Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 658-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
СДЗ РА 1999 г. том 3 Հոդ.303
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
04.10.2010
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11810362

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

4 հոկտեմբերի 2010 թ.

 թիվ 658-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի N 23 հավելվածում «ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ 1  05  040» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ.

 

 «

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն

1

05

041

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Նախարար

Տ. Դավթյան