Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2011-05.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.01/3(386) Հոդ.20
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.12.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2010 թ. 
ք. Երևան

N 33-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-014-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում փայտացման համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-014-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

 

Նախարար՝

 Հ. Քուշկյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ առողջապահության նախարարի
2010 թ. դեկտեմբերի 14-ի
N 33-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

N 3.1.1-014-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

Բ Ա Ժ Ի Ն  1


ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Փայտացման համաճարակաբանական հսկողության սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար (այսուհետ` կազմակերպություն)` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից:

2. Սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը ներառում են փայտացման դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, փայտացման դեմ պատվաստումների, կանխարգելման և այլ հարցեր, որոնք ուղղված են փայտացման համաճարակաբանական հսկողության ապահովմանը:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

 ՓԱՅՏԱՑՈՒՄՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ, ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ՓԱՅՏԱՑՈՒՄՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

 

3. Հավելված 1-ում ներկայացված փայտացման դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող հիվանդների, ինչպես նաև հիվանդության կասկածով անձանց հայտնաբերումն իրականացնում են կազմակերպությունների բոլոր մասնագիտությունների բուժաշխատողները`

1) բնակչության բժշկական օգնության դիմելիս,

2) տնային պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերելիս,

3) մասնավոր բժշկական գործունեություն իրականացնող բժշկի ընդունելության ժամանակ:

4. Կլինիկորեն չճշտված դեպքերի ախտորոշման նպատակով և մանրէաբանական հետազոտության տվյալների բացակայության դեպքում երեխաները և մեծահասակները հետազոտվում են շճաբանական (ագլյուտինացիայի ռեակցիա, պասիվ հեմոգլյուտինացիայի ռեակցիա, իմունաֆերմենտային հետազոտություն և այլն) մեթոդով:

5. Փայտացումով հաստատված և դրա կասկածով հիվանդները հոսպիտալացվում են վիրաբուժական բաժանմունքներում կամ ինֆեկցիոն հիվանդանոցում /բաժանմունքներում/:

6. Փայտացումով հիվանդների դուրսգրումն իրականացվում է կլինիկական լրիվ առողջացումից հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ՓԱՅՏԱՑՈՒՄՈՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՒՄ

 

7. Փայտացման յուրաքանչյուր կասկածելի դեպքի մասին, հայտնաբերող բուժանձնակազմի կողմից անմիջապես հեռախոսով տրվում է հաղորդում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ըստ տարածքի), այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով շտապ հաղորդման «Ձև ՇՀ 1» ձևը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, բացառությամբ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի «Շտապ բժշկական օգնություն» պետական փակ բաժնետիրական ընկերության, որոնք հաղորդում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

8. Փայտացման կամ դրա կասկածելի յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ նաև կատարվում է արտակարգ հաղորդում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ:

9. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կամ մարզային կենտրոնի կողմից կասկածելի դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

10. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և տարածքային կենտրոններին (ըստ բնակության վայրի):

11. Դեպքի ախտորոշումը փոփոխվելու կամ ժխտվելու կամ հաստատելու կամ մահվան մասին կազմակերպության բուժանձնակազմի կողմից անմիջապես տրվում է հեռախոսով շտապ հաղորդում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ըստ տարածքի), այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով նոր շտապ հաղորդման ձևը (Ձև ՇՀ 1)` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված (հաստատված) ախտորոշման ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները, բացառությամբ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության, որոնք հաղորդում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

12. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և տարածքային կենտրոնների կողմից ախտորոշումը փոփոխված կամ ժխտված կամ հաստատված կամ մահվան դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

13. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ախտորոշումը փոփոխված, ժխտված կամ հաստատված դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոններին (ըստ բնակության վայրի):

14. Փայտացման դեպքի լիարժեք, հավաստի և ժամանակին հաշվառումը, գրանցումը, հաղորդումը, հաշվետվությունների ամբողջականությունը, նաև լիովին և օպերատիվ հաղորդումը Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն ապահովում են կազմակերպությունների ղեկավարները:

15. Բոլոր կազմակերպություններում փայտացման յուրաքանչյուր դեպք գրանցվում և հաշվառվում է «Վարակիչ հիվանդությունների հաշվառման մատյանում»` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:

16. Փայտացման դեպքերի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կառավարելի վարակիչ հիվանդությունների «Ձև N Պ-4/հ» վարչական վիճակագրական ձևով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 19-Ն` «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվական ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 25-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի:

17. Բոլոր մակարդակներում դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն: Յուրաքանչյուր հիվանդության տողում «Ընդամենը» սյունակում նշվում է 0:

18. Բոլոր մակարդակներում պահպանվում են հաշվետվության կրկնօրինակները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետի նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» թիվ 351-Ն որոշմամբ սահմանված ժամկետների:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ՓԱՅՏԱՑՄԱՆ ՕՋԱԽՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

19. Փայտացման օջախում հակահամաճարակային միջոցառումներ չեն իրականացվում, կոնտակտավորների մեկուսացում և պատվաստումներ չի պահանջվում:

20. Օջախում ախտահանում չի իրականացվում:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

 ՓԱՅՏԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

21. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը և իրականացումը, հաշվառումը և հաշվետվությունների ներկայացումը, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և բժշկական հակացուցումների վարումը, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գրանցումը, հաշվառումը, հաղորդումը և համաճարակաբանական հետազոտությունն իրականացվում է համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:

22. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ժամկետներում և պատվաստանյութերով:

23. Փայտացման դեմ պլանային և համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումների ենթակա են բոլոր տարիքի անձինք: Ռիսկի խմբեր են համարվում հողագործությամբ և անասնաբուծությամբ զբաղվող անձինք, զինվորականները, ոստիկանության և ջրմուղ-կոյուղու աշխատակիցները:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 ՓԱՅՏԱՑՄԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

24. Փայտացման արտակարգ կանխարգելումն իրականացվում է, եթե առկա են`

1) վնասվածքներ` մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների ամբողջականության խախտումով,

2) սառեցում և այրվածքներ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի,

3) արտահիվանդանոցային վիժումներ,

4) արտահիվանդանոցային ծննդաբերություն,

5) հյուսվածքների ցանկացած տեսակի փտախտ, մեռուկացում (նեկրոզ),

6) թափանցող վնասվածքներ ստամոքսաղիքային ուղու վիրահատությունների ժամանակ,

7) վայրի և ընտանի կենդանիների կողմից կծված վերք:

25. Բոլոր տեսակի վերքերի ժամանակ ցուցված է դրանց վաղաժամ մանրամասն մշակում օճառով և հականեխիչներով` օտար մարմինների և անկենսունակ հյուսվածքների հեռացմամբ: Զանգվածային աղտոտված վերքերի առաջնային մշակման ժամանակ առաջնային կար չի դրվում, եթե վնասվածքի պահից անցել է 24 ժամից ավելի: Խուլ կար դնելու դեպքում կատարվում է վերքի դրենաժավորում:

26. Վերքի վաղաժամ վիրաբուժական մշակման անհնարինության դեպքում այն մանրամասն լվանում են օճառաջրով, ջրածնի գերօքսիդի 3 %-ոց լուծույթով:

27. Հակաբիոտիկներով բուժումն իրականացվում է 5 օրից ոչ պակաս տևողությամբ: Փոքր կամ կտրված վերքերի ժամանակ մաշկի շրջանակները և ենթամաշկային բջջահյուսվածքը մշակում են օճառաջրով, ջրածնի գերօքսիդով կամ այլ հականեխիչներով, իսկ վերքի շրջապատի մաշկին քսում յոդաթուրմ:

28. Սնուցման խանգարումով պայմանավորված խոցերով, պառկելախոցերով, ոսկրափուտով հիվանդների վերքային մակերեսները լվանում են անտիբիոտիկների լուծույթներով և կատարում վնասվածքի շրջանի մաշկի հիգիենիկ մշակում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլատրված միջոցներով:

29. 24-րդ կետում թվարկված դեպքերում կատարվում է փայտացման արտակարգ կանխարգելում` համաձայն հավելված 3-ի:

30. Փայտացման արտակարգ կանխարգելումը կրկնակի վնասվածքների ժամանակ կատարում են այն անձանց, ովքեր նախկին վնասվածքների ժամանակ` համաձայն պատվաստումային կարգավիճակի, ստացել են միայն հակափայտացման անատոքսին /ակտիվ իմունիզացիա/:

31. Փայտացման արտակարգ կանխարգելումն արտահիվանդանոցային ծննդաբերության դեպքում կատարվում է`

1) ծննդկաններին` համաձայն հավելված 3-ի,

2) նորածիններին` ներարկում են հակափայտացման մարդկային իմունոգլոբուլին (250 ՄՄ) կամ հակափայտացման շիճուկ (3000 ՄՄ): Նորածնին արտակարգ կանխարգելում չի կատարվում, եթե ծննդկանի մոտ առկա են պատվաստումների վերաբերյալ փաստաթղթերով հաստատված տվյալներ` Պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան և վերջին պատվաստումից հետո չի անցել 10 տարի:

 

 

Հավելված 1

 

 Փ Ա Յ Տ Ա Ց ՈՒ Մ (Պրկախտ)

Դեպքի ստանդարտ բնորոշում

 

Կլինիկական նկարագիր
Ծամիչ, պարանոցային մկանների լարված, ցավոտ և ջղաձգական կծկումով դեպք: Առավել հաճախակի հանդիպող առաջին ախտանիշը որովայնային մկանների կարկամությունն է: Փայտացմանը բնորոշ մկանային սպազմերից են մարմնի հարկադրական դիրքը (tetanus acrօbaticսs կամ opisthotonus), ինչպես նաև դեմքի յուրօրինակ արտահայտությունը` հայտնի կեղծ ծիծաղ (risսs sardonicus) անվամբ:

 

Լաբորատոր չափանիշներ
Ախտորոշումն ամբողջովին հիմնված է կլինիկական ախտանիշների վրա և կախված չէ մանրէաբանական հաստատումից:
Դեպքի դասակարգում

Կասկածելի

Ծամիչ մկանների լարված և ջղաձգական կծկում (ՏՐԻԶՄ) սուր շրջանում:

Հավանական

Կասկածելի դեպք` գումարած

 

Հետևյալ նշաններից որևէ մեկը` անամնեզում մաշկի վնասվածքի   առկայություն մկանների կարկամում, կլման ակտի դժվարացում:

Հաստատված

Հավանական դեպք` գումարած

 

Հետևյալ նշաններից որևէ մեկը` կեղծ ծիծաղ (risսs sardonicus), ջղաձգական ցնցումների նոպա (օրվա մեջ մեկ և ավելի անգամ), մարմնի հարկադրական դիրք (tetanus acrօbaticսs):

 

ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՓԱՅՏԱՑՈՒՄ

Դեպքի ստանդարտ բնորոշում

 

Կլինիկական նկարագիր և դեպքի դասակարգում

Կասկածելի

Հավանական 

Պերինատալ շրջանում մահվան ցանկացած դեպք՝ ծնվելուց հետո 3-րդ և 28-րդ օրերի միջև, որի մահվան պատճառը պարզված չէ։
Կասկածելի դեպք` գումարած
ներքոհիշյալ նշաններից որևէ մեկը

 

 

հիվանդության դեպք` ծնվելուց հետո 3-րդ և 28-րդ օրերի միջև, որը գրանցված է որպես փայտացում, բայց հետազոտված չէ

Հաստատված

Հավանական դեպք` գումարած

 

ներքոհիշյալ նշաններից որևէ մեկը`
նորածինը առաջին երկու օրը նորմալ կրծքով կերակրվել և ճչացել է, իսկ 3-րդ և 28-րդ օրերի միջև ծծել չի կարողանում և ունի ցնցումներ (մկանների թեթևակի կծկում)

 

 

Հավելված 2

 

ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՔԱՐՏ

 

1. Մարզ ______________________ Տարածաշրջան______________________________________

2. Նույնականացման համար_________________________________________________________

3. Շտապ հաղորդման ստացման ամսաթիվ _____________________________________________

4. Շտապ հաղորդում ուղարկող ԲԿԿ-ի անվանում _______________________________________

5. Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվ __________________________________

 

I. Ընդհանուր տվյալներ

 

1. Հիվանդի ազգանուն, անուն, հայրանուն ______________________________________________

2. Տարիք (մինչև 2 տարեկան երեխաների համար նշել ծննդյան թիվ, ամիս, օր)_______________

3. Սեռ__________________________________________________________________________

4. Հիվանդը տեղացի է, եկվոր է (ընդգծել)

5. Որտեղից է ժամանել, ամսաթիվ___________________________________________________

6. Բնակավայրի հասցե _____________________________________________________________

 մարզ, տարածք, բնակավայր

 

7. Աշխատանքի վայր (երեխաների համար` մանկական նախադպրոցական կազմակերպության կամ դպրոցի անվանում)____________________________________________________________

8. Մասնագիտություն ______________________________________________________________

9. Վերջին հաճախման ամսաթիվ_____________________________________________________

10. Հիվանդության սկիզբ, ամսաթիվ __________________________________________________

11. Առաջնակի դիմած ԲԿԿ-ի անվանում և ամսաթիվ_____________________________________

12. Հիվանդանոց ուղարկելու ամսաթիվ և բժշկի ազգանուն _______________________________

13. Հոսպիտալացման ամսաթիվ և վայր_______________________________________________

14. Հոսպիտալացման փոխադրամիջոց _______________________________________________

15. Կլինիկական ախտորոշումն ընդունման ժամանակ ___________________________________

16. Հիվանդի գանգատներ _________________________________________________________

17. Հիվանդության վերջնական ախտորոշում և ելք (բուժված, մահացած), ամսաթիվ ___________

 

II. Հիվանդության պատմություն

 

1. Հիվանդության պատմության համար ________________________________________________

2. Ախտանիշներ` (ընդգծել)

 Ծամիչ մկանների ցավոտ և ջղաձգական կծկումներ

 Մկանների կարկամում

 ՏՐԻԶՄ

 Վերքի կամ վնասվածքի, այրվածքի, ցրտահարության, հղիության արտահիվանդանոցային արհեստական ընդհատման, վիրահատությունների, տնային պայմաններում ծննդաբերության փաստի, արտաքին ծածկույթների խրոնիկական խոցերի, տնային կամ վայրի կենդանիների կողմից կծվածքի առկայություն

 Կլման դժվարացում

 Կեղծ ծիծաղ ("Risսs sardonicus")

 Մարմնի հարկադրական դիրք (Tetanus acrօbaticսs կամ opisthotonus)

Նորածնային փայտացման դեպքում

 Նորածինը կերակրվել է կրծքով (ծծել է) և ճչացել է կյանքի առաջին երկու օրվա ընթացքում (Այո/Ոչ) ________________________________________________________________________

 Նորածինը չի կարող նորմալ կրծքով կերակրվել (ծծել) կյանքի 3-28 օրերի ընթացքում
(Այո/Ոչ)_________________________________________________________________________

 Նորածնային փայտացման դեպքի` արձանագրված կյանքի 3-28 օրերի ընթացքում, և համաճարակաբանական հետազոտության ենթարկված չէ (Այո/Ոչ) _________________________

 Նորածինը ծնվել է նորմալ, հետագայում զարգացել է մկանների կարկամություն կամ ունի ջղաձգումներ, ցնցումներ (Այո/Ոչ) ___________________________________________________

 Ցանկացած անհայտ պատճառագիտության նորածնային մահվան դեպք` կյանքի 3-28 օրերի ընթացքում (Այո/Ոչ) ________________________________________________________________

 

Վերքի կամ վնասվածքի, այրվածքի, ցրտահարության, հղիության արտահիվանդանոցային արհեստական ընդհատման, վիրահատությունների, տնային պայմաններում ծննդաբերության փաստի, արտաքին ծածկույթների խրոնիկական խոցերի, տնային կամ վայրի կենդանիների կողմից կծվածքի նկարագրություն (տեղակայումը` ստորին կամ վերին վերջույթներ, գլուխ, պարանոց, մարմնի այլ հատվածներ, վերքի կամ վնասվածքի առաջացման ամսաթիվը, տեղակայումը, բնույթը` ծակած, կտրված, պատառոտված, սալջարդ, հրազենային և այլն) ___________________________________________________

 

3. Մանկական կազմակերպություններ, որտեղ դեպքը (դեպքերը) արձանագրվել է ______________ դեպքերի թիվ ______________________________

4. Բուժման սկիզբ, ամսաթիվ _________________________________________________________

5. Բուժում`

Վերքի վիրաբուժական մշակման նկարագրություն _______________________________________

_________________________________________________________________________________

Սպեցիֆիկ կանխարգելման իրականացում ___________________________________________

Հակափայտացումային շիճուկ /միավորներ, ամսաթիվը/ ___________________________________

Հակափայտացումային անատոքսին /դեղաչափը, ամսաթիվը/ ______________________________

Հակափայտացումային շիճուկ /միավորներ, ամսաթիվը/ և հակափայտացումային անատոքսին /դեղաչափը, ամսաթիվը/ _________________________________________________

Հակափայտացումային մարդու իմունոգլոբուլին /միավորներ, ամսաթիվը/ ____________________

Հիվանդն ունի (նորածնային փայտացման դեպքում` մայրը) արդյոք հետազոտության համար մատչելի պատվաստման քարտ (այո, ոչ, անհայտ է) (ընդգծել)

Հիվանդի առողջական վիճակը. 1-3 ամիս առաջ մինչ պատվաստումների իրականացումը

________________________ պատվաստման պահին ____________________, պատվաստումից հետո ___________________________________________________________________________

 

Տվյալներ պատվաստման մասին

 

Ստացած պատվաստանյութի դեղաչափեր
(հնգավալենտ /ԱԿԴՓ-ՀԻԲ-ՀԵՊԲ, ԱԿԴՓ, ԱԴՓ, ԱԴՓ –Մ, ԱՓ)

դեղաչափ

I

II

III

IV

V

VI

VI I

VI I I

IX

X

ամսաթիվ

                   

ԱԿԴՓ, ԱԴՓ,
ԱՓ սերիա

                   

 

Եթե պատվաստված չէ, նշել պատճառները (բժշկական հակացուցումներ, հրաժարում)

 

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

6. Դեպքի դասակարգում (նշել)

 

 

Կասկածելի

 Հավանական

Հաստատված

 

 

 

 

III. Դեպքի վերջնական դասակարգում (ճիշտ պատասխանն ընդգծել)

 

1. Հաստատված (փայտացում, նորածնային փայտացում) (այո, ոչ)

2. Ժխտված (այո, ոչ)

3. Վերջնական ախտորոշում

 

Լրացուցիչ տեղեկատվություն

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Եզրակացություն _________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

 

Հետազոտություն կատարող

համաճարակաբան

 

_________________________________________________________________________________

 (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 

Հավելված 3

 

ՓԱՅՏԱՑՄԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

ԱՓ պատրաստուկով պատվաստումային կարգավիճակ

Տարիքային խումբ

Վերջին պատվաստ-ման ժամկետ

Կիրառվող պատրաստուկներ

ԱՓ1, մլ

ՄՀՓԻ2, ՄՄ

ՀՓՇ, ՄՄ

Առկա է պատվաստումների փաստաթղթային հաստատում

Տարիքին համապատասխան պլանային պատվաստումների լրիվ կուրս /ըստ պատվաստումների ազգային օրացույցի/

Երեխաներ և դեռահասներ

Անկախ ժամկետից

Չի կատար-վում3

Չի կատար-
վում

Չի կատար-վում

Պլանային պատվաստումների լրիվ կուրս, առանց վերջին կրկնապատվաստման

Երեխաներ և դեռահասներ

Անկախ ժամկետից

0.5

Չի կատար-վում

Չի կատար-վում

Պատվաստումների լրիվ կուրս4

Մեծահասակներ

5 տարուց ոչ ավելի

Չի կատար-վում

Չի կատար-վում

Չի կատար-վում

2 պատվաստում5

Բոլոր տարիքներ

5 տարուց ոչ ավելի

0.5

Չի կատար-վում

Չի կատար-վում

5 տարուց ավելի

1.0

250

3000

1 պատվաստում

Բոլոր տարիքներ

2 տարուց ոչ ավելի

0.5

Չի կատար-վում6 

Չի կատար-վում6

2 տարուց ավելի

1.0

250

30007

Չպատվաստված

Մինչև 5 ամսական երեխաներ

-

Չի կատար-վում

250

30008

 

Մնացած տարիքներ

-

1.0

250

30007

Առկա չէ պատվաստումների փաստաթղթային հաստատում

Վերհուշում առկա չեն պատվաստումների նկատմամբ հակացուցումներ

Մինչև 5 ամսական երեխաներ

-

Չի կատարվում

250

3000

5 ամսականից բարձր երեխաներ, դեռահասներ, զինվորականներ, նախկին զինվորականներ

-

0.5

Չի կատար-վում

Չի կատար-վում

Մնացած քանակակազմեր

Բոլոր տարիքներ

-

1.0

250

3000

 

1. ԱՓ-ի /փայտացման անատոքսին/ փոխարեն կարելի է կիրառել ԱԴՓ-Մ /դիֆթերիայի և փայտացման անատոքսին/:

2. Կիրառել ՄՀՓԻ /մարդու հակափայտացումային իմունոգլոբուլին/ կամ ՀՓՇ /հակափայտացումային շիճուկ/:

3. «Ինֆեկցված վերքերի*» դեպքում կատարվում է 0.5մլ ԱՓ, եթե վերջին պատվաստումից անցել է 5 տարուց ավելի:

4. Մեծահասակների ԱՓ պատվաստումների լրիվ կուրսը կազմված է 2 պատվաստումից` յուրաքանչյուրը 0.5 մլ, 30 օր /4 շաբաթ/ ինտերվալով և կրկնապատվաստումից` 6-12 ամիս հետո: Կրճատ կուրսի դեպքում լրիվ պատվաստումները ներառում է ԱՓ-ի կրկնակի դեղաչափ /1 մլ/ և կրկնապատվաստումից` ԱՓ-ի 0.5 մլ դեղաչափ 1-2 տարի հետո:

5. Պատվաստումների սովորական սխեմայով երկու պատվաստումները /մեծահասակների և երեխաների համար/ կամ 1 պատվաստում` մեծահասակների համար պատվաստումների կրճատված սխեմայով:

6. Ինֆեկցված վերքերի ժամանակ ներարկվում են ՄՀՓԻ կամ ՀՓՇ:

7. Ակտիվ-պասիվ կանխարգելում ստացած անձինք 6 ամիս-2 տարի հետո ստանում են կրկնապատվաստում /0.5 մլ ԱՓ/` լրիվ կուրսն ավարտելու համար:

8. Վերքի լավացումից հետո 6 տարեկանից փոքր երեխաները պատվաստվում են ԱԿԴՓ -ով /1 տարեկանից փոքր երեխաներին` ԱԿԴՓ+ՎՀԲ+ՀԻԲ, իսկ 6 տարեկան և բարձր երեխաներին` ԱԴՓ-Մ պատվաստանյութով/:

 

ՎԵՐՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Կլինիկական ախտանիշներ

Ինֆեկցված վերք

Ոչ ինֆեկցված վերք
/Պակաս ինֆեկցված/

Վերքի առաջացման պահից

6 ժամից ավելի

6 ժամից պակաս

Վերքի տեսակ

Ծակած, պատառոտած, կտրված

«Գծային» վերքեր /նեղ, երկար, հավասար եզրերով/

Վերքի խորություն

1 սմ-ից ավելի

Մինչև 1 սմ

Վերքի առաջացման պայմաններ

Հրազենային, ծակած-ճնշված, այրվածք, ցրտահարված, թափածակած

Սուր գործիքներ /դանակ, ապակի/

Անկենսունակ հյուսվածքներ

Առկա են

Բացակայում են

Կոնտամինացված /հող, արտազատուկներ, հյուսվածք և այլն/

«-

«-

 

* «Ինֆեկցված վերքեր» են համարվում արտահիվանդանոցային ծննդաբերության ժամանակ պորտի, հղիության արտահիվանդանոցային ընդհատման, աղիների թափածակած, կծված վերքերը, ինչպես նաև թարախակույտերը, նեկրոզը: