Գլխավոր տեղեկություն
Համար
N 473-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.06/48(782) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.03.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 մարտի 2010 թ. 
ք. Երևան

 N 473-Ա


Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ՝

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

Ա/Ձ Ալբերտ Հովհաննիսյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Էդգար և Նազելի» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Խաչդենտ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Բարձրունի» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Հենրիկ Գասպարյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Հրանտ Գասպարյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Դիանա Սալոյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Կարինե Թոխունց բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Մեյջիք Լեյզ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

 

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

 

Նախարար

 Հ. Քուշկյան

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 26.03.2010թ. N 473-Ա հրաման)

Հ/հ

Ֆիզ. անձ-
(անուն, ազգանուն)
իրավ. անձ-(անվանումը)

Ֆիզ. անձ՝
 բնակության վայրը
իրավ. անձ՝ գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Գրանց-ման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման
 վայրը

Գործողու-թյան ժամկետը

1

«Էդգար և Նազելի» ՍՊԸ

Շիրակի մարզ,
ք. Գյումրի,
Տերյան 91/2

Կ-XX-001321

26.03.2010

53

Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)

ք. Գյումրի, Տերյան 91/2

անժամկետ

2

«Խաչդենտ» ՍՊԸ

Արագածոտնի մարզ,
գ. Օշական

Ա-XX-001322

26.03.2010

57

Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)

Արագածոտնի մարզ,
գ. Օշական, Մաշտոցի 70

անժամկետ

3

«Բարձրունի» ՍՊԸ

Սյունիքի մարզ,
ք. Գորիս, Մամիկոնյան 1

Ա-XX-001320

26.03.2010

62

Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)

ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ. 3/2

անժամկետ

4

Ա/Ձ Դիանա Սալոյան

ք. Երևան,
Լվովյան 15շ., բն. 45

Կ-XX-000629

26.03.2010

34

Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)

ք. Երևան, Ս.Խաֆարյան փող. թիվ 7/7

անժամկետ

5

Ա/Ձ Ալբերտ Հովհաննիսյան

Արարատի մարզ,
գ. Բուրաստան

Կ-XX-000627

26.03.2010

39

Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)

Արարատի մարզ, Բուրաստան համայնք,
Պ. Սևակի 23

անժամկետ

6

Ա/Ձ Հրանտ Գասպարյան

ք.Երևան, Նար-Դոսի 1 նրբ., 65 տուն

Կ-XX-000628

26.03.2010

41

Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)

ք.Երևան Էրեբունի վարչ. շրջան, Աթոյան փող. 107/5

անժամկետ

7

Ա/Ձ Հենրիկ Գասպարյան

Արտաշատի մարզ,
գ. Մասիս, Պետրոսյան 45

Կ-XX-000626

26.03.2010

38

Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)

Արարատի մարզ, Մասիս համայնք, Արտաշատյան խճ.18

անժամկետ

8

Ա/Ձ Կարինե Թոխունց

ք.Երևան,
Կիևյան 14շ.,
բն. 15

Կ-XX-000367

26.03.2010

52

Բժշկական օգնություն և (սպասարկում ճառագայթային ախտորոշիչ /ուլտրաձայնային/)

ք.Երևան,
Ձորափի փող., 40

անժամկետ

9

«Մեյջիք Լեյզ» ՍՊԸ

ք.Երևան,
Խորենացու 33

Կ-XX-001401

26.03.2010

33

Բժշկական օգնություն և սպասարկում(կոսմետոլոգիական)

ք.Երևան, Կենտրոն համայնք, Տերյան փող., 105/1շ., 9

անժամկետ