«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2010 թ. |
N 302-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի « Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի «2010 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 195-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը լրացնել նոր «16.1» կետով, հետևյալ բովանդակությամբ`
16.1 |
Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում |
նամականիշ |
III եռամսյակ |
350 |
40 000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում թեմային նվիրված «ХОЛМ ЧЕСТИ. Гюмри, Армения/Պատվո բլուր. Գյումրի» նամականիշը, համաձայն N 1 հավելվածի:
2) Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում թեմային նվիրված «1855. 1877-1878. ХОЛМ ЧЕСТИ. Мемориальный комплекс-русское офицерское кладбище в Гюмри, Армения. Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում» գեղաթերթիկը, համաձայն N 2 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում թեմային նվիրված «ХОЛМ ЧЕСТИ. Гюмри, Армения/Պատվո բլուր. Գյումրի» նամականիշը, սահմանելով անվանագինը` 650 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում թեմային նվիրված «1855. 1877-1878. ХОЛМ ЧЕСТИ. Мемориальный комплекс-русское офицерское кладбище в Гюмри, Армения. Պատվո բլուր հուշահամալիր. ռուսական սպայական գերեզմանոց Գյումրիում» գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 650 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի հունիսի 23-ի թիվ 302-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի հունիսի 23-ի թիվ 302-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|