Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.15/10(362) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.04.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 ապրիլի 2010 թ.

N 160-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՈՒՅՍԻ ՓԱՐՈՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 046 ԵՎ ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 902 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դ) ենթակետով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով, 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով 2010 թվականի ապրիլի 1-ի ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 20/13 եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Կասեցնել «Հույսի Փարոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 046 և տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 902 լիցենզիաների գործողությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման» և «Տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման» կարգերի 8-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներն ու պայմանները (ուսումնական տարածք և լաբորատոր բազա, դասարան-խաղասենյակ, հանգստի սենյակ, գրադարանային-տեղեկատվական համակարգ) խախտելու հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` «Հույսի Փարոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ ընդհանուր կրթական և տարրական ընդհանուր կրթական ծրագրերով սովորողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ` նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությանը:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Նախարար`

Ա. Աշոտյան