ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 ապրիլի 2010 թ. |
N 161-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
««ԲԱՑՎՈՂ ԱՅԳ» ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ N 173 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դ) ենթակետով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով 2010 թվականի ապրիլի 1-ի ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 20/9 եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել ««Բացվող այգ» հանրակրթական դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով N 173 լիցենզիայի գործողությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներն ու պայմանները (ուսումնական տարածք և լաբորատոր բազա, գրադարանային-տեղեկատվական համակարգ) խախտելու հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` ««Բացվող այգ» հանրակրթական դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով սովորողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ` նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի Լիցենզավորման վարչությանը:
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |