«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11810447
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 նոյեմբերի 2010 թ. թիվ 781-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 147-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մարտի 2-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փասաթղթերը հաստատելու մասին» N 147-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված մեկ անձից կատարվող գնումների անվանացանկը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ.
29. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների ձեռքբերում:
Նախարար |
Տ. Դավթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|