Գլխավոր տեղեկություն
Համար
N 602-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.17/58(792) Հոդ.323
Ընդունող մարմին
Մշակույթի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.09.2010
Ստորագրող մարմին
Մշակույթի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11110371

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 սեպտեմբերի 2010 թ. 

 N 602-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՆՔԻ, ՀԱՅՏԻ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 389-Ն ՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 390-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ, 15-րդ կետերի պահանջներով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու և սեփականատիրոջը տեղեկանք տալու կարգը»` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու վերաբերյալ սեփականատիրոջը տրվող տեղեկանքի ձևը»՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտի ձևը»` համաձայն N 3 հավելվածի:

4. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտերի գրանցամատյանի ձևը»` համաձայն N 4 հավելվածի:

5. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցված կամ գրանցման ենթակա չլինելու վերաբերյալ սեփականատիրոջը տրվող տեղեկանքների գրանցամատյանի ձևը»` համաձայն N 5 հավելվածի:

6. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 11-ի «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու վերաբերյալ սեփականատիրոջը տրվող տեղեկանքի ձևը և տալու կարգը հաստատելու մասին» N 389-Ն և 2005 թվականի օգոստոսի 11-ի «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները գրանցելու հայտի քննարկման և գրանցման հետ կապված փաստաթղթերի ներքին շրջանառության ընթացակարգը սահմանելու մասին» N 390-Ն հրամանները:

7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Նախարար`

 Հ. Պողոսյան

 

 

Հավելված N 1

ՀՀ մշակույթի նախարարի

2010 թ. սեպտեմբերի 14-ի

N 602-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ

 

1. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում (այսուհետ` պահպանական ցուցակ) պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտատուն ներկայացնում է հայտ (հավելված N 3) ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) պետի անունով: Հայտին կցվում են գրանցման ենթակա մշակութային արժեքի մասին փորձագիտական եզրակացության պատճենը, նույն մշակութային արժեքի երկու գունավոր լուսանկար (13 x 18 չափսերի):

2. Սույն կարգին համապատասխան` պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կամ չգրանցելու և սեփականատիրոջը տեղեկանք տալու գործընթացի իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումը գործակալության մշակութային արժեքների պահպանության հարցերով զբաղվող բաժինն է (այսուհետ` բաժին):

3. Բաժինը հայտը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտերի» գրանցամատյանում (հավելված N 4) և յուրաքանչյուր հայտատուի համար կազմում է գործ` բաղկացած հայտից, փորձագիտական եզրակացության պատճենից, մշակութային արժեքի լուսանկարից:

4. Գործը պահպանվում է գործակալությունում անժամկետ: Գործակալությունը պատասխանատու է հայտատուի տվյալների գաղտնիության համար:

5. Հայտերի գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ, որի էջերը համարակալվում, կարվում և կնքվում են լիազորված պետական մարմնի կնիքով: Գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա սկզբից: Հայտի գրանցման համարը տվյալ հայտատուի գործի ծածկագիրն է: Այն ներառում է գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը:

6. Գործակալության պետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է մշակութային ժառանգության պահպանության խորհրդի (այսուհետ` խորհուրդ) նախագահին նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին և խորհրդի քարտուղարին է հանձնում պահպանական ցուցակում գրանցման ենթակա մշակութային արժեքի սեփականատիրոջ հայտի ու փորձագիտական եզրակացության պատճենները և լուսանկարը` նիստի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար:

7. Խորհրդի նախագահը հայտը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է խորհրդի նիստ:

8. Խորհուրդը քննարկման արդյունքում տալիս է պահպանական ցուցակի չափորոշիչներին մշակութային արժեքի համապատասխանության կամ անհամապատասխանության մասին եզրակացություն, որը հայտատուի գործի հետ պահպանվում է գործակալությունում:

9. Հայտով ներկայացված յուրաքանչյուր առարկայի տրվում է առանձին եզրակացություն և դրան համապատասխան` նույն ձևի տեղեկանք պահպանական ցուցակում գրանցված լինելու կամ գրանցման ենթակա չլինելու վերաբերյալ (հավելված N 2):

10. Խորհրդի դրական եզրակացության դեպքում գործակալության պետի հանձնարարականի հիման վրա բաժնի պետը մշակութային արժեքը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է պահպանական ցուցակում և գրանցումը կատարելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է մշակութային արժեքը պահպանական ցուցակում գրանցված լինելու մասին տեղեկանք: Տեղեկանքը և լուսանկարը` շրջերեսին արժեքի մասին լրացված տվյալներով, գործակալության պետի ստորագրությամբ և վավերացմամբ հանձնվում է մշակութային արժեքի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին:

11. Խորհրդի բացասական եզրակացության դեպքում մշակութային արժեքի սեփականատիրոջը երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալության պետի ստորագրությամբ և վավերացմամբ տրվում է մշակութային արժեքը պահպանական ցուցակում գրանցման ենթակա չլինելու մասին տեղեկանք և լուսանկար` շրջերեսին արժեքի հիմնական տվյալներով:

12. Մշակութային արժեքի գրանցման տվյալներն են` անվանումը, անունը կամ վերնագիրը, ստեղծողը (հեղինակը), ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափսերը/քաշը, վիճակը, ծածկագիրը, այլ նշումներ:

13. Պահպանական ցուցակը կազմվում է թվայնացված տարբերակով` համակարգչային շտեմարանում: Յուրաքանչյուր մշակութային արժեք գրանցվում է հաջորդական համարակալմամբ:

14. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո համակարգչային շտեմարանում գրանցված ցուցակը տպվում, կարվում և կնքվում է: Ցուցակն առանձին գրքույկով տպագրվում է ծառայողական օգտագործման համար:

15. Տեղեկանքը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառվում և գրանցվում է պահպանական ցուցակում մշակութային արժեքը գրանցված լինելու կամ գրանցման ենթակա չլինելու մասին տեղեկանքների գրանցամատյանում (հավելված N 5):

16. Հայտերի գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ, որի էջերը համարակալվում, կարվում և կնքվում են լիազորված պետական մարմնի կնիքով:

17. Տեղեկանքին տրվում է հաջորդական համար: Այն ներառում է հայտի գրանցման համարը, տեղեկանքի տրման օրը, ամիսը և տարեթիվը, իսկ նույն հայտով մեկից ավելի առարկաներ ներկայացված լինելու դեպքում` նաև արժեքների հերթական համարը:

18. Տեղեկանքն ստանալիս հայտատուն ստորագրում է գրանցամատյանի համապատասխան սյունակում:

19. Տեղեկանքի պատռվելու, փչանալու կամ կորստի դեպքերում, սեփականատիրոջ հայտի համաձայն, տրվում է նախկին համարով նոր տեղեկանք` վերին աջ անկյունում «Կրկնօրինակ» նշումով: «Կրկնօրինակ» տալու փաստն արձանագրվում է նաև տեղեկանքների գրանցամատյանի համապատասխան սյունակում գրառում կատարելով:

 

 

Հավելված N 2

ՀՀ մշակույթի նախարարի

2010 թ. սեպտեմբերի 14-ի

N 602-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ N

 

Տրվում է ___________________________________________________________ , որ նրան պատկանող

   (ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը)

 

ներքոհիշյալ չափորոշիչներով մշակութային արժեքը կամավոր սկզբունքով գրանցված է կամ գրանցման ենթակա չէ (անհրաժեշտն ընդգծել) մշակութային արժեքների պահպանական ցուցակում.

 

Անվանումը, անունը կամ վերնագիրը

Ստեղծողը(հեղինակը)

Ստեղծման ժամանակը

Ստեղծման վայրը

Նյութը

Քանակը/ բաղկացուցիչ մասերը

Չափսերը/
քաշը

Վիճակը

Ծածկա-գիրը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
 

 Գործակալության պետ՝  ____________________________   (______________________________)
 

 (ստորագրություն)

  (անուն-ազգանուն)

 
«___» __________ 20 թ.
 (տրման օրը, ամիսը, տարեթիվը)
 
 Կ. Տ.    
 

 

Հավելված N 3

ՀՀ մշակույթի նախարարի

2010 թ. սեպտեմբերի 14-ի

N 602-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

  Պետ _________________________________________________ ին
 
  Հայտատու ______________________________________________________________________

     (ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը)

 
 ________________________________________________________________________________

 

Հ Ա Յ Տ

 

Ցանկանում եմ մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցել իմ սեփականությունը հանդիսացող ներքոհիշյալ մշակութային արժեք(ներ)ը

 

Անվանումը, անունը կամ վերնագիրը

Ստեղծողը (հեղինակը)

Ստեղծման ժամանակը

Ստեղծման վայրը

Նյութը

Քանակը/
բաղկացուցիչ մասերը

Չափսերը/ քաշը

Վիճակը

Փորձ. եզրակ. համարը, ժամանակը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
 

 Ներկայացնում եմ նշված մշակութային արժեք(ներ)ի վավերացված փորձագիտական եզրակացություն(ներ)ը և լուսանկար(ներ)ը` կցելով փորձագիտական եզրակացություն(ներ)ի պատճեն(ներ)ը և երկուական գունավոր լուսանկար (13 x 18 չափսի):

 

 

 

Հայտատու՝ ___________ 

       (ստորագրությունը)

( __________________________________ )

                             (անունը, ազգանունը) 

«______» ______ 20 թ
(տրման օրը, ամիսը, տարեթիվը).

 

 

Հավելված N 4

ՀՀ մշակույթի նախարարի

2010 թ. սեպտեմբերի 14-ի

N 602-Ն հրամանի

 

Գրանցամատյան

 

Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտերի

 

Գրանցման համարը

Հայտատու
(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը)

Բնակության կամ գտնվելու վայրը, հեռախոսը

Մշակութային արժեքի անվանումը և հիմնական տվյալները

Քանակը (բաղկացուցիչ մասերը)

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

           
 

 

Հավելված N 5

ՀՀ մշակույթի նախարարի

2010 թ. սեպտեմբերի 14-ի

N 602-Ն հրամանի

 

Գրանցամատյան

 

Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցված կամ գրանցման ենթակա չլինելու վերաբերյալ սեփականատիրոջը տրվող տեղեկանքների

 

Հ/հ

Գրանցման համարը

Ում է տրված
(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը)

Մշակութային արժեքի անվանումը և հիմնական տվյալները

Քանակը (բաղկացուցիչ մասերը)

Հայտատուի ստորագրությունը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7