«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 32010412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
20 հոկտեմբերի 2010 թ. |
N 180-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՓԱՐՏ-145-Ի ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1 մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2009թ. N 1318-Ա որոշման.
Հրամայում եմ`
1. Ընդունել և անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Հաստատված տեխսպասարկման կազմակերպություններ» ՓԱՐՏ-145 (PART-145) կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպություններին մինչև 2011 թվականի մարտի 1-ը համապատասխան սերտիֆիկատ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի »Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 61-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգ»-ին կամ «Հաստատված տեխսպասարկման կազմակերպություններ» ՓԱՐՏ-145 (PART-145) կանոնակարգին համապատասխան՝ ելնելով հայտատուի հայտից:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 61-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգ»-ին համապատասխան մինչև 2011 թվականի մարտի 1-ը օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկատ ստացած կազմակերպությունների սերտիֆիկատները գործում են մինչև դրանցում նշված ժամկետը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Հավելված |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2022, N 10-Ն | 14.12.2022, N 180-Ն | |
10.04.2017, N 101-Ն | 20.05.2017, N 180-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|