«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10610258
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2010 թ. |
N 117-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել`
1) բուսասանիտարական հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) բուսասանիտարական հաշվառման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) բուսասանիտարական հաշվառման գրանցամատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
Նախարար |
Գ. Ալավերդյան |
Հավելված N 1 ՀՀ գյուղատնտեսության նախարարի |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութեր արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` անձ) բուսասանիտարական հաշվառման (այսուհետ` հաշվառում) ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն՝ բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութեր արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող անձանց հաշվառման, բուսասանիտարական հաշվառման վկայականի (այսուհետ` վկայական) տրամադրման, հաշվառման գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան), այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակի վարման ու պահպանման գործընթացներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն):
II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
3. Տեսչությունում անձը հաշվառվում է գրանցամատյանում հաշվառման և վկայականի տրամադրման միջոցով:
4. Անձը հաշվառվում կամ հաշվառումից հանվում է իր դիմումի հիման վրա` գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով` դիմումի մեջ նշելով գործունեության տեսակը:
5. Դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում` տեսչությունն անձին գրավոր տեղեկացնում է`
1) հաշվառման վերցնելու, վկայական տրամադրելու կամ հաշվառումից հանելու մասին.
2) հաշվառման վերցնելը մերժվում է ներկայացված փաստաթղթերում անճշտություններ լինելու դեպքում։
6. Հաշվառման համար անձը դիմումին կից ներկայացնում է`
1) ֆիզիկական անձը` անձնագրի պատճենը.
2) իրավաբանական անձը` պետական գրանցման վկայականի պատճենը:
III. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Գրանցամատյանում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) գրանցամատյանում անձի հաշվառման հերթական համարը.
2) անձի հաշվառման կամ հաշվառումից հանման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, հայրանունը (առկայության դեպքում), ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը.
4) անձի բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
5) գործունեության տեսակը.
6) վկայականի համարը, որը ներառում է հետևյալ 9 նշանները`
ա. առաջին երկու նշանը արտացոլում է գործունեության տեսակը`
ԱՐ- արտադրող
ԻՐ- իրացնող
ՓԽ- փոխադրող
ՆՄ- ներմուծող
ԱՀ- արտահանող
ՎՄ- վերամշակող
ՊՀ- պահեստավորող,
բ. առաջին երկու նշանից հետո դրվում է կոտորակի նշան (/),
գ. երրորդ նշանը` ֆիզիկական կամ իրավաբանական անձ`
Ֆ- ֆիզիկական անձ
Ի- իրավաբանական անձ,
դ. երրորդ նշանից հետո դրվում է կոտորակի նշան (/),
ե. չորրորդ և հինգերորդ նշանը արտացոլում է մարզի ծածկագիրը`
ԱԾ- Արագածոտնի մարզ
ԱՐ- Արարատի մարզ
ԱՄ- Արմավիրի մարզ
ԳԵ- Գեղարքունիքի մարզ
ԼՈ- Լոռու մարզ
ԿՏ- Կոտայքի մարզ
ՇՐ- Շիրակի մարզ
ՍՅ- Սյունիքի մարզ
ՎՁ- Վայոց ձորի մարզ
ՏՎ- Տավուշի մարզ
ԵՐ- Երևանի համայնք,
զ. մարզի անվանումից հետո դրվում է կոտորակի նշան (/).
Է. վերջին չորս նշանը արտացոլում է գրանցամատյանում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաշվառման հերթական համարը:
8. «Ծանոթություն» սյունակում գրառվում են անձի ներկայացրած տեղեկությունների փոփոխությունները:
9. Գրանցամատյանում ներառած տվյալներում փոփոխություն կատարվում է սույն կարգի 4-6-րդ կետերով նախատեսված կարգով:
IV. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
10. Գրանցամատյանում անձի հաշվառման համարը այլ անձի չի տրամադրվում:
Հավելված N 2 ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2010 թվականի հունիսի 23-ի
N 117-Ն հրամանի
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ |
(ծածկագիրը) |
_________________________________________________________ |
(ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը (առկայության դեպքում), ազգանունը, հաշվառման և (կամ) բնակության վայրը |
_________________________________________________________ |
իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը) |
_________________________________________________________ |
(գործունեության տեսակը) |
Գրանցված է բուսասանիտարական հաշվառման գրանցամատյանում Գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ____________ |
|
Տեսչության պետ _______________ | _______________ |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |
Կ.Տ. |
Հավելված N 3 ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2010 թվականի հունիսի 23-ի
N 117-Ն հրամանի
Ձև
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Հ/հ ը/կ |
Հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
Անձի անունը, հայրանունը (առկայության դեպքում), ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը |
Բնակության կամ գտնվելու վայրը |
Գործու-նեության տեսակը |
Հաշվառման վկայականի համարը |
Հաշվառումից հանելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
Ծանո-թություն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.09.2011, N 180-Ն | 11.12.2011, N 117-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|