ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 ապրիլի 2010 թ. |
N 168-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 936 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դ) ենթակետով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով, 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով 2010 թվականի ապրիլի 1-ի ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 20/17 եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել «Կյանքի խոսք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 936 լիցենզիայի գործողությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված լիցենզավորման պարտադիր պահաջներն ու պայմանները (ուսումնական տարածք, ուսումնամեթոդական ապահովվածություն) խախտելու հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովաննիսյանին` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ «Կյանքի խոսք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, տարրական ընդհանուր կրթական ծրագրով սովորողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ` նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությանը:
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |