ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 մարտի 2010 թ. |
N 321-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՇՈՑՔԻ ՏԻՐԱՄԱՅՐ ՆԱՐԵԿԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՄԻԼԼԱՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ «Ս. ԿԱՄԻԼԼՈ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և Կամիլլաների միաբանության «Ս. Կամիլլո» բարեգործական հիմնադրամի տնօրենի 25.02.2010 թվականի N 2455 դիմումը,
Հրամայում եմ՝
1. «Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոց» առողջապահական հիմնարկին 2003 թվականի դեկտեմբերի 29-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000469 լիցենզիան վերաձևակերպել Կամիլլաների միաբանության «Ս. Կամիլլո» բարեգործական հիմնադրամի անունով:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիայում անվանափոխության վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|