Basic information
Number
N 80-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.10.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2004.08.02/17(165)
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
01.07.2004
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
01.07.2004
Effective date
01.10.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 հուլիսի 2004 թվականի N 80-Ա

ք. Երևան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՆ 3-5-ՐԴ ԿԵՏԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և պայմանագրային կենտրոնի ծառայությունների լիցենզիաներ տրամադրելու մասին» N 70-Ա որոշման 3-5-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից։

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝

Ռ. Նազարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation