Գլխավոր տեղեկություն
Համար
N 657-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.01/5(357) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.11.2009
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

5 նոյեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 657-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով` «ԼԻԼՎԱԼԴԱ-ԼՅՈՒՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 27-ի և «ՊՐԻՈՐՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 28-ի գրություններն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրերի պատճենները.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 7-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 573-Ա հրամանի 1-ին կետով նշված հետևյալ ընկերությունների լիցենզիաների գործողությունների կասեցումը`

1. «ԼԻԼՎԱԼԴԱ-ԼՅՈՒՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի փետրվարի 28-ի ՏԾ N 00077 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի սեպտեմբերի 25-ից:

2. «ՊՐԻՈՐՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00118 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 29-ից:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Սարգսյան