«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 32010413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
20 հոկտեմբերի 2010 թ. |
N 181-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՓԱՐՏ-147-Ի, «ՎԿԱՅԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ» ՓԱՐՏ-66-Ի, ՄԻԱՑՅԱԼ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ. ԻՆՔՆԱԹԻՌ» ՋԱՌ ՖՍԼ 1, «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ. ՈՒՂՂԱԹԻՌ» ՋԱՌ ՖՍԼ 2, «ԲՈՐՏԻՆԺԵՆԵՐՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ» ՋԱՌ ՖՍԼ 4 ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1 մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2009թ. N 1318-Ա որոշման.
Հրամայում եմ`
1. Ընդունել և 2011 թվականի մարտի 1-ից անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Հաստատված տեխսպասարկման ուսուցում և քննություններ» ՓԱՐՏ-147-ը (PART-147), «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ-66-ը (PART-66), Միացյալ ավիացիոն իշխանությունների «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. Ինքնաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 1-ը (JAR FCL 1), «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. Ուղղաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 2-ով (JAR FCL 2), «Բորտինժեներների վկայագրում» ՋԱՌ ՖՍԼ 4-ը (JAR FCL 4) ՝ համաձայն հավելված N 1-ի, հավելված N 2-ի, հավելված N 3-ի, հավելված N 4-ի և հավելված N 5-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից ուսումնական հաստատություններին մինչև 2011 թվականի մարտի 1-ը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայական է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը հաստատելու մասին» N 79-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը»-ին կամ սույն հրամանի 1-ին կետում նշված փաստաթղթերին համապատասխան՝ ելնելով հայտատուի հայտից:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կառգը հաստատելու մասին» N 79-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը»-ին համապատասխան մինչև 2011 թվականի մարտի 1-ը ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայական ստացած կազմակերպությունների վկայականները գործում են մինչև դրանցում նշված ժամկետը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Հավելված N 1 քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի N 181-Ն հրամանի |
Հավելված N 2 ՀՀ կառավարությանն առընթեր |
Հավելված N 3 ՀՀ կառավարությանն առընթեր |
Հավելված N 4 ՀՀ կառավարությանն առընթեր |
Հավելված N 5 քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի N 181-Ն հրամանի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.02.2022, N 3-Ն | 05.03.2022, N 181-Ն | |
10.04.2017, N 102-Ն | 20.05.2017, N 181-Ն | |
15.12.2015, N 280-Ն | 23.01.2016, N 181-Ն | |
06.05.2015, N 98-Ն | 11.06.2015, N 181-Ն | |
05.03.2015, N 46-Ն | 11.04.2015, N 181-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|