Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2010-17.10.2008)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.10.20/10(14) Հոդ.275
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
18.08.2010
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11210326

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

18 օգոստոսի 2010 թ.

 թիվ 2-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`

 

Հրամայում եմ՝

 

 1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումները հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետում «1 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «անձնագիր տալու, փոխանակելու հիմքերի բացակայությունը պարզելուց հետո անմիջապես» բառերով:

2) Հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետում «1 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես» բառերով:

3) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ կետով.

«9.1. Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելը մերժվում է, եթե անձը գտնվում է հետախուզման մեջ:

Հետախուզվող անձանց տեղեկատվական բազայում ստուգումն անձնագրային ծառայության կողմից իրականացվում է օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար անձի դիմելուց հետո անմիջապես:»:

4) Հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) դիմումատուն գտնվում է հետախուզման մեջ:»:

5) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այլ պետության կողմից հետախուզում հայտարարված լինելու դեպքում անձնագրային գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (տեղակալի) որոշմամբ, եթե հետախուզում հայտարարած պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր:»:

 2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Ոստիկանության

գեներալ-լեյտենանտ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան