Գլխավոր տեղեկություն
Համար
N 470-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.07.15/16(164) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.05.2004
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 մայիսի 2004 թվականի N 470-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՎԱԳ ՄԵԴ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Ավագ Մեդ» ՍՊԸ-ի 2003 թվականի ապրիլի 29-ին տրված բժշկական գործունեություն և սպասարկում գործունեություն թիվ Կ-XX-000080 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ՝ Գ. Ստեփանյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. «Ավագ Մեդ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ Հ. Դարբինյանին:

Նախարար`

 Ն. Դավիդյան