն հարկման կարգերի փոփոխության պահից մինչ հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը):

գ. Ընթացիկ տարում.

- իրավաբանական անձանց միաձուլման դեպքում` միաձուլումից հետո շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հաշվարկում է նոր առաջացած իրավաբանական անձը` հաշվի առնելով միաձուլված կազմակերպությունների համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները:

Oրինակ 8. «Ա», «Բ», «Գ» և «Դ» կազմակերպությունները 2011թ. սեպտեմբերի 8-ին միաձուլվել են, որի հետևանքով առաջացել է «Ե» կազմակերպությունը: «Ա» կազմակերպության 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը 2010թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս: Ընդունենք, որ`

- «Ա» կազմակերպության 2011թ. 2-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 60,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության`
40,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 120,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել,

- «Ա» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի (հուլիսի 1-ից սեպտեմբերի 7-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 160,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 140,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 220,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել և «Ե» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի (սեպտեմբերի 8-ից 30-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 500,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, միաձուլումից հետո «Ե» կազմակերպության շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ ((600,0+1200,0):6), որի առաջին վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ) և երկրորդ վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ): Ընդ որում` «Ե» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 220,0 հազ. դրամ (60,0+40,0+120,0) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (300,0>220,0), իսկ 2011թ. 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը` 1020,0 հազ. դրամ (160,0+140,0+220,0+500,0) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 1020,0 հազ. դրամ (300,0<1020,0):

Oրինակ 9. «Ա», «Բ», «Գ» և «Դ» կազմակերպությունները 2011թ. սեպտեմբերի 28-ին միաձուլվել են, որի հետևանքով առաջացել է «Ե» կազմակերպությունը: «Ա» կազմակերպության 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը 2010թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս: Ընդունենք, որ`

- «Ա» կազմակերպության 2011թ. 2-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 60,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության`
40,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 120,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել,

- «Ա» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի (հուլիսի 1-ից սեպտեմբերի 27-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակը գումարը կազմում է 160,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 140,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 220,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել և «Ե» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի (սեպտեմբերի 28-ից 30-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 500,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, մինչև միաձուլումը 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարները կազմակերպությունները վճարում են առանձին` մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ): Ընդ որում` «Ա» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 100,0 հազ. դրամ (600,0:6) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 100,0 հազ. դրամ (100,0>60,0), «Բ» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 40,0 հազ. դրամ, «Գ» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 200,0 հազ. դրամ (1200,0:6) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 200,0 հազ. դրամ (200,0>120,0), «Դ» կազմակերպությունը 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումար չունի, ընդամենը` այդ կազմակերպությունները 2011թ. 3-րդ եռամսյակին վճարելու են 340,0 հազ. դրամ (100,0+40,0+200,0):

Միաձուլումից հետո «Ե» կազմակերպության շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ ((600,0+1200,0):6), որի առաջին վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ): Ընդ որում` «Ե» կազմակերպության 2011թ. 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 1020,0 հազ. դրամ (160,0+140,0+220,0+500,0) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 1020,0 հազ. դրամ (300,0<1020,0).

- իրավաբանական անձի այլ իրավաբանական անձի միանալու դեպքում` միանալուց հետո վերջինս շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հաշվարկում է հաշվի առնելով միացած կազմակերպությունների համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները:

Oրինակ 10. «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունները 2011թ. սեպտեմբերի 8-ին միացվել են «Դ» կազմակերպությանը: «Ա» կազմակերպության 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը 2010թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս: Ընդունենք, որ`

- «Ա» կազմակերպության 2011թ. 2-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 60,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության`
40,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 120,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել,

- «Ա» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի (հուլիսի 1-ից սեպտեմբերի 7-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 160,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 140,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 220,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել և «Դ» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի (սեպտեմբերի 8-ից 30-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 500,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, միացումից հետո «Դ» կազմակերպության շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ ((600,0+1200,0):6), որի առաջին վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ) և երկրորդ վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ): Ընդ որում` «Դ» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 220,0 հազ. դրամ (60,0+40,0+120,0) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (300,0>220,0), իսկ 2011թ. 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը` 1020,0 հազ. դրամ (160,0+140,0+220,0+500,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը` 1020,0 հազ. դրամ (300,0<1020,0):

Oրինակ 11. «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունները 2011թ. սեպտեմբերի 28-ին միացվել են «Դ» կազմակերպությանը: «Ա» կազմակերպության 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը 2010թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս: Ընդունենք, որ`

- «Ա» կազմակերպության 2011թ. 2-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 60,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության`
40,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 120,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել,

- «Ա» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի (հուլիսի 1-ից սեպտեմբերի 27-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 160,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 140,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 220,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել և «Դ» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի (սեպտեմբերի 28-ից 30-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 500,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, մինչև միացումը 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարները կազմակերպությունները վճարելու են առանձին` մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ): Ընդ որում` «Ա» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 100,0 հազ. դրամ (600,0:6) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 100,0 հազ. դրամ (100,0>60,0), «Բ» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 40,0 հազ. դրամ, «Գ» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 200,0 հազ. դրամ (1200,0:6) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 200,0 հազ. դրամ (200,0>120,0), «Դ» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումար չունի, ընդամենը` այդ կազմակերպությունները 2011թ. 3-րդ եռամսյակին վճարելու են 340,0 հազ. դրամ (100,0+40,0+200,0):

Միացումից հետո «Դ» կազմակերպության շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կկազմի 300,0 հազ. դրամ ((600,0+1200,0):6), որի առաջին վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ): Ընդ որում` «Դ» կազմակերպության 2011թ. 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 1020,0 հազ. դրամ (160,0+140,0+220,0+500,0) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 1020,0 հազ. դրամ (300,0<1020,0).

- իրավաբանական անձի բաժանման դեպքում` բաժանումից հետո շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հաշվարկում են նոր առաջացած իրավաբանական անձինք հավասարաչափ, եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ:

Oրինակ 12. «Դ» կազմակերպությունը 2011թ. սեպտեմբերի 8-ին բաժանվել է «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունների` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան (բաժանիչ հաշվեկշռով շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարների և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների գծով հարկային պարտավորությունների վերաբաշխում նախատեսված չէ): «Դ» կազմակերպության 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1800,0 հազ. դրամ: Ընդունենք, որ`

- «Դ» կազմակերպության 2011թ. 2-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 180,0 հազ. դրամ, իսկ 2011թ. 3-րդ եռամսյակի (հուլիսի 1-ից սեպտեմբերի 7-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 240,0 հազ. դրամ,

- «Ա» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի (սեպտեմբերի 8-ից 30-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 160,0 հազ. դրամ և «Բ» կազմակերպությանը` 140,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել:

Տվյալ դեպքում, բաժանումից հետո «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունների շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 100,0 հազ. դրամ (1800,0:6:3), որի առաջին վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ) և երկրորդ վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ): Ընդ որում` այդ կազմակերպությունների 2011թ. 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 60,0 հազ. դրամ (180,0:3) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 100,0 հազ. դրամ (100,0>60,0): «Ա» կազմակերպության 2011թ. 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 240,0 հազ. դրամ (240,0:3+160,0) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 240,0 հազ. դրամ (100,0<240,0), «Բ» կազմակերպության 2011թ. 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 220,0 հազ. դրամ (240,0:3+140,0) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 220,0 հազ. դրամ (100,0<220,0), «Գ» կազմակերպության 2011թ. 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 80,0 հազ. դրամ (240,0:3) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 100,0 հազ. դրամ (100,0>80,0):

Oրինակ 13. «Դ» կազմակերպությունը 2011թ. սեպտեմբերի 28-ին բաժանվել է «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունների` բաժանիչ հաշվեկշռի համապատասխան (բաժանիչ հաշվեկշռով շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարների և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների գծով հարկային պարտավորությունների վերաբաշխում նախատեսված չէ): «Դ» կազմակերպության 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1800,0 հազ. դրամ: Ընդունենք, որ`

- «Դ» կազմակերպության 2011թ. 2-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 180,0 հազ. դրամ, իսկ 2004թ. 3-րդ եռամսյակի (հուլիսի 1-ից սեպտեմբերի 27-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 240,0 հազ. դրամ,

- «Ա» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի (սեպտեմբերի 28-ից 30-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 160,0 հազ. դրամ և «Բ» կազմակերպությանը` 140,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել:

Տվյալ դեպքում, մինչև բաժանումը «Դ» կազմակերպության 2011թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (1800,0:6) և 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (300,0>180,0), որի վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ):

Բաժանումից հետո «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունների շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 100,0 հազ. դրամ (1800,0:6:3), որի առաջին վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ): Ընդ որում` «Ա» կազմակերպության 2011թ. 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 240,0 հազ. դրամ (240,0:3+160,0) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 240,0 հազ. դրամ (100,0<240,0), «Բ» կազմակերպության 2011թ. 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 220,0 հազ. դրամ (240,0:3+140,0) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 220,0 հազ. դրամ (100,0<220,0), «Գ» կազմակերպության 2011թ. 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 80,0 հազ. դրամ (240,0:3) և այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 100,0 հազ. դրամ (100,0>80,0).

- իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնանալու դեպքում` առանձնանալուց հետո շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հաշվարկում է վերակազմակերպված իրավաբանական անձը, եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ:

Oրինակ 14. «Դ» կազմակերպությունից 2011թ. սեպտեմբերի 8-ին առանձնացվել են «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունները` բաժանիչ հաշվեկշռի համապատասխան (բաժանիչ հաշվեկշռով շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների գծով հարկային պարտավորությունների վերաբաշխում նախատեսված չէ): «Դ» կազմակերպության 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1800,0 հազ. դրամ: Ընդունենք, որ`

- «Դ» կազմակերպության 2011թ. 2-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 180,0 հազ. դրամ, իսկ 2011թ. 3-րդ եռամսյակի (հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 500,0 հազ. դրամ,

- «Ա» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի (սեպտեմբերի 8-ից 30-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 160,0 հազ. դրամ և «Բ» կազմակերպությանը` 140,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել:

Տվյալ դեպքում, առանձնացումից հետո «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունները շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումար չեն հաշվարկելու և 2011թ. սեպտեմբերի 8-ից սկսած` այդ կազմակերպությունների 2011թ. շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հավասար են նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարներին (2011թ. 3-րդ եռամսյակին շահութահարկի եռամսյակային վճարման գումարներ չեն հաշվարկվում, իսկ 2011թ. 4-րդ եռամսյակին դրանք կազմում են` «Ա» կազմակերպության համար 160,0 հազ. դրամ և «Բ» կազմակերպության համար 140,0 հազ. դրամ, «Գ» կազմակերպությունը շահութահարկի եռամսյակային վճարման գումար չի հաշվարկում): «Դ» կազմակերպության 2011թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (1800,0:6) և 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (300,0>180,0), որի վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ), իսկ 2011թ. 4-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 500,0 հազ. դրամ (300,0<500,0), որի վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ):

Oրինակ 15. «Դ» կազմակերպությունից 2011թ. սեպտեմբերի 28-ին առանձնացվել են «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունները` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան (բաժանիչ հաշվեկշռով շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների գծով հարկային պարտավորությունների վերաբաշխում նախատեսված չէ): «Դ» կազմակերպության 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1800,0 հազ. դրամ: Ընդունենք, որ`

- «Դ» կազմակերպության 2011թ. 2-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 180,0 հազ. դրամ, իսկ 2011թ. 3-րդ եռամսյակի (հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 500,0 հազ. դրամ,

- «Ա» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի (սեպտեմբերի 28-ից 30-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 160,0 հազ. դրամ և «Բ» կազմակերպությանը` 140,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել:

Տվյալ դեպքում, մինչև առանձնացումը «Դ» կազմակերպության 2011թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (1800,0:6) և 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (300,0>180,0), որի վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ):

Առանձնացումից հետո «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունները շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումար չեն հաշվարկելու և 2011թ. սեպտեմբերի 28-ից սկսած` այդ կազմակերպությունների 2011թ. շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հավասար են նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարներին (2011թ. 4-րդ եռամսյակին շահութահարկի եռամսյակային վճարման գումարները կազմում են` «Ա» կազմակերպության համար 160,0 հազ. դրամ և «Բ» կազմակերպության համար 140,0 հազ. դրամ, «Գ» կազմակերպությունը շահութահարկի եռամսյակային վճարման գումար չի հաշվարկում): «Դ» կազմակերպության 2011թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (1800,0:6) և 2011թ. 4-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 500,0 հազ. դրամ (300,0<500,0), որի վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ).

- իրավաբանական անձի վերակազմավորման (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) դեպքում` շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

Օրինակ 16. «Ա» ՍՊԸ 2011թ. սեպտեմբերի 8-ին (կամ 28-ին) վերակազմավորվել է «Ա» ՓԲԸ` փոխանցման ակտին համապատասխան: «Ա» ՍՊԸ 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1800,0 հազ. դրամ: Ընդունենք, որ «Ա» կազմակերպության 2011թ. 2-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 180,0 հազ. դրամ, իսկ 2011թ. 3-րդ եռամսյակի (հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը) հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 500,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, մինչև վերակազմավորումը և վերակազմավորումից հետո «Ա» կազմակերպության շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (1800,0:6) և 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (300,0>180,0), որի վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ), իսկ 2011թ. 4-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 500,0 հազ. դրամ (300,0<500,0), որի վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ):

դ. Նախորդ տարում իրավաբանական անձանց վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում կազմակերպությունները ընթացիկ տարում շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հաշվարկում են ընդհանուր սահմանված կարգով:

ե. Այն կազմակերպությունների գծով, որոնց Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ թույլատրվում է շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումը և վճարումը կատարել կենտրոնացված կարգով, շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հաշվարկվում և վճարվում են, հաշվի առնելով հետևյալը.

- ընթացիկ տարում կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալու դեպքում շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հաշվարկում և վճարում է այն կազմակերպությունը, որի միջոցով կատարվում է շահութահարկի հաշվարկում և վճարում կենտրոնացված կարգով (միացնելով բոլոր կազմակերպությունների շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները):

Oրինակ 17. «Ա», «Բ», «Գ» և «Դ» կազմակերպությունները 2011թ. սեպտեմբերի 8-ից դարձել են կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող` «Դ» կազմակերպության միջոցով: «Ա» կազմակերպության 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը 2010թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս: Ընդունենք, որ «Ա», «Բ», «Գ» և «Դ» կազմակերպությունների 2011թ. 2-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 200,0 հազ. դրամ, իսկ 2011թ. 3-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 400,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալուց հետո «Դ» կազմակերպության շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ ((600,0+1200,0):6) և 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (300,0>200,0), որի վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ), իսկ 2011թ. 4-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 400,0 հազ. դրամ (300,0<400,0), որի վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ):

Նույն օրինակում, եթե նշված կազմակերպությունները դառնում են կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող 2011թ. սեպտեմբերի 28-ից, ապա կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալուց հետո «Դ» կազմակերպության շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ ((600,0+1200,0):6) և 2011թ. 4-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 400,0 հազ. դրամ (300,0<400,0), որի վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ).

- նախորդ տարում կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալու և ընթացիկ տարում նույն կարգով շահութահարկը վճարելու դեպքում, ընթացիկ տարում շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հաշվարկում և վճարում է այն կազմակերպությունը, որի միջոցով կատարվում է շահութահարկի հաշվարկում և վճարում կենտրոնացված կարգով (ընդհանուր սահմանված կարգով հաշվարկելով շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները և միացնելով բոլոր կազմակերպությունների նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները).

- ընթացիկ (կամ նախորդ) տարում կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող կազմակերպությունները ընթացիկ տարում շահութահարկը հաշվարկելու և վճարելու ընդհանուր սահմանված կարգին անցնելու դեպքերում, ընթացիկ տարում շահութահարկի եռամսյակային վճարման գումարները վճարում են առանձին: Ընդ որում` ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկելիս կազմակերպությունները հաշվի են առնում նախորդ տարվա իրենց մասով հաշվարկված շահութահարկի գումարները, իսկ շահութահարկը հաշվարկելու և վճարելու ընդհանուր սահմանված կարգին անցնելու եռամսյակին (կամ` նաև դրան հաջորդող եռամսյակի) նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները հաշվարկելիս կազմակերպությունները առանձնացնում են կենտրոնացված կարգով շահութահարկ վճարելու եռամսյակի իրենց մասով նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների հաշվարկման բազաները և դրանցից կատարված նվազեցումների տարբերությունները:

Oրինակ 18. «Ա», «Բ», «Գ» և «Դ» կազմակերպությունները մինչև 2011թ. սեպտեմբերի 8-ը շահութահարկը հաշվարկում և վճարում են կենտրոնացված կարգով` «Դ» կազմակերպության միջոցով, իսկ 2011թ. սեպտեմբերի 8-ից սկսած` ընդհանուր սահմանված կարգով: «Ա» կազմակերպության 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպության` 1200,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը 2010թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս: Ընդունենք, որ`

- «Ա» կազմակերպության 2011թ. 2-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 3-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 60,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության`
40,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 240,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել,

- «Ա» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 160,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 140,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 120,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել:

Տվյալ դեպքում, կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դադարելուց հետո 2011թ. շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները կազմում են` «Ա» կազմակերպության համար 100,0 հազ. դրամ (600,0:6) և «Գ» կազմակերպության համար 200,0 հազ. դրամ (1200,0:6), իսկ «Բ» և «Դ» կազմակերպությունները 2011թ. ընթացքում շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարներ չեն հաշվարկում: «Ա» կազմակերպության 2011թ. 3-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 100,0 հազ. դրամ (100,0>60,0), «Բ» կազմակերպության` 40,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպության` 240,0 հազ. դրամ (100,0<240,0), որոնց վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ), իսկ «Դ» կազմակերպությունը շահութահարկի եռամսյակային վճարման գումար չի հաշվարկելու: «Ա» կազմակերպության 2011թ. 4-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 160,0 հազ. դրամ (100,0<160,0), «Բ» կազմակերպության` 140,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպության` 200,0 հազ. դրամ (200,0>120,0), որոնց վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ), իսկ «Դ» կազմակերպությունը շահութահարկի եռամսյակային վճարման գումար չի հաշվարկում:

Նույն օրինակում, եթե նշված կազմակերպությունները մինչ 2011թ. սեպտեմբերի 28-ը շահութահարկը հաշվարկում և վճարում են կենտրոնացված կարգով` «Դ» կազմակերպության միջոցով, իսկ 2011թ. սեպտեմբերի 28-ից սկսած` ընդհանուր սահմանված կարգով, ապա`

- մինչև կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դադարելը «Դ» կազմակերպության շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ ((600,0+1200,0):6) և շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 340,0 հազ. դրամ (300,0<340,0), որի վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը (ներառյալ),

- կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դադարելուց հետո 2011թ. շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները կազմում են` «Ա» կազմակերպության համար 100,0 հազ. դրամ (600,0:6) և «Գ» կազմակերպության համար 200,0 (1200,0:6), իսկ «Բ» և «Դ» կազմակերպությունները 2011թ. ընթացքում շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարներ չեն հաշվարկում: «Ա» կազմակերպության 2011թ. 4-րդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը կազմում է 160,0 հազ. դրամ (100,0<160,0), «Բ» կազմակերպության` 140,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպության` 200,0 հազ. դրամ (200,0>120,0), որոնց վճարումը պետք է կատարվի մինչև 2004թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ), իսկ «Դ» կազմակերպությունը շահութահարկի եռամսյակային վճարման գումար չի հաշվարկում:

զ. Մինչև նախորդ տարվա շահութահարկի գումարի հաշվարկումը, ռեզիդենտը շահութահարկի եռամսյակային վճարման գումարները հաշվարկում է նախորդ տարվա վերջին շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարից ոչ պակաս չափով:

Նախորդ տարվա շահութահարկի գումարը հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող` շահութահարկի եռամսյակային վճարման գումարի առաջին մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների ճշտում (այդ թվում` նաև նախորդ տարում շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարներ չունեցող, սակայն այդ տարվա արդյունքներով ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարներ ունեցող ռեզիդենտների կողմից)` շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարները ճշտվում են տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հրահանգի 9.5-րդ կետում նշված չափերով:

Oրինակ 19. Ռեզիդենտի 2011թ. հաշվարկված շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմել է 200,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2012թ. մարտի 22-ին հարկային մարմին ներկայացրել է 2011թ. շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2011թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1800,0 հազ. դրամ: Ընդունենք, որ ռեզիդենտի 2011թ. 4-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 2012թ. 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 140,0 հազ. դրամ, իսկ 2012թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2012թ. 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 320,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, 2012թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (1800,0:6):

 

Եռամ-
սյակը

Շահութահարկի
կանխավճարը

Նվազագույն
շահութահարկը

Եռամսյակային
վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.2012թ.)

200,0 հազ. դրամ

140,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ
(200,0>140,0)

2-րդ եռ.
(15.06.2012թ.)

400,0 հազ. դրամ
(300,0+(300,0-200,0))

320,0 հազ. դրամ

400,0 հազ. դրամ
(400,0>320,0)

3-րդ եռ.
(15.09.2012թ.)

300,0 հազ. դրամ

320,0 հազ. դրամ

320,0 հազ. դրամ
(300,0<320,0)

4-րդ եռ.
(15.12.2012թ.)

300,0 հազ. դրամ

320,0 հազ. դրամ

320,0 հազ. դրամ
(300,0<320,0)

2012թ.

1200,0 հազ. դրամ

1100,0 հազ. դրամ

1240,0 հազ. դրամ

 

Oրինակ 20. Ռեզիդենտի 2011թ. հաշվարկված շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմել է 200,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2012թ. մարտի 22-ին հարկային մարմին ներկայացրել է 2011թ. շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2011թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 960,0 հազ. դրամ: Ընդունենք, որ ռեզիդենտի 2011թ. 4-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 2012թ. 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 140,0 հազ. դրամ, իսկ 2012թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2012թ. 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է 150,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, 2012թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 160,0 հազ. դրամ (960,0:6):

 

Եռամ-
սյակը

Շահութահարկի
կանխավճարը

Նվազագույն
շահութահարկը

Եռամսյակային
վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.2012թ.)

200,0 հազ. դրամ

140,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ
(200,0>140,0)

2-րդ եռ.
(15.06.2012թ.)

120,0 հազ. դրամ
(160,0+(160,0-200,0))

150,0 հազ. դրամ

150,0 հազ. դրամ
 (120,0<150,0)

3-րդ եռ.
(15.09.2012թ.)

160,0 հազ. դրամ

150,0 հազ. դրամ

160,0 հազ. դրամ
(160,0>150,0)

4-րդ եռ.
(15.12.2012թ.)

160,0 հազ. դրամ

150,0 հազ. դրամ

160,0 հազ. դրամ
(160,0>150,0)

2012թ.

640,0 հազ. դրամ

590,0 հազ. դրամ

670,0 հազ. դրամ

 

է. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում ռեզիդենտը շահութահարկի եռամսյակային կանխավճարների գումարները որոշում (հաշվարկում) է ինքնուրույն` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 26.01.2011թ. «Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» և «Անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարությունների ձևերը հաստատելու մասին» N 20-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարությունը ներկայացնելուց հետո: Ընդ որում` այդ հայտարարության ներկայացումը դեռևս հիմք չէ նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու և ռեզիդենտի կողմից շահութահարկի եռամսյակային կանխավճարների գումարներն ինքնուրույն որոշելու (հաշվարկելու) համար, եթե ռեզիդենտի կողմից նշյալ հայտարարությունը ներկայացնելուց առաջ կամ նույն օրը չի ներկայացվել նախորդ տարվա շահութահարկի հաշվարկը:

Oրինակ 21. Ռեզիդենտի 2011թ. հաշվարկված շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմել է 200,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2012թ. փետրվարի 22-ին հարկային մարմին ներկայացրել է 2011թ. շահութահարկի հաշվարկը, ըստ որի` 2011թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1650,0 հազ. դրամ, իսկ 2012թ. մարտի 22-ին` սահմանված ձևով հայտարարություն, ըստ որի` 2012թ. շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկվում են հետևյալ չափերով. 1-ին եռամսյակում` 0,0 հազ. դրամ, 2-րդ եռամսյակ` 100,0 հազ. դրամ, 3-րդ եռամսյակ` 200,0 հազ. դրամ և 4-րդ եռամսյակ` 300,0 հազ. դրամ: Ընդունենք, որ ռեզիդենտի 2011թ. 4-րդ եռամսյակի և 2012թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2012թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է, համապատասխանաբար` 50,0 հազ. դրամ, 150,0 հազ. դրամ, 100,0 հազ. դրամ և 200,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, 2011թ. շահութահարկի հաշվարկից ելնելով 2012թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 275,0 հազ. դրամ (1650,0:6), իսկ դրանց տարեկան հանրագումարը (2012թ. շահութահարկի կանխավճարների առավելագույն չափ)` 1100,0 հազ. դրամ (275,0x4): Այնուամենայնիվ`

 

Եռամ-
սյակը

Շահութահարկի
կանխավճարը

Նվազագույն
շահութահարկը

Եռամսյակային
վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.2012թ.)

275,0 հազ. դրամ
(չի փոփոխվում)

50,0 հազ. դրամ

275,0 հազ. դրամ
(275,0>50,0)

2-րդ եռ.
(15.06.2012թ.)

100,0 հազ. դրամ

150,0 հազ. դրամ

150,0 հազ. դրամ
 (100,0<150,0)

3-րդ եռ.
(15.09.2012թ.)

200,0 հազ. դրամ

100,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ
(200,0>100,0)

4-րդ եռ.
(15.12.2012թ.)

300,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ

300,0 հազ. դրամ
(300,0>200,0)

2012թ.

875,0 հազ. դրամ

500,0 հազ. դրամ

925,0 հազ. դրամ

 

Oրինակ 22. Ռեզիդենտի 2011թ. հաշվարկված շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմել է 200,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2012թ. ապրիլի 15-ին հարկային մարմին ներկայացրել է 2011թ. շահութահարկի հաշվարկը, ըստ որի` 2011թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1650,0 հազ. դրամ, ինչպես նաև սահմանված ձևով հայտարարություն, ըստ որի` 2012թ. շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկվում են հետևյալ չափերով. 1-ին եռամսյակում` 0,0 հազ. դրամ, 2-րդ եռամսյակ` 100,0 հազ. դրամ, 3-րդ եռամսյակ` 200,0 հազ. դրամ և 4-րդ եռամսյակ` 300,0 հազ. դրամ: Ընդունենք, որ ռեզիդենտի 2011թ. 4-րդ եռամսյակի և 2012թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2012թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է, համապատասխանաբար` 50,0 հազ. դրամ, 150,0 հազ. դրամ, 100,0 հազ. դրամ և 200,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, 2011թ. շահութահարկի հաշվարկից ելնելով 2012թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմելու էր 275,0 հազ. դրամ (1650,0:6), իսկ դրանց տարեկան հանրագումարը (2011թ. շահութահարկի կանխավճարների առավելագույն չափ)` 1100,0 հազ. դրամ (275,0x4): Այնուամենայնիվ`

 

Եռամ-
սյակը

Շահութահարկի
կանխավճարը

Նվազագույն
շահութահարկը

Եռամսյակային
վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.2012թ.)

200,0 հազ. դրամ
(չի փոփոխվում)

50,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ
(200,0>50,0)

2-րդ եռ.
(15.06.2012թ.)

175,0 հազ. դրամ
(100,0+(275,0-200,0))

150,0 հազ. դրամ

175,0 հազ. դրամ
 (175,0>150,0)

3-րդ եռ.
(15.09.2012թ.)

200,0 հազ. դրամ

100,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ
(200,0>100,0)

4-րդ եռ.
(15.12.2012թ.)

300,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ

300,0 հազ. դրամ
(300,0>200,0)

2012թ.

875,0 հազ. դրամ

500,0 հազ. դրամ

875,0 հազ. դրամ

 

Նույն օրինակում, եթե 2012թ. շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հաշվարկման վերաբերյալ սահմանված ձևով հայտարարություն հարկային մարմին ներկայացված լիներ 2012թ. մարտի 10-ին, ապա`

 

Եռամ-
սյակը

Շահութահարկի
կանխավճարը

Նվազագույն
շահութահարկը

Եռամսյակային
վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.2012թ.)

200,0 հազ. դրամ

50,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ
(200,0>50,0)

2-րդ եռ.
(15.06.2012թ.)

350,0 հազ. դրամ
(275,0+(275,0-200,0))

150,0 հազ. դրամ

350,0 հազ. դրամ
 (350,0>150,0)

3-րդ եռ.
(15.09.2012թ.)

275,0 հազ. դրամ

100,0 հազ. դրամ

275,0 հազ. դրամ
(275,0>100,0)

4-րդ եռ.
(15.12.2012թ.)

275,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ

275,0 հազ. դրամ
(275,0>200,0)

2012թ.

1100,0 հազ. դրամ

500,0 հազ. դրամ

1100,0 հազ. դրամ

 

Տվյալ տարվա համար մեկից ավելի հայտարարություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր հայտարարությունը կարող է ազդեցություն ունենալ միայն տվյալ հայտարարության ներկայացման օրվանից սկսած սույն հրահանգի 9.4-րդ կետում նշված ժամկետներում վճարվող կանխավճարների գումարների մեծության վրա:

Օրինակ 23. Օրինակ 21-ի պայմաններում, ռեզիդենտը 2012թ. հունիսի 22-ին ներկայացնում է սահմանված ձևով հայտարարություն (ճշտված), ըստ որի` 2012թ. տարվա շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկվում են հետևյալ չափերով. 1-ին եռամսյակում` 300,0 հազ. դրամ, 2-րդ եռամսյակ` 200,0 հազ. դրամ, 3-րդ եռամսյակ` 100,0 հազ. դրամ և 4-րդ եռամսյակ` 0,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, 2011թ. շահութահարկի հաշվարկից ելնելով 2012թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 275,0 հազ. դրամ (1650,0:6), իսկ դրանց տարեկան հանրագումարը (2012թ. շահութահարկի կանխավճարների առավելագույն չափ)` 1100,0 հազ. դրամ (275,0x4): Այնուամենայնիվ`

 

Եռամ-
սյակը

Շահութահարկի
կանխավճարը

Նվազագույն
շահութահարկը

Եռամսյակային
վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.2012թ.)

275,0 հազ. դրամ
(չի փոփոխվում)

50,0 հազ. դրամ

275,0 հազ. դրամ
(275,0>50,0)

2-րդ եռ.
(15.06.2012թ.)

100,0 հազ. դրամ
(չի փոփոխվում)

150,0 հազ. դրամ

150,0 հազ. դրամ
 (100,0<150,0)

3-րդ եռ.
(15.09.2012թ.)

100,0 հազ. դրամ

100,0 հազ. դրամ

100,0 հազ. դրամ
(100,0=100,0)

4-րդ եռ.
(15.12.2012թ.)

0,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ
(0,0<200,0)

2011թ.

475,0 հազ. դրամ

500,0 հազ. դրամ

725,0 հազ. դրամ

 

Այն հայտարարությունները, որոնք հաշվի առնելով ռեզիդենտի շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը գերազանցում է շահութահարկի կանխավճարների տարեկան առավելագույն չափը, անտեսվում են: Շահութահարկի կանխավճարների տարեկան առավելագույն չափը համապատասխանում է նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 2/3-ին:

ը. Ռեզիդենտի կողմից հարկային մարմնին շահութահարկի ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում կատարվում է նաև հաշվարկված շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ` այն տարվանը հաջորդող տարվանից սկսած, որի համար ներկայացվել է ճշտված հաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկված և չվճարված շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների նկատմամբ տույժերի վերահաշվարկ: Ընդ որում` վերահաշվարկը կատարելիս, եթե շահութահարկի ճշտված հաշվարկի ներկայացման արդյունքում փոխվում է դրա հիման վրա հաջորդ տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների առավելագույն չափը, ապա շահութահարկի նախորդ հաշվարկի (որին փոխարինում է շահութահարկի ճշտված հաշվարկը) ներկայացման պահից մինչև շահութահարկի ճշտված հաշվարկի ներկայացումը (իսկ եթե շահութահարկի ճշտված հաշվարկը ներկայացվել է հաջորդ տարիներին, ապա մինչև շահութահարկի ճշտված հաշվարկին վերաբերող տարվանը հաջորդող տարվա դեկտեմբերի 31-ը) տվյալ տարվա համար ներկայացված «Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարությունը (հայտարարությունները) անտեսվում է:

Oրինակ 24. Ռեզիդենտի 2010թ. հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2011թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2010թ. շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2010թ. շահութահարկի գումարը կազմել է 1200,0 հազ. դրամ: Այնուամենայնիվ` ռեզիդենտը 2011թ. հունիսի 10-ին հարկային մարմին ներկայացնում է 2010թ. շահութահարկի հաշվարկ (ճշտված), ըստ որի 2010թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 1800,0 հազ. դրամ: Ընդունենք, որ ռեզիդենտի 2010թ. 4-րդ եռամսյակի և 2011թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2011թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է, համապատասխանաբար` 150,0 հազ. դրամ, 250,0 հազ. դրամ, 350,0 հազ. դրամ և 450,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, 2010թ. շահութահարկի հաշվարկի հիման վրա շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմում է 200,0 հազ. դրամ (1200,0:6):

 

Եռամ-
սյակը

Շահութահարկի
կանխավճարը

Նվազագույն
շահութահարկը

Եռամսյակային
վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.2011թ.)

200,0 հազ. դրամ

150,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ
(200,0>150,0)

2-րդ եռ.
(15.06.2011թ.)

200,0 հազ. դրամ

250,0 հազ. դրամ

250,0 հազ. դրամ
(200,0<250,0)

3-րդ եռ.
(15.09.2011թ.)

200,0 հազ. դրամ

350,0 հազ. դրամ

350,0 հազ. դրամ
(200,0<350,0)

4-րդ եռ.
(15.12.2011թ.)

200,0 հազ. դրամ

450,0 հազ. դրամ

450,0 հազ. դրամ
(200,0<450,0)

2011թ.

800,0 հազ. դրամ

1200,0 հազ. դրամ

1250,0 հազ. դրամ

 

2010թ. շահութահարկի ճշտված հաշվարկի հիման վրա շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (1800,0:6) և կատարվում է շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ:

 

Եռամսյակը

Շահութահարկի
կանխավճարը

Նվազագույն
շահութահարկը

Եռամսյակային
վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.2011թ.)

300,0 հազ. դրամ

150,0 հազ. դրամ

300,0 հազ. դրամ
(300,0>150,0)

2-րդ եռ.
(15.06.2011թ.)

300,0 հազ. դրամ

250,0 հազ. դրամ

300,0 հազ. դրամ
(300,0>250,0)

3-րդ եռ.
(15.09.2011թ.)

300,0 հազ. դրամ

350,0 հազ. դրամ

350,0 հազ. դրամ
(300,0<350,0)

4-րդ եռ.
(15.12.2011թ.)

300,0 հազ. դրամ

450,0 հազ. դրամ

450,0 հազ. դրամ
(300,0<450,0)

2011թ.

1200,0 հազ. դրամ

1200,0 հազ. դրամ

1400,0 հազ. դրամ

 

Oրինակ 25. Ռեզիդենտի 2010թ. հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2011թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2010թ. շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2010թ. շահութահարկի գումարը կազմել է 1800,0 հազ. դրամ: Այնուամենայնիվ` ռեզիդենտը 2011թ. հունիսի 10-ին հարկային մարմին ներկայացնում է 2010թ. շահութահարկի հաշվարկ (ճշտված), ըստ որի 2010թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 1200,0 հազ. դրամ: Ընդունենք, որ ռեզիդենտի 2010թ. 4-րդ եռամսյակի և 2011թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2011թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է, համապատասխանաբար` 150,0 հազ. դրամ, 250,0 հազ. դրամ, 350,0 հազ. դրամ և 450,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում, 2010թ. շահութահարկի հաշվարկի հիման վրա շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (1800,0:6):

 

Եռամ-
սյակը

Շահութահարկի
կանխավճարը

Նվազագույն
շահութահարկը

Եռամսյակային
վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.2011թ.)

300,0 հազ. դրամ

150,0 հազ. դրամ

300,0 հազ. դրամ
(300,0>150,0)

2-րդ եռ.
(15.06.2011թ.)

300,0 հազ. դրամ

250,0 հազ. դրամ

300,0 հազ. դրամ
(300,0>250,0)

3-րդ եռ.
(15.09.2011թ.)

300,0 հազ. դրամ

350,0 հազ. դրամ

350,0 հազ. դրամ
(300,0<350,0)

4-րդ եռ.
(15.12.2011թ.)

300,0 հազ. դրամ

450,0 հազ. դրամ

450,0 հազ. դրամ
(300,0<450,0)

2011թ.

1200,0 հազ. դրամ

1200,0 հազ. դրամ

1400,0 հազ. դրամ

 

2010թ. շահութահարկի ճշտված հաշվարկի հիման վրա շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմում է 200,0 հազ. դրամ (1200,0:6) և կատարվում է շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ:

 

Եռամ-
սյակը

Շահութահարկի
կանխավճարը

Նվազագույն
շահութահարկը

Եռամսյակային
վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.2011թ.)

200,0 հազ. դրամ

150,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ
(200,0>150,0)

2-րդ եռ.
(15.06.2011թ.)

200,0 հազ. դրամ

250,0 հազ. դրամ

250,0 հազ. դրամ
(200,0<250,0)

3-րդ եռ.
(15.09.2011թ.)

200,0 հազ. դրամ

350,0 հազ. դրամ

350,0 հազ. դրամ
(200,0<350,0)

4-րդ եռ.
(15.12.2011թ.)

200,0 հազ. դրամ

450,0 հազ. դրամ

450,0 հազ. դրամ
(200,0<450,0)

2011թ.

800,0 հազ. դրամ

1200,0 հազ. դրամ

1250,0 հազ. դրամ

 

թ. Ընթացիկ տարում ռեզիդենտի կողմից ինքնուրույն հայտնաբերված` նախորդ տարիներում ավելի կամ պակաս ցույց տրված եկամուտները և (կամ) նվազեցումները (որոնք բխում են հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) շահութահարկով հարկման նպատակով հաշվի են առնվում հայտնաբերման տարվա հարկվող շահույթը որոշելիս (եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները վերաբերում են ընթացիկ տարվան նախորդող 3 տարիներին), եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից կատարված` շահութահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ ընդգրկված տարիներին, և ընթացիկ, ինչպես նաև նախորդ տարիների շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ չի կատարվում:

Այդ դեպքերում հայտնաբերված գումարները չեն ազդելու ընթացիկ տարվա նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների մեծությունների վրա:

9.9. Ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկելիս հաշվի են առնվում նաև նախորդ տարում ստուգմամբ հայտնաբերված`

- շահութահարկի գումարները (անկախ այն հանգամանքից, թե որ տարիներին են վերաբերում հայտնաբերված լրացուցիչ գումարները), եթե հայտնաբերված գումարները վերաբերում են այն տարիներին, որոնց համար մինչև ստուգման ակտում արձանագրումը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացված են եղել շահութահարկի հաշվարկները։

Oրինակ 26. Ռեզիդենտի 2010թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 3000,0 հազ. դրամ, որը ներառում է 2010թ. սեպտեմբերին հարկային մարմինների կողմից ռեզիդենտի մոտ կատարված ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարները, որոնք վերաբերում են 2008-2009թթ. ռեզիդենտի գործունեությանը (ընդհանուր գումարով` 1200,0 հազ. դրամ): Ռեզիդենտը 2008-2009թթ. համար շահութահարկի հաշվարկները հարկային մարմին ներկայացրել է սահմանված ժամկետներում, իսկ 2010թ. համար շահութահարկի հաշվարկը` 2011թ. փետրվարի 22-ին:

Տվյալ դեպքում, 2011թ. շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 500,0 հազ. դրամ (3000,0:6), որի առաջին վճարումը պետք է կատարվի մինչև 2011թ. մարտի 15-ը (ներառյալ).

- այդ (նախորդ) տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարների լրացուցիչ գումարները` ելնելով լրացուցիչ հայտնաբերված հաստատագրված վճարների մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարներից:

Ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներում ավելի կամ պակաս ցույց տրված եկամուտները և (կամ) նվազեցումները շահութահարկով հարկման նպատակով հաշվի են առնվում հայտնաբերման տարվա հարկվող շահույթը որոշելիս (եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները վերաբերում են ընթացիկ տարվան նախորդող 3 տարիներին) և ընթացիկ, ինչպես նաև նախորդ տարիների շահութահարկի կանխավճարների եռամսյակային (մինչև 2011 թվականի հունվարի 1-ը` ամսական) գումարների վերահաշվարկ չի կատարվում, բացառությամբ հետևյալ դեպքերի`

- եթե ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիների արդյունքներով վճարման ենթակա լրացուցիչ շահութահարկի գումարներից որևէ մեկը վերաբերում է այն հաշվետու տարվանը, որի համար մինչև ստուգման ակտում արձանագրումը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացված չի եղել շահութահարկի հաշվարկը, ապա շահութահարկի կանխավճարների եռամսյակային (մինչև 2011 թվականի հունվարի 1-ը` ամսական) գումարների հաշվարկը (կամ վերահաշվարկը) կատարվում է այդ տարվա շահութահարկի հաշվարկի օրենքով սահմանված ներկայացման ժամկետից սկսած: Հետագայում ռեզիդենտի կողմից այդ տարվա շահութահարկի հաշվարկը ներկայացնելու դեպքում այն պետք է համապատասխանի ստուգման արդյունքներին` ստուգված ժամանակաշրջանի համար ստուգման արդյունքներին չհամապատասխանող շահութահարկի հաշվարկի ներկայացումը և շահութահարկի գծով պարտավորությունների ճշտումը կարող է տեղի ունենալ միայն ռեզիդենտի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով,

- եթե ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերվել են նախորդ տարիների հաշվետու ժամանակաշրջանների համար շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարների կամ պարզեցված հարկի լրացուցիչ գումարներ, ապա շահութահարկի կանխավճարների եռամսյակային (մինչև 2011 թվականի հունվարի 1-ը` ամսական) գումարների հաշվարկը (կամ վերահաշվարկը) կատարվում է այդ տարիների շահութահարկի հաշվարկի օրենքով սահմանված ներկայացման ժամկետից սկսած` ելնելով լրացուցիչ հայտնաբերված հաստատագրված վճարների կամ պարզեցված հարկի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարներից (եթե ռեզիդենտը շահութահարկի կանխավճար վճարող է):

Ընթացիկ տարում ստուգմամբ` նախորդ տարիներում ավելի (կամ պակաս) վճարված (կամ չվճարված) նվազագույն շահութահարկի եռամսյակային (մինչև 2011 թվականի հունվարի 1-ը` ամսական) վճարման գումարներ հայտնաբերելու դեպքում կատարվում է այդ եռամսյակների (ամիսների) նվազագույն շահութահարկի եռամսյակային (ամսական) վճարման գումարների վերահաշվարկ:

9.10. Ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներում պակաս վճարված (կամ չվճարված) շահութահարկի եռամսյակային (մինչև 2011 թվականի հունվարի 1-ը` ամսական) վճարման գումարների նկատմամբ հաշվարկվում են միայն տույժեր` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, և հարկային օրենսդրությամբ սահմանված տուգանքները (այդ թվում` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված տուգանքը) չեն կիրառվում:

Եթե ընթացիկ տարում` մինչև նախորդ տարվա շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետը (բայց ռեզիդենտի կողմից նախորդ տարվա շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց հետո), տվյալ ռեզիդենտի մոտ կատարված ստուգմամբ հայտնաբերվել է նախորդ տարվա լրացուցիչ շահութահարկի գումարներ, ապա հաշվարկված տուգանքները ենթակա են պետական բյուջե վճարման ստուգման ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ հայտնաբերված շահութահարկի գումարը` մինչև ընթացիկ տարվա ապրիլի 25-ը (ներառյալ): Այդ ժամկետից սկսվում է նախորդ տարվա հաշվարկված շահութահարկի (այդ թվում` լրացուցիչ հայտնաբերված) չվճարված շահութահարկի գումարների գծով տույժերի հաշվարկը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, իսկ չվճարված շահութահարկի եռամսյակային (մինչև 2011 թվականի հունվարի 1-ը` ամսական) վճարման գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկը ներկայացնելու պահին:

Oրինակ 27. Ռեզիդենտը 2011թ. ընթացքում շահութահարկի կանխավճարներ չի վճարում: Ռեզիդենտը 2012թ. փետրվարի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2011թ. շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2011թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ: 2012թ. փետրվար-մարտ ամիսներին հարկային մարմինների կողմից ռեզիդենտի մոտ կատարված ստուգմամբ լրացուցիչ գանձման է առաջադրվել շահութահարկ (400,0 հազ. դրամ), որը վերաբերում է 2011թ. ռեզիդենտի գործունեությանը: Ստուգման ակտը կազմվել է 2012թ. մարտի 10-ին:

Տվյալ դեպքում, հաշվարկված տուգանքները ռեզիդենտը պարտավոր է վճարել մինչև 2012թ. մարտի 20-ը (ներառյալ), իսկ 2011թ. շահութահարկի հաշվարկում արտացոլված և ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված 2011թ. շահութահարկի գումարները (600,0 և 400,0 հազ. դրամ)` մինչև 2012թ. ապրիլի 25-ը (ներառյալ): Այդ ժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր` շահութահարկի չվճարված գումարի նկատմամբ: Ընդ որում, 2012թ. շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ չի կատարվում:

Եթե ընթացիկ տարում` մինչև նախորդ տարվա շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետը (բայց ռեզիդենտի կողմից նախորդ տարվա շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց հետո), տվյալ ռեզիդենտի մոտ կատարված ստուգմամբ հայտնաբերվել է նախորդ տարվա լրացուցիչ շահութահարկի գումարներ, որոնք նվազագույն շահութահարկի գումարների պակաս հաշվարկելու արդյունք է, ապա լրացուցիչ հայտնաբերված շահութահարկի գումարը ենթակա է պետական բյուջե վճարման` մինչև ընթացիկ տարվա ապրիլի 25-ը (ներառյալ): Այդ ժամկետից սկսվում է նախորդ տարվա հաշվարկված շահութահարկի (այդ թվում` լրացուցիչ հայտնաբերված) չվճարված շահութահարկի գումարների գծով տույժերի հաշվարկը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, իսկ չվճարված շահութահարկի եռամսյակային (մինչև 2011 թվականի հունվարի 1-ը` ամսական) վճարման գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկը ներկայացնելու պահին:

Oրինակ 28. Ռեզիդենտը 2011թ. ընթացքում շահութահարկի կանխավճարներ չի վճարում: Ռեզիդենտը 2012թ. փետրվարի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2011թ. շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2011թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ: 2012թ. փետրվար-մարտ ամիսներին հարկային մարմինների կողմից ռեզիդենտի մոտ կատարված ստուգմամբ լրացուցիչ գանձման է առաջադրվել շահութահարկ (400,0 հազ. դրամ), որը վերաբերում է 2011թ. ռեզիդենտի գործունեությանը և 2011թ. նվազագույն շահութահարկի գումարների պակաս հաշվարկման արդյունք է: Ստուգման ակտը կազմվել է 2012թ. մարտի 10-ին:

Տվյալ դեպքում, 2011թ. շահութահարկի հաշվարկում արտացոլված և ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված 2011թ. շահութահարկի գումարները (600,0 և 400,0 հազ. դրամ) ռեզիդենտը պարտավոր է վճարել մինչև 2012թ. ապրիլի 25-ը (ներառյալ): Այդ ժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր` շահութահարկի չվճարված գումարի նկատմամբ, իսկ չվճարված նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է 2012թ. փետրվարի 10-ին: Ընդ որում, 2012թ. շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ չի կատարվում:

9.11. Հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարը նվազագույն շահութահարկի տարեկան գումարից պակաս լինելու դեպքում դրանց տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում` ռեզիդենտի լուծարման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` շահութահարկի եռամսյակային (մինչև 2011 թվականի հունվարի 1-ը` ամսական) վճարման գումարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն ռեզիդենտի հետագա տարիների շահութահարկի գումարներից (այդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը նվազագույն շահութահարկի տարեկան գումարից գերազանցելու դեպքում): Ընդ որում.

ա. եթե հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարը գերազանցում է նվազագույն շահութահարկի տարեկան գումարից, իսկ տվյալ տարում կատարված շահութահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը.

- գերազանցում է հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարին, ապա`

կատարված շահութահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարի և հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարի տարբերությունը ենթակա է հաշվանցման ռեզիդենտի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով.

- չի գերազանցում հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարին և գերազանցում է նվազագույն շահութահարկի տարեկան գումարը, ապա`

հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարի և կատարված շահութահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարի տարբերությունը վճարվում է պետական բյուջե, ընդ որում` այդ տարբերության գումարից առաջնահերթ նվազեցվում են նախորդ հաշվետու տարիներում վճարված և մինչ այդ չնվազեցված նվազագույն շահութահարկի տարեկան գումարները.

- չի գերազանցում նվազագույն շահութահարկի տարեկան գումարը, ապա`

հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարի և կատարված շահութահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարի տարբերությունը վճարվում է պետական բյուջե, ընդ որում` հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարի և նվազագույն շահութահարկի տարեկան գումարի տարբերության գումարից առաջնահերթ նվազեցվում են նախորդ հաշվետու տարիներում վճարված և մինչ այդ չնվազեցված նվազագույն շահութահարկի տարեկան գումարները.

բ. եթե հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարը չի գերազանցում նվազագույն շահութահարկի տարեկան գումարից, իսկ տվյալ տարվա համար կատարված շահութահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը.

- գերազանցում է նվազագույն շահութահարկի տարեկան գումարը, ապա`

կատարված շահութահարկի եռամսյակային վճարների գումարների հանրագումարի և նվազագույն շահութահարկի տարեկան գումարի տարբերությունը ենթակա է հաշվանցման ռեզիդենտի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով,

նվազագույն շահութահարկի տարեկան գումարի և հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարի տարբերությունը որպես նվազագույն շահութահարկի գումար ենթակա չէ վերադարձման (այդ թվում` ռեզիդենտի լուծարման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` շահութահարկի եռամսյակային վճարների գումարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն հետագա տարիների ռեզիդենտի գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարներից (վերջիններս այդ տարիների նվազագույն շահութահարկի տարեկան գումարներից գերազանցելու դեպքում).

- չի գերազանցում նվազագույն շահութահարկի տարեկան գումարը և գերազանցում է հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը, ապա`

նվազագույն շահութահարկի տարեկան գումարի և կատարված շահութահարկի եռամսյակային վճարների գումարների տարբերությունը վճարվում է պետական բյուջե,

կատարված շահութահարկի եռամսյակային վճարների գումարների հանրագումարի և հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարի տարբերությունը որպես նվազագույն շահութահարկի գումար ենթակա չէ վերադարձման (այդ թվում` ռեզիդենտի լուծարման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` շահութահարկի եռամսյակային վճարման գումարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն հետագա տարիների ռեզիդենտի գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարներից (վերջիններս այդ տարիների նվազագույն շահութահարկի տարեկան գումարներից գերազանցելու դեպքում).

- չի գերազանցում հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարը, ապա`

նվազագույն շահութահարկի տարեկան գումարի և կատարված շահութահարկի եռամսյակային վճարների գումարների տարբերությունը վճարվում է պետական բյուջե:

9.12. Սահմանված ժամկետներում ռեզիդենտի կողմից շահութահարկի եռամսյակային վճարման գումարների մուծումներ չկատարելու դեպքում տույժերը կիրառվում են ժամանակին չմուծված շահութահարկի եռամսյակային վճարների գումարների նկատմամբ` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով: Հաշվետու տարվա շահութահարկի եռամսյակային վճարման գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին հաշվետու տարվա շահութահարկի գումարի հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը (բայց ոչ ուշ հաշվետու տարվանը հաջորդող ապրիլի 25-ը): Շահութահարկի եռամսյակային վճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն (բացառությամբ` սույն հրահանգի 9.8-րդ կետի «ը» ենթակետում նշված դեպքերի):

Oրինակ 29. Ռեզիդենտը 2012թ. ապրիլի 12-ին հարկային մարմին ներկայացրել է 2011թ. շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2011թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1800,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2011թ. նվազագույն շահութահարկի տարեկան գումարը կազմում է 1000,0 հազ. դրամ (100,0+200,0+300,0+400,0), իսկ շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 1000,0 հազ. դրամ (4x250,0): Ընդունենք նաև, որ 2011թ. 4-րդ եռամսյակի և 2012թ. 1-ին եռամսյակի հաշվով հաշվարկված 2012թ. 1-ին և 2-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները կազմում են, համապատասխանաբար` 220,0 հազ. դրամ և 280,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2011թ. և 2012թ. 1-ին եռամսյակի ընթացքում շահութահարկի պարտավորությունները կատարել է սահմանված ժամկետներում և չափերով:

Տվյալ դեպքում, 2011թ. շահութահարկի հաշվարկի հիման վրա շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ (1800,0:6): Այնուամենայնիվ`

 

Եռամ-
սյակը

Շահութահարկի
կանխավճարը

Նվազագույն
շահութահարկը

Եռամսյակային
վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.2011թ.)

250,0 հազ. դրամ

100,0 հազ. դրամ

250,0 հազ. դրամ
(250,0>100,0)

2-րդ եռ.
(15.06.2011թ.)

250,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ

250,0 հազ. դրամ
(250,0>200,0)

3-րդ եռ.
(15.09.2011թ.)

250,0 հազ. դրամ

300,0 հազ. դրամ

300,0 հազ. դրամ
(250,0<300,0)

4-րդ եռ.
(15.12.2011թ.)

250,0 հազ. դրամ

400,0 հազ. դրամ

400,0 հազ. դրամ
(200,0<400,0)

2011թ.

1000,0 հազ. դրամ

1000,0 հազ. դրամ

1200,0 հազ. դրամ

1-ին եռ.
(15.03.2012թ.)

250,0 հազ. դրամ

220,0 հազ. դրամ

250,0 հազ. դրամ
(250,0>220,0)

2-րդ եռ.
(15.06.2012թ.)

350,0 հազ. դրամ
(300,0+(300,0-250,0))

280,0 հազ. դրամ

350,0 հազ. դրամ
(350,0>280,0)

 

Ռեզիդենտը մինչև 2012թ. ապրիլի 25-ը (ներառյալ) վճարում է 2011թ. շահութահարկի գումարը` 600,0 հազ. դրամ (1800,0-1200,0), իսկ մինչև 2012թ. մարտի 15-ը (ներառյալ) վճարում է 2012թ. 1-ին եռամսյակի շահութահարկի կանխավճարի գումարը` 250,0 հազ. դրամ և մինչև 2012թ. հունիսի 15-ը (ներառյալ) վճարում է 2012թ. 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի գումարը` 350,0 հազ. դրամ:

Նույն օրինակում, եթե ռեզիդենտը 2011թ. և 2012թ. 1-ին եռամսյակի ընթացքում շահութահարկի պարտավորությունները կատարել է ոչ ամբողջությամբ, ապա 2011թ. համար չվճարված շահութահարկի եռամսյակային վճարման գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր` մինչև 2012թ. ապրիլի 12-ը (ներառյալ): Տույժերի հաշվարկի դադարեցումը չի վերաբերում 2012թ. 1-ին եռամսյակում չվճարված շահութահարկի եռամսյակային վճարման գումարներին: Միաժամանակ` 2012թ. ապրիլի 25-ից հետո տույժեր են հաշվարկվելու նաև 2011թ. շահութահարկի չվճարված գումարի նկատմամբ:

Oրինակ 30. Ռեզիդենտը 2012թ. ապրիլի 12-ին հարկային մարմին ներկայացրել է 2011թ. շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2011թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 900,0 հազ. դրամ: Ընդունենք, որ նվազագույն շահութահարկի տարեկան գումարը կազմում է 1000,0 հազ. դրամ (100,0+200,0+300,0+400,0), իսկ շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 1000,0 հազ. դրամ (4x250,0): Ընդունենք նաև, որ 2011թ. 4-րդ եռամսյակի և 2012թ. 1-ին եռամսյակի հաշվով հաշվարկված 2012թ. 1-ին և 2-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը կազմում է, համապատասխանաբար` 220,0 հազ. դրամ և 280,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2011թ. և 2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում շահութահարկի պարտավորությունները կատարել է սահմանված ժամկետներում և չափերով:

Տվյալ դեպքում, 2011թ. շահութահարկի հաշվարկի հիման վրա շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 150,0 հազ. դրամ (900,0:6): Այնուամենայնիվ`

 

Եռամ-
սյակը

Շահութահարկի
կանխավճարը

Նվազագույն

շահութահարկը

Եռամսյակային

վճարման գումարը

1-ին եռ.
(15.03.2011թ.)

250,0 հազ. դրամ

100,0 հազ. դրամ

250,0 հազ. դրամ

(250,0>100,0)

2-րդ եռ.
(15.06.2011թ.)

250,0 հազ. դրամ

200,0 հազ. դրամ

250,0 հազ. դրամ

(250,0>200,0)

3-րդ եռ.
(15.09.2011թ.)

250,0 հազ. դրամ

300,0 հազ. դրամ

300,0 հազ. դրամ

(250,0<300,0)

4-րդ եռ.
(15.12.2011թ.)

250,0 հազ. դրամ

400,0 հազ. դրամ

400,0 հազ. դրամ

(250,0<400,0)

2011թ.

1000,0 հազ. դրամ

1000,0 հազ. դրամ

1200,0 հազ. դրամ

1-ին եռ.
(15.03.2012թ.)

250,0 հազ. դրամ

220,0 հազ. դրամ

250,0 հազ. դրամ

(250,0>220,0)

2-րդ եռ.
(15.06.2012թ.)

50,0 հազ. դրամ
(150,0+(150,0-250,0))

280,0 հազ. դրամ

280,0 հազ. դրամ

(50,0<280,0)

 

Ռեզիդենտի կողմից 2011թ. համար ավելի վճարված շահութահարկի գումարը 200,0 հազ. դրամ (1200,0-1000,0) հաշվանցվում է ռեզիդենտի շահութահարկի առաջիկա պարտավորությունների դիմաց (այդ դեպքում ռեզիդենտը 2012թ. հունիսի 15-ին պետք է վճարի 80,0 հազ. դրամ (280,0-200,0)), կամ` հաշվանցվում է ռեզիդենտի այլ պարտավորությունների դիմաց կամ վերադարձվում է ռեզիդենտին (այդ դեպքերում ռեզիդենտը 2012թ. հունիսի 15-ին պետք է վճարի 280,0 հազ. դրամ), իսկ նվազագույն շահութահարկի տարեկան գումարի և հաշվարկված շահութահարկի գումարի տարբերությունը` 100,0 հազ. դրամ (1000,0-900,0) հաշվանցվում է միայն ռեզիդենտի հետագա տարիների շահութահարկի գումարներից:

Նույն օրինակում, եթե ռեզիդենտը 2011թ. և 2012թ. 1-ին եռամսյակի ընթացքում շահութահարկի պարտավորությունները կատարել է ոչ ամբողջությամբ, ապա 2011թ. համար չվճարված շահութահարկի եռամսյակային վճարման գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր` մինչև 2012թ. ապրիլի 12-ը (ներառյալ): Տույժերի հաշվարկի դադարեցումը չի վերաբերում 2012թ. 1-ին եռամսյակում չվճարված շահութահարկի եռամսյակային վճարման գումարներին: Միաժամանակ` 2012թ. ապրիլի 25-ից հետո տույժեր են հաշվարկվելու նաև 2011թ. շահութահարկի չվճարված գումարի նկատմամբ:

Սույն հրահանգի 9.7 կետի «ե» ենթակետի և 9.8-րդ կետի «է» ենթակետի պայմաններում հաշվարկված կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը տվյալ տարվա շահութահարկի գումարի 2/3-ից պակաս լինելու դեպքում ռեզիդենտը վճարում է տույժ (շահութահարկի գումարի 1/6-ի հաշվով հաշվարկված շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարի և տվյալ եռամսյակին վճարված շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարի տարբերության նկատմամբ)` շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարի համար հրահանգի 9.4-րդ կետում նախատեսված վճարման օրվանից մինչև հարկային մարմնին շահութահարկի գումարի հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:»:

18. Հրահանգի 9.17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Շահութահարկի պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև շահութահարկի պարտավորություններից ավելի վճարված գումարները անձնական հաշվի քարտում հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող շահութահարկի հաշվարկներում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում շահութահարկի պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Ռեզիդենտի լուծարման դեպքում շահութահարկի մինչև 100 դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

Շահութահարկի պարտավորությունները (այդ թվում` նվազագույն շահութահարկի տարեկան գումարները) անձնական հաշվի քարտում հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ շահութահարկի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ շահութահարկի հաշվարկների ներկայացման ամսաթվից: Նշվածը վերաբերում է նաև շահութահարկի ճշտված հաշվարկներով առաջացող շահութահարկի պարտավորություններին:

Որևէ հաշվետու ժամանակաշրջան (տարի) սկսվում է տվյալ հաշվետու տարվա հունվարի 1-ից (նոր ստեղծված ռեզիդենտների համար` պետական գրանցման (հաշվառման) պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ով: Հարկային մարմին շահութահարկի հաշվարկները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ` ռեզիդենտի լուծարման դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը (վերջնաժամկետը) և դրանից հետո ներկայացված մեկից ավելի շահութահարկի հաշվարկներ ներկայացված լինելու դեպքում առաջինը ներկայացված շահութահարկի հաշվարկը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկ, իսկ մյուսները` շահութահարկի ճշտված հաշվարկներ:

Ռեզիդենտի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ և լուծարային շահութահարկի հաշվարկները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներ, եթե այդ շահութահարկի հաշվարկները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ռեզիդենտը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Ռեզիդենտի միջանկյալ և (կամ) լուծարային շահութահարկի հաշվարկները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են շահութահարկի հաշվարկներ, որոնք չեն համարվում շահութահարկի ճշտված հաշվարկներ:

Հաշվարկված շահութահարկի պարտավորության գումարները և հաշվանցվող գումարները չեն կարող փոփոխվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի` այդ ժամկետը լրանալուց հետո շահութահարկի պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող շահութահարկի հաշվարկներ չեն կարող ներկայացվել (այսինքն` շահութահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում):

Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում շահութահարկի գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող 3 տարի հետո (նշված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ շահութահարկի գծով պարտավորությունների հաշվարկման հարկային մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 29.07.2010թ. «Հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստն արձանագրելու կարգը սահմանելու մասին» N 972-Ն որոշմամբ սահմանված կարգով արձանագրելու պահից, և կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին): Հաշվարկված շահութահարկի պարտավորության գումարները ստուգմամբ չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի:

Ռեզիդենտի շահութահարկի պարտավորությունների դիմաց հաշվանցումը, շահութահարկի գերավճարի հաշվին պետական բյուջեի նկատմամբ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը իրականացվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և այդ օրենքի 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:»:

19. Հրահանգի 9.13-րդ, 9.14-րդ, 9.17-րդ, 11.3-րդ և 11.5-րդ կետերում «ամսական» բառը փոխարինել «եռամսյակային» բառով:

20. Հրահանգի հավելվածում`

1) «Շահութահարկի հաշվարկ»-ում`

ա. 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` հաշվի առած ստուգման արդյունքները ((տող0100-տող0100Ա) +(տող0200-տող0200Ա)) կամ զուտ ակտիվները

0300

 

4. Հարկվող շահույթի (կամ զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները

0400

   

5. Հարկվող շահույթը (կամ զուտ ակտիվները)` հաշվի առած հարկվող շահույթի (կամ զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները (տող0300+տող0400)

0500

 
»,

 

բ. 15-րդ բաժնի վերնագրում և [1501], [1503] ու [1500] տողերում «ամսական» բառը փոխարինել «եռամսյակային» բառով,

գ. 15-րդ բաժնի [1500] տողում «500.0» թիվը փոխարինել «500000» թվով,

դ. Աղյուսակ 1-ի վերնագիրը և աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները` ըստ եռամսյակների

Աղյուսակ 1

Եռամսյակ

I

II

III

IV

Ընդամենը

Գումար

         
».

 

2) Շահութահարկի հաշվարկի լրացման ցուցումներում`

ա. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հաշվարկում թվային տվյալները լրացվում են դրամներով` առանց լումաների, իսկ շահութահարկի հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ:»,

բ. 1-ին կետում 0100 և 0100Ա տողերի, 2-րդ կետի 0200 և 0200Ա տողերի բացատրություններում «և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով» բառերը փոխարինել «օրենքով» բառով,

գ. 2-րդ կետում 0246 տողի բացատրությունից հանել «(բացառությամբ` նախորդ տարում Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերը,

դ. 3-րդ կետը «հանրագումար» բառից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվները» բառերով,

ե. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Հաշվարկի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի (կամ զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները») և 0400 տողում ցույց են տրվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվների) նվազեցման արտոնության (այդ թվում` Օրենքի 36.3-րդ և 36.4-րդ հոդվածներով սահմանված արտոնությունների) գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:»,

զ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Հաշվարկի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը (կամ զուտ ակտիվները)` հաշվի առած հարկվող շահույթի (կամ զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց են տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվները (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:»,

է. 13-րդ կետի առաջին պարբերությունում և 1302 տողի բացատրությունում, 15-րդ կետի առաջին պարբերությունում և 1503 ու 1500 տողերի բացատրություններում, 16-րդ կետում «ամսական» բառը փոխարինել «եռամսյակային» բառով,

ը. 15-րդ կետում 1500 տողի բացատրությունում`

- «1/16-ի» բառը փոխարինել «1/6-ի» բառով,

- «500,0» թիվը փոխարինել «500000» թվով.

3) «Շահութահարկի պարզեցված հաշվարկ»-ում`

ա. 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` հաշվի առած ստուգման արդյունքները ((տող0100-տող0100Ա) +(տող0200-տող0200Ա)) կամ զուտ ակտիվները

0300

  

4. Հարկվող շահույթի (կամ զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները

0400

 

5. Հարկվող շահույթը (կամ զուտ ակտիվները)` հաշվի առած հարկվող շահույթի (կամ զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները (տող0300+տող0400)

0500

 
»,

բ. Աղյուսակ 1-ի վերնագիրը և աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները` ըստ եռամսյակների

 

Աղյուսակ 1

 

Եռամսյակ

I

II

III

IV

Ընդամենը

Գումար

         
».

 

4) Շահութահարկի պարզեցված հաշվարկի լրացման ցուցումներում`

ա. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հաշվարկում թվային տվյալները լրացվում են դրամներով` առանց լումաների, իսկ շահութահարկի հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ:»,

բ. 1-ին կետում 0100 և 0100Ա տողերի, 2-րդ կետի 0200 և 0200Ա տողերի բացատրություններում «և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով» բառերը փոխարինել «օրենքով» բառով,

գ. 2-րդ կետում 0204Բ տողի բացատրությունից հանել «(բացառությամբ` նախորդ տարում Օրենքի 46-րդ հոդվածի 3-դ կետով նախատեսված դեպքերի)» բառերը,

դ. 3-րդ կետը «հանրագումար» բառից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվները» բառերով,

ե. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Հաշվարկի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի (կամ զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները») և 0400 տողում ցույց են տրվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվների) նվազեցման արտոնության (այդ թվում` Օրենքի 36.3-րդ և 36.4-րդ հոդվածներով սահմանված արտոնությունների) գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:»,

զ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Հաշվարկի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը (կամ զուտ ակտիվները)` հաշվի առած հարկվող շահույթի (կամ զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց են տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվները (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:»,

է. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Հաշվարկի 6-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը (տող 0600)` ներառելով նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարները (տող 0600Ա).»,

ը. 13-րդ կետի առաջին պարբերությունում և 1302 տողի բացատրությունում, 15-րդ կետում «ամսական» բառը փոխարինել «եռամսյակային» բառով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան