ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 հունիսի 2010 թ. |
N 538-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 359-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՎԱՀԱՆ ԵՎ ՍՈՖԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ N 138 ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԼՐԻՎ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ N 139 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 7-րդ կետերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով`
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2002 թ. օգոստոսի 19-ի N 359-Մ հրամանը և դրա հիմքով տրված NN 138, 139 լիցենզիաները և, այդ կապակցությամբ, դադարեցնել «Վահան և Սոֆի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական գործունեության N 138, N 139 լիցենզիաների գործողությունները:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|