Գլխավոր տեղեկություն
Համար
N 473-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.05.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 մայիսի 2010 թ.

 N 473-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն


«ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ (2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգ»-ի 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացությունը`

 

Հրամայում եմ՝

 

1. «ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական ընդհանուր (2-րդ աստիճան) կրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 230 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

 Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան