Գլխավոր տեղեկություն
Համար
N 234-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
13.07.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

13 հուլիսի 2010 թ.
ք. Երևան

 N 234-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 13.07.2010թ. կայացած նիստերի).

Հրամայում եմ`

 

1. «Զարգացման ուղիներ» ՍՊ ընկերության կողմից իրականացված

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կամարիսում գտնվող 93.3 քմ շինության և 0.1446 քմ հողամասի

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կամարիսում 3 փ., թիվ 5 հասցեում գտնվող 205.9 քմ շինության և 0.1062 քմ հողամասի

ՀՀ ք. Աբովյան, Սևանի փ. 4/1 շենք, թիվ 101 հասցեում գտնվող 53.63 քմ շինության

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Զառում գտնվող 147.4 քմ շինության, 0.3426 քմ հողամասի և 22.8 քմ ավտոտնակի

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արտամետ 2-րդ փ. 3/3 հասցեում գտնվող 113.5 քմ բնակարանի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների կոպիտ խախտումներով։

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Զարգացման ուղիներ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0545 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մեսրոպյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0415 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն Ռակե ՍՊ ընկերության «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության ԱԳ N 0841 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

«ԼԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։

«Արթուր և Աննա» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (13.07.2010թ. հր. N 234-Լ)

Հ/հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը,

գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործունեության

տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողության ժամկետը

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկություններ

1

«Զարգացման ուղիներ» ՍՊԸ

Երևան, Նժդեհի 4, բն. 2

ԱԳN0545

23.03.05թ.

02225753

545

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է խախտումների պատճառով

 

2

Ռաֆիկ Մեսրոպյան (ԱՁ)

Երևան, Ավանեսովի անց. 8,
բն. 15

ԱԳN0415

09.07.03թ.

22602021

415

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

 

3

«Ռակե» ՍՊԸ

Երևան, Հանրապե-տության 45

ԱԳN0841

09.07.09թ.

02700379

836

Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

 

4

«Վի Էմ-Ար Փի» ՍՊԸ

ՀՀ Սյունիքի մարզ, գ. Խնձորեսկ

ԱԳN0914

13.07.10թ.

09212841

909

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում

5

«Արթուր և Աննա» ՍՊԸ

Ք. Սիսիան, Իսրայել Օրու 1ա/25

ԱԳN0915

13.07.10թ.

09808395

910

Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում