ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
8 հոկտեմբերի 2010 թ. |
N 356-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 08.10.2010թ. կայացած նիստերի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 01.10.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Կար- Գետափ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0853 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
1) «Ամինտաս Գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա.
2) «Վիգէմ-Օրբիտա» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(08.10.2010թ. հր. 356-Լ)
Հ/հ |
Ֆիզիկական անձ |
Բնակության վայրը, |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկություններ |
1 |
«Կար-Գետափ» ՍՊԸ |
Ք. Գորիս, Օրբելյանների 37/17 |
ԱԳ0853 |
08.10.08թ. |
09212583 |
848 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
անժամկետ |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
2 |
«Ամինտաս Գրուպ» ՍՊԸ |
Ք. Երևան, Արցախի 23/6 |
ԱԳ0930 |
08.10.10թ. |
00453413 |
925 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
անժամկետ |
Լիցենզիայի տրամադրում | |
3 |
«Վիգէմ-Օրբիտա» ՍՊԸ |
Ք. Երևան, Զաքիյան 2, |
ԱԳ0931 |
07.09.10թ. |
02566012 |
926 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
անժամկետ |
Լիցենզիայի տրամադրում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|