ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 մարտի 2010 թ. |
N 410-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
Ա/Ձ Լուսինե Սիմոնյան | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում) |
«Դավ-Վարդ» ՍՊԸ | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում) |
Ա/Ձ Վահե Հայրապետյան | բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
«Դոկտոր Դենթ» ՍՊԸ | բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 18.03.2010թ. N 410-Ա հրաման)
Հ/հ |
Ֆիզ. անձ- |
Ֆիզ. անձ՝ |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Գրանց-ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման |
Գործողու-թյան ժամկետը |
1 |
«Դավ-Վարդ» ՍՊԸ |
Արարատի մարզ, |
Կ-XX-001319 |
18.03.2010 |
38 |
Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
Արարատի մարզ, գ. Բերքանուշ |
անժամկետ |
2 |
Ա/Ձ Լուսինե Սիմոնյան |
ք. Արտաշատ, Արարատյան փող., |
Ա-XX-000625 |
18.03.2010 |
51 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
Արարատի մարզ, |
անժամկետ |
3 |
Ա/Ձ Վահե Հայրապետյան |
Արմավիրի մարզ, |
Ա-XX-000366 |
18.03.2010 |
41 |
Բժշկական օգնություն և սպասարկում(Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) |
ք. Արմավիր, Հանրապետության փող., 1 շ. |
անժամկետ |
4 |
«Դոկտոր Դենթ» ՍՊԸ |
ք. Երևան, |
Կ-XX-001403 |
18.03.2010 |
48 |
Բժշկական օգնություն և սպասարկում(Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) |
ք. Երևան, |
անժամկետ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|