ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺՈՒՄ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների դատախազության մարմիններում և հաստատություններում ծառայությունն ընդհանուր աշխատանքային ստաժում և երկարամյա ծառայության մեջ փոխադարձ հաշվառելու մասին» համաձայնագիրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
| 11 հոկտեմբերի 2000 թվականի, քաղ. Երևան Ն-118-2 |