«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հոկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610377
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հոկտեմբերի 2010 թ. |
N 595-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի «2010 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 195-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
12 |
Օլիմպիական չեմպիոններ. Վլադիմիր Ենգիբարյան, Ֆաինա Մելնիկ, Յուրի Վարդանյան |
Գեղաթերթիկ |
IV եռամսյակ |
160 |
30000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը՝ Օլիմպիական չեմպիոններ. Վլադիմիր Ենգիբարյան, Ֆաինա Մելնիկ, Յուրի Վարդանյան թեմային նվիրված «Օլիմպիական չեմպիոններ. Olympic champions. Վլադիմիր Ենգիբարյան Vladimir Yengibaryan Մելբուռն Melbourne 1956. Ֆաինա Մելնիկ Faina Melnik Մյունխեն Munich 1972. Յուրի Վարդանյան Yսri Vardanyan Մոսկվա Moscow 1980» 3 նամականիշով գեղաթերթիկը, համաձայն հավելվածի։
3. Գործողության մեջ դնել՝ Օլիմպիական չեմպիոններ. Վլադիմիր Ենգիբարյան, Ֆաինա Մելնիկ, Յուրի Վարդանյան թեմային նվիրված «Օլիմպիական չեմպիոններ. Olympic champions. Վլադիմիր Ենգիբարյան Vladimir Yengibaryan Մելբուռն Melbourne 1956. Ֆաինա Մելնիկ Faina Melnik Մյունխեն Munich 1972. Յուրի Վարդանյան Yսri Vardanyan Մոսկվա Moscow 1980» 3 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը՝ 160 դրամ, տպաքանակը՝ 30 000 հատ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թ. հոկտեմբերի 18-ի թիվ 595-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|