«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 սեպտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610327
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
31 օգոստոսի 2010 թ. |
N 429-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Հայաստանի Հանրապետության անկախության տոն թեմային նվիրված «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆ. 21/09/1991» նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Հայաստանի Հանրապետության անկախության տոն թեմային նվիրված «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆ. 21/09/1991» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 50 000 հատ:
Նախարար |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի օգոստոսի 31-ի N 429-Ն հրամանի |
Նախարար |
Մ. Վարդանյան |