Գլխավոր տեղեկություն
Համար
N 125-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
22.04.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

 22 ապրիլի 2010 թ.
ք. Երևան

 N 125-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 22.04.2010թ. կայացած նիստերի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Վ. Ս. Աուդիտ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0548 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 20.04.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Ալեքսանյան Ընդ Փարթներս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0670 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 22.04.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Ակվարիուս» ՍՊ ընկերության «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության ԱԳ N 0844 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

ա/ «Մուշ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությանը և «Ունիկո էյջիէս Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։

բ/ «Գոլդ-Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

գ/ «Գեոինֆո» ՍՊ ընկերությանը և «ՔՕՇԿ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (22.04.2010թ. հր. N 125-Լ)

Հ/հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը,
գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողության ժամկետը

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկություններ

1.

«Վ. Ս. Աուդիտ» ՍՊԸ

Արարատի մ-զ,
Նոր Խարբերդ, Սասունի 21

ԱԳ 0548

21.04.05թ.

03803594

548

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է տա-րեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

 

2.

«Ալեքսանյան Ընդ Փարթներս» ՍՊԸ

ք. Երևան, Չարենցի 4, բն. 76

ԱԳ 0670

20.04.07թ.

015558221

668

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

3.

«Ակվարիուս» ՍՊԸ

ք. Եղեգնաձոր, Միկոյան 3

ԱԳ 0844

27.07.09թ.

08902266

839

Տեղագրական քարտեզագրման և հողաշինարա-րական աշխատանքների իրականացում

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

4.

«Մուշ Քոնսթրաքշն» ՍՊԸ

Ք. Սիսիան, Ֆիզկուլտուր-նիկների 6/35

ԱԳ 0890

22.04.10թ.

09810835

885

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում

5.

«Ունիկո Էյջիէս Ռիելթի» ՍՊԸ

Ք. Վանաձոր, Ուսանողական փ. թիվ 10

ԱԳ 0891

22.04.10թ.

06940066

886

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում

6.

«Գոլդ-Ռիելթի» ՍՊԸ

Ք. Երևան, Բակունցի
1-ին նրբ., 3 շ., բն. 24

ԱԳ 0892

22.04.10թ.

00869445

887

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում

7.

«Գեոինֆո» ՍՊԸ

ք. Երևան, Գյուլիքեխվյան 35, բն. 12

ԱԳ 0893

22.04.10թ.

00860312

888

Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում

8.

«ՔՕՇԿ» ՍՊԸ

Ք. Եղեգնաձոր Բաղդասարյան 2 նրբ., տ. 1

ԱԳ 0894

22.04.10թ.

08909558

889

Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում