Basic information
Number
N 1226-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (04.12.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2004.12.27/29(177) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
03.12.2004
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
03.12.2004
Effective date
04.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 դեկտեմբերի 2004 թվականի N 1226-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Սուրբ Թերեզայի անվան գթության քույրերի բժշկական ինստիտուտ» ՍՊԸ լիցենզիան «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի անվամբ վերաձեվակերպելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը,

 

Հրամայում եմ`

 

1. «Սուրբ Թերեզայի անվան գթության քույրերի բժշկական ինստիտուտ» ՍՊԸ-ին 2004 թվականի ապրիլի 13-ին տրված թիվ Կ-XX-000012 բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան վերաձևակերպել «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով։

2. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին՝

2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

2.2. համապատասխան փոփոխություններ կատարել լիցենզիաների մեջ.

2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

 Ն. Դավիդյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation