Գլխավոր տեղեկություն
Համար
N 251-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
26.07.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

26 հուլիսի 2010 թ.
ք. Երևան

 N 251-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 26.07.2010թ. կայացած նիստերի).

 

Հրամայում եմ`

 

1. Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հողվածի 7-րդ կետի պահանջի՝ «Հաղպատ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0789 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 20.07.10թ. թիվ 244-Լ հրամանով՝ համարել վերացված։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Էդուարդո» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0421 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 22.07.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Գահագ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0847 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

«Մելանի-Ար» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան
.

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (26.07.2010թ. հր. N 251-Լ)

Հ/հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը,

գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողության ժամկետը

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկություններ

1

«Հաղպատ» ՍՊԸ

ք. Երևան, Վրացական 21 շ., բն. 17

ԱԳ 0789

18.07.08թ.

00003068

784

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

 

կոմիտեի 20.07.10թ. թիվ 244-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված

2

«Էդուարդո» ՍՊԸ

Երևան, Պարույր Սևակի 1/1, բն. 17

ԱԳN0421

24.07.03թ.

00017956

421

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

 

3

«Գահագ» ՍՊԸ

ք. Աշտարակ, Թադևոսյան 11

ԱԳ 0847

11.08.09թ.

05017325

842

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

դադարեցվել է դիմումի համաձայն

 

4

«Մելանի-Ար» ՍՊԸ

ք. Սևան, Նալբանդյան 51/2

ԱԳ 0921

26.07.10թ.

08613878

916

Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում