Գլխավոր տեղեկություն
Համար
N 2438-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.01/28(380) Հոդ.372
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
17.11.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 12410445

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

17 նոյեմբերի 2010 թ.

 N 2438-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 1-05/06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի դրույթները`

 

Հրամայում եմ՝

 

1. ՀՀ ԿԱ ՀՊԾ 2006 թվականի մարտի 14-ի թիվ 1-05/06-Ն հրամանի (այսուհետ` հրաման)` վերնագրում և ամբողջ տեքստում «անվճարունակության (սնանկության)» և «անվճարունակության» բառերը համապատասխան հոլովառությամբ փոխարինել «սնանկության» բառով, «ապահովագրության» բառը` «ապահովության» բառով, իսկ հրամանի վերնագրում, 1-ին կետում և հրամանով հաստավող կարգի վերնագրում` «լուծարման» բառից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման» բառերը:

 2. Հրամանով հաստատված կարգի`

 1) տեքստում «ՀՊԾ» հապավումը փոխարինել «ՊԵԿ» հապավումով,

 2) 2-րդ և 3-րդ կետերում «ՀՀ ԿԱ ՀՊԾ եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին դիտարկումների և վերահսկողության վարչություն» բառերով և «3-օրյա» բառերը` «5-օրյա» բառերով,

 3) 3-րդ կետի «ՀՀ ԿԱ ՀՊԾ պետին է ներկայացնում» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ ՊԵԿ համապատասխան հարկային (տարածքային) տեսչություն է ներկայացնում ցուցում` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը» բառերով և հանել «հրամանի նախագիծ» բառերը,

 4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 «4. Սույն կարգի 3-րդ կետում նշված ցուցման հիման վրա ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչությունները դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում են վերջնահաշվարկ:»:

 3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Աֆրիկյան