Գլխավոր տեղեկություն
Համար
N 97-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հոդ.65
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.02.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 8 փետրվարի 2011 թ.

 N 97-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 395-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Դիմումատուի սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերը Նախարարության աշխատակազմ է ներկայացնում վերապատրաստող կազմակերպությունը կամ դիմումատուն` անձամբ:»,

2) կարգի 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Հավաստագրման հանձնաժողովը Նախարարության աշխատակազմից ստանում է քննության մասնակից հավակնորդների անվանացանկը և սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերի փաթեթը:»,

3) կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետում «վկայականը» բառը փոխարինել «վկայականի պատճենը» բառերով,

4) կարգի 13-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) աշխատանքային գրքույկի պատճենը,»,

5) կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

6) կարգի 16-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

7) կարգի 17 կետում «ենթակետերով» բառը փոխարինել «ենթակետով» բառով,

8) կարգը լրացնել նոր 17.1 կետով.

«17.1 Եթե Հավաստագրման հանձնաժողովը քննության մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել քննությանը, ինչպես նաև, եթե Հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել քննության, ապա Հավաստագրման հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում քննությունը չկայացած համարելու մասին:

1) Հավաստագրման հանձնաժողովն իրավազոր է, եթե նիստին ներկայացել է Հավաստագրման հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: Եթե նիստն իրավազոր չէ, քննությունը համարվում է չկայացած, և 10-օրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քննություն:

2) Ընդունված են համարվում Հավաստագրման հանձնաժողովի այն որոշումները, որոնք բաց գաղտնի քվեարկությամբ ստացել են առնվազն 4 ձայն:

Կրկնակի քննության ժամանակ քննությանը մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և սահմանված կարգով ձևավորվում է նոր Հավաստագրման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության» կարգին համապատասխան:»,

9) կարգի 21-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

10) կարգի 22-րդ կետի «20-25» թվերը փոխարինել «ոչ ավելի քան 30» բառերով,

11) կարգի 23-րդ կետից հանել «ինչպես նաև գործընթացի վերաբերյալ հրապարակայնությունը և տեղեկատվության (այդ թվում` խորհրդատվության) տրամադրումը» բառերը,

12) կարգի 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«28. Թեստավորման փուլը հաղթահարած Հավակնորդի հետ անցկացվում է հարցազրույց:»,

13) կարգի 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«29. Հարցազրույցի հարցաշարը ներառում է Հավակնորդի իրավական, կառավարչական և մանկավարժական կարողություններն ու հմտությունները բացահայտող հարցեր:»,

14) կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

15) կարգի 43-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«43. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո Հավակնորդն ամփոփաթերթի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հավաստագրման հանձնաժողովին, վերցնում է ամփոփաթերթի ձևաթղթի պատճենը և դուրս գալիս սենյակից:»,

16) կարգի 46-րդ կետից հանել «` կազմելով համապատասխան արձանագրություն» բառերը,

17) կարգի 52-րդ կետում «տոկոսը» բառից հետո լրացնել «և հավաքած միավորների քանակը» բառերը,

18) կարգի 53-րդ կետում «Չներկայացած» բառը փոխարինել «Թեստավորման սենյակ չվերադարձած» բառերով,

19) կարգի 57-րդ կետում «(խնդրի)» բառը հանել,

20) կարգի 60-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«60. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում՝ բողոքարկման համար սույն կարգի 55-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:»,

21) կարգի 61-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«61. Հավակնորդների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով:»,

22) կարգի 62-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«62. Հավաստագրման հանձնաժողովը յուրաքանչյուր Հավակնորդի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

Հավաստագրման հանձնաժողովը, յուրաքանչյուր Հավակնորդի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված` տնօրենի պաշտոնի նկարագրով նախատեսված օրենսդրական, գերատեսչական ակտերի կիրառման, կառավարչական, ինչպես նա մանկավարժամեթոդական կարողությունների և հմտությունների վերաբերյալ հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս 5 հարցերից։

Հավաստագրման հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները` 3 օրինակ:»,

23) կարգի 64-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«64. Հավակնորդի կողմից յուրաքանչյուր հարցի պատասխանը հնչեցնելուց հետո, Հավաստագրման հանձնաժողովի նախագահը խորհրդակցելով Հավաստագրման հանձնաժողովի անդամների հետ, բարձրաձայն հայտարարում է «ճիշտ է» կամ «սխալ է» բառերից մեկը»,

24) կարգի 65-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«65. Հարցազրույցի ընթացքում Հավակնորդին կարող է տրվել հարցատոմսի յուրաքանչյուր հարցին առնչվող հարակից մեկ հարց:»,

25) կարգի 66-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

26) կարգի 69-րդ կետում «հարցազրույցը» բառից հետո լրացնել «արձանագրվում և» բառերը,

27) կարգի 72-րդ կետից հանել «վավեր» բառը,

28) կարգի 86-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստագրման քննություններին կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով` նախապես գրանցվելով ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունում:»,

29) կարգը լրացնել նոր 86.1, 86.2, 86.3, 86.4, 86.5 կետերով.

«86.1. Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել լրատվամիջոցի /կազմակերպության տնօրինության կողմից պաշտոնական նամակ ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով, որում նշված կլինեն լուսաբանող լրագրողի կամ հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, աշխատանքային և բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև գրանցվող անձի մեկ լուսանկարը (3X4 չափսի):

86.2. Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ (հեռուստաընկերությունները նաև 2 օպերատոր).

1) գրանցված դիտորդները պարտավոր են մինչև քննության մեկնարկը ներկայանալ հավաստագրման քննության նախագահին` ներկայացնելով դիտորդի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:

86.3. Հավաստագրման հանձնաժողովի նախագահը ծանոթացնում է դիտորդներին ներկայացվող կարգապահական կանոններին.

1) դիտորդը պարտավոր է քննության գրավոր և բանավոր փուլերի ընթացքում պահպանել լռություն և ոչ մի ձևով չխաթարել քննության բնականոն ընթացքը:

86.4. Հավաստագրման քննության մասնակից դիտորդը(ները) լրագրողական բնույթի աշխատանքը կարող է իրականացնել քննասենյակում նախատեսված հատվածում` քննության մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա նրանց մոտ լարվածություն չառաջացնելու նպատակով:

86.5. Դիտորդների համար սահմանված պահանջների չկատարման պարագայում Հանձնաժողովն իրավունք ունի որոշում կայացնել դիտորդին քննասենյակից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև գրավոր դիմելու ՀՀ կրթության և գիտության նախարարին տվյալ անձի դիտորդի կարգավիճակը չեղյալ համարելու վերաբերյալ:»:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը՝ փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

 Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան