Basic information
Number
N 680-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (22.06.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2004.07.15/16(164) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
21.06.2004
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
21.06.2004
Effective date
22.06.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

21 հունիսի 2004 թվականի N 680-Ա
ք. Երևան 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Օպտիկա» ՍՊԸ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը.


Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Օպտիկա» ՍՊԸ-ին 2001 թվականի փետրվարի 16-ին տրված պատրաստի դեղերի մանրածախ առևտուր (դեղատնային կրպակ) թիվ Հ-XX- 001511 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման  բաժնի պետ՝ Գ. Ստեփանյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. «Օպտիկա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:   

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:

Նախարար`  

    Ն. Դավիդյան